Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Յուրաքանչյուր գնդակ` միայն թշնամուն…

Մարտի 15, 2022
Այլք
Յուրաքանչյուր գնդակ` միայն թշնամուն…
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
982
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Չպետք է լինեն առանձին ազգային խմբավորումներ, ինքնագլուխ գործողություններ: Ռազմական գործը սիրում է հաշվարկ, ծրագրավորում, կենտրոնացում: «Ուռա» գոռալով կամ գեղեցիկ նահատակությամբ ազգ չես փրկի: Չի կարելի հույս դնել տղաների անձնազոհության, հերոսության վրա միայն: Կանոնավոր բանակ է պետք՝ իր բոլոր համակարգերով: Միայն մի շտաբի, մի կենտրոնի կողմից կոորդինացված, խելացի կազմավորված գործողությունը կարող է հաջողություն ակնկալել: Հուսով եմ՝ մենք կհասնենք դրան, լուրջ տեղաշարժեր կան, որոնք իրավունք են տալիս այդպես մտածել: Միայն մի կենտրոնի, կենտրոնացված աշխատանքի շնորհիվ կարելի է պաշտպանել թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը: Իսկ դրա համար մեզ՝ յուրաքանչյուրիս անհրաժեշտ է ունենալ պետական մտածողություն»:

Ռազմիկ Վասիլյան

Երբ 1989 թ. Ռազմիկ Վասիլյանը Ազատության հրապարակում կամավորներ էր հավաքագրում Հայոց ազգային բանակի համար, թերահավատները շատ էին, անգամ ծաղրում էին` ՀԱԲ-ը բացելով որպես «Հայոց անզեն բանակ» արտահայտությամբ, որի մեջ ճշմարտության հատիկն այն էր, որ, իսկապես, կազմավորվող կառույցը վերջին թողարկման զենքի հույս չուներ եւ կռվելու էր ձեռքի տակ եղածով, ասենք` երկփողանի հրացաններով, սակայն կառույցին զինվորագրված տղաներից շատերը ծառայել էին ԽՍՀՄ բանակում եւ լավ պատկերացում ունեին բանակային գործից։ Շատ չանցած, երբ ձեւավորվեց 160 հազարանոց կանոնավոր` բանակի միավորներին համապատասխան կառույց, որ ինքնուրույն լուծում էր սեփական կարիքները` սննդի, հագուստի, զենք-զինամթերքի, եւ կռվում անզիջում ու հերոսաբար, ուներ շտաբ, ռազմական խորհուրդ, զինանշան, սահմանել էր կոչումներ` հարյուրապետից մինչեւ հազարապետ, ստեղծել ավտոպարկ, թիկունքի զորամաս, կազմավորել տարբեր զորամասեր, շատ շատերը ուրախությամբ ողջունեցին նրա գործունեությունը` ի տարբերություն ոմանց, ովքեր սկսեցին անհանգստանալ ու գրգռվել ազգային գաղափարախոսությամբ հայրենիքի համար պայքարի ելած ռազմական կառույցի կայացումից։

