Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Եթե միայն կինը ցանկանա, ապա օվկիանոսն էլ… կարող է սանձել

Մարտի 25, 2022
Այլք
Եթե միայն կինը ցանկանա, ապա օվկիանոսն էլ… կարող է սանձել
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
309
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես եւ եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության եւ գրքերի շրջապատում, ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով: Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել».

Անիտա Կոնտի-Կարագոշյան

«Առանց Անիտա Կոնտիի անհնար կլիներ ստեղծել Մոնակոյի հայտնի օվկիանոսագիտության թանգարանը: Նրա հետազոտությունների, լուսանկարների եւ գրքերի շնորհիվ է, որ այսօր մարդիկ պատկերացում ունեն ստորջրյա աշխարհի մասին».

Ժակ Իվ Կուստո

Կուստոն նրան անվանում էր նաեւ Ծովի մեծ տիկին։ Մշտապես ձյունաճերմակ վերնաշապիկով ու մինչեւ արմունկները հասնող նույնքան ճերմակ ձեռնոցներով կնոջ ներկայությունը նավի վրա թեեւ նորություն էր ու արտառոց, սակայն նավաստիների հետ հավասար նրանց հոգսը կիսող ու տղայավարի հագնված կինը մեծ հարգանք ու սեր էր վայելում անձնակազմի շրջանում։ «Լազուր ջրերի հմայքն» էր, որ այդ նուրբ ու գեղեցիկ կնոջը նետել էր փոթորկուն ու խռովահույզ ալիքների վտանգավոր, բայց եւ կախարդիչ աշխարհը, որտեղ այնքան գաղտնիքներ կային, որքան հազիվ թե տեղավորեր անգամ անմենավառ երեւակայությունը։ Խոր ջրերի տիրուհին` Անիտա Կոնտին, ով առաջին կին օվկիանոսագետն է աշխարհում, ծնունդով հայ էր` մանկաբարձ, մեծահարուստ Լեոն (Լեւոն) Կարագոշյանի եւ տնային տնտեսուհի Ալիս Լըբոնի դուստրը, ով օրիորդական ազգանունը հետագայում փոխարինել էր իտալացի դիվանագետ ամուսնու` Էդուարդ Կոնտիի ազգանունով։ Անիտայի ամուսնությունը ոչ միայն չփոխեց նրա երազանքի ուղղությունը, այլեւ մանկությունից սկսված ծովային ճամփորդությունների հանդեպ սերը առավել գործնական դարձնելու հնարավորություն տվեց, քանզի նա ընտրել էր մի մասնագիտություն, որ ամենեւին չէր խրախուսվում կնոջ համար, այն էլ` չամուսնացած, իսկ Էդուարդը նվիրված էր կնոջը եւ գնահատում էր նրա դերը սիրված աշխատանքում եւ ամեն կերպ աջակցում ու խրախուսում էր նրան…

Երբեմն, իսկապես, բախտն արդարացիորեն է ժպտում սիրո ու երազանքի ռահվիրաներին, ովքեր համառություն ունեն իրականացնելու ամենաանհնարին, անգամ «անթույլատրելի» թվացող ծրագրեր, որպիսին էր Մարթա Բեատրիս Անիտայի` օվկիանոսը նվաճելու երազանքը։ «Ես ավելի վաղ եմ սովորել լողալ, քան քայլել, նաեւ շատ դիպուկ հրաձիգ էի ու թեեւ մեկ կրակոցով խոցում էի կենդանուն, բայց բնավորությամբ երբեք չար չեմ եղել»,- իր մասին պատմում է Անիտան, ով հմուտ ծովագնացության ու օվկիանոսագիտության հետ մեկտեղ մի շարք գրքերի հեղինակ է, բանաստեղծ ու լուսանկարիչ, կազմարար։ Սեփական գրքերը ազգային արվեստի ոգով, առանձնահատուկ սիրով ու տաղանդով էր կազմում` մեծ նշանակություն տալով դրան, իսկ կազմարարական գործը` իր խոսքով, ժառանգել էր Ոսկան պապից։

Անիտան ոչ միայն առաջին կին ծովագնացն ու օվկիանոսագետն է, այլեւ տվյալ ասպարեզում առաջին հայտնագործություններ անողն ու նորություններ մտցնողը, համարձակ առաջադրանքներ իրականացնողը ու խիզախությամբ գործընկերներին վարակողը, քանզի տղամարդկային գործի մեջ մտնող կինը պետք է պատրաստ լինի տղամարդկային առաջադրանքներ կատարելուն, իսկ Անիտայի արիասրտությունը լեգենդի էր նման, այնպիսի լեգենդի, որ տղամարդկանց դեպքում իսկ հազվադեպ բան է։ Մանկուց դաստիարակված էր չտրտնջալու, հարցերն ինքնուրույն լուծելու ոգով, թեեւ մեծանում էր հարուստ ընտանիքում եւ որեւէ բանի պակասություն չուներ։ Ծնողները ծնունդով պոլսեցի էին, որ տեղափոխվել էին Ֆրանսիայի Էրմոն քաղաք, որտեղ էլ ծնվել էր Անիտան` 1899 թ. մայիսի 17-ին։ Աղջիկը մեծանում էր սիրո ու հոգատարության շրջապատում` եղբոր` Ստեփանի հետ։ Փոքրիկ ընտանիքով սովոր էին ծովից ծով ճանապարհորդելու, իսկ ծովը նվաճելու երազանքը ծնվեց այն ժամանակ, երբ հյուրընկալվեցին հորեղբոր տանը` Բոսֆորի ափին։ Անիտային գրավում էր ոչ միայն վեհորեն ծփացող կապույտը, այլեւ կապույտի խորքերում թաքնված կենդանական ու բուսական աշխարհը, որի մասին տեղեկություններն առայժմ քաղում էր գրքերից ու նշումներ անում առանձնության մեջ։

Առաջին համաշխարհայինը ընտանիքին ստիպում է 1914 թ. ապաստան գտնել Օլերոն կղզում, որտեղ էլ Անիտան լիովին նվիրվում է նավերի ուսումնասիրությանը, ընթերցանությանը, լուսանկարչությանը, իսկ տախտակամածին առաջին անգամ ոտք է դնում որպես հասարակ նավաստի` մազերը հավաքած, տղայական հագուստով։ Նավապետը ծանոթ էր եւ ընդառաջում է ծովերով հմայված աղջկան, իսկ երբ արդեն լուրջ ծովային էր ու գիտնական, 1935 թ.` պատրաստվելով երկարատեւ գիտարշավի այն ժամանակվա տեխնիկապես հագեցած «Թեոդոր…» նավով, քիչ էր մնում կարեւոր իրադարձությունը լուսաբանող եվրոպական թղթակիցների ակամա «զոհը» դառնար, քանզի նրանց սենսացիոն «բացահայտումը» այն մասին, որ նավի վրա կին է գտվում, սպառնում էր Անիտային զրկել բաղձալի ուղեւորությունից։ Այդպես էլ լինելու էր, եթե գիտական շրջանակները միահամուռ բողոքով չարձագանքեին Ֆրանսիայի ձկնորսական նախարարության` նավը անմիջապես լքելու հրահանգին` հենց իր` Անիտայի կյանքի ապահովության համար։ Որոշման դեմ գիտնականների բողոքը տեղ է հասնում, եւ Ֆրանսիայի սենատը հարկադրված դեկրետ է ընդունում, որով այդուհետ Անիտա Կոնտին ազատ նավարկելու թույլտվություն է ստանում։ Ատլանտյան օվկիանոսում երկարատեւ նավարկության ընթացքում Կոնտին ուսումնասիրում է օվկիանոսի խորքերը, ջրերի ջերմությունը, աղիությունը, կազմում գեղեցիկ բնապատկերներով ձկնորսական քարտեզներ, լուսանկարում ու գրառումներ կատարում։ Սակայն լուրջ ու ծանր աշխատանքները դեռ առջեւում էին. նրան այլեւս ոչ միայն չէր զգուշացվում վտանգների մասին, այլեւ տրվում էին շատ պատասխանատու ու իրապես վտանգավոր առաջադրանքներ։ Այսպես, Երկրորդ համշխարհայինի օրերին Կոնտիին է վստահվում հույժ գաղտնի առաջադրանք. Հյուսիսային ծովում գերմանացիների տեղադրած մագնիսական ականների հայտնաբերում եւ վնասազերծում։ Գիտնականը ոչ միայն