ՀԱԲ-ի կազմում ստեղծված բազմաթիվ ջոկատները 1989-1990 թթ. մասնակցեցին ՀՀ Արարատի (Երասխ), Իջեւանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Գորիսի, Սիսիանի եւ այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։  ԽՍՀՄ-ում, սակայն, դժգոհ էին Հայաստանում նման ազգային բանակի գործունեությունից, որ ինքնուրույնաբար պաշտպանում էր երկրի սահմանները։ Այդ մասին ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վադիմ Բակատինը արտահայտվել է 1990 թ. օգոստոսի 17-ին ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում եւ հույս հայտնել, որ հայկական իշխանությունները կզբաղվե՛ն ռազմական կառույցի լուծարման հարցով։ Հրապարակումից 12 օր անց` օգոստոսի 29-ին, ՀԱԲ-ը զինաթափվեց։ Վասիլյանը չփորձեց դիմադրել, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի. նրա խորին համոզմունքն ու սկզբունքն էր` ոչ մի գնդակ չպետք է ուղղված լինի հայի դեմ, անգամ, եթե դիմացը հայկական շուն է, յուրաքանչյուր գնդակ` միայն թշնամուն։ ՀԱԲ-ի լուծարվելը, սակայն, նրա զինվորներին չխանգարեց կռվել հանուն Արցախի ազատագրման։ Նրանք ներգրավվեցին տարբեր կամավորական ջոկատներում, իսկ Ռազմիկ Վասիլյանն անձամբ մասնակցեց Նախիջեւանի սահմաններին, Նոյեմբերյանում եւ այլուր ադրբեջանցիների դեմ մղված մարտերին։ Այնուհետեւ` 2005-ից, ՀԱԲ-ը գործում է որպես հասարակական կազմակերպություն, կիսառազմական կառույց` պահպանելով հայրենասիրական մոտիվացիան։

Ռազմիկ Վասիլյանն արդեն ընտրել էր կյանքի ճանապարհը, երբ 1988-ին Հայաստանում սկսվեց ազգային-ազատագրական շարժումը։ 1960 թ. նոյեմբերի 10-ին Երեւանում ծնված Ռազմիկը 1977-ին ավարտել էր թիվ 117 դպրոցը, 1978-1981 թթ. սովորել Երեւանի քիմիատեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնում՝ միաժամանակ աշխատելով «Հայգազ»-ում, իսկ 1985 թ. ընդունվել Մոսկվայի ֆինանսատնտեսական ինստիտուտ, սակայն` կրթությունը կիսատ թողնելով, շտապել էր Երեւան. հայրենիքը կարիքի մեջ էր. ադրբեջանցիները ոտնձգություններ էին սկսել հայերի դեմ` թե՛ Հայաստանի սահմաններին, թե՛ Արցախում եւ թե՛ Ադրբեջանում։ Միայն ազգային ռազմական կանոնավոր կառույցի` բանակի միջոցով էր հնարավոր դիմագրավել թշնամուն ու հաջողության հասնել։ Եվ կյանքի ճանապարհը Ռազմիկի համար ուղղությունը փոխեց…

Դեռ չհասցրած զբաղվել բանակի հարցերով, 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանը ցնցվեց ահարկու երկրաշարժից ու նրա բերած արհավիրքից։ Ռազմիկը շտապեց Սպիտակ, Լենինական. այդ մասին իր հուշերում գրում է.  «Սահմռկեցուցիչ տեսարան էր`լաց, կոծ, վայնասուն, այստեղ-այնտեղ դիակներ, փլված շենքերի կույտեր, փոշի, իրար կանչող, ճչացող, ցավից տնքացող մարդիկ: Կարծես չէինք  զգում ո՛չ ցուրտ, ո՛չ սառնամանիք: Եվ չիմացանք էլ, թե գիշեր-ցերեկ կիսասոված աշխատելով, օրերն ինչպես անցկացրեցինք: Իմ տեսած Լենինականը չկար. ավեր էր, փլված շենքերի կույտեր, այստեղ-այնտեղ իրար կպած վրաններ, դարձյալ փլատակներ…»: Այդ օրվանից երդվեց այլեւս չսափրվել, իսկ մորը խոստացել էր ծովից ծով Հայաստանը ետ բերել ու նրան տանել ծնողների հայրենիքը` Վանն ու Բիթլիսը տեսնելու, սակայն հանգամանքներն ու մարտերում ձեռք բերած հիվանդությունները կտրեցին նրա կյանքի թելը։ Ռազմիկ Վասիլյանը վախճանվեց 2005 թ. մարտի 15-ին` Երեւանում։ Նրա աճյունն ամփոփված է «Եռաբլուր» պանթեոնում։

Թեգեր: Ռազմիկ Վասիլյան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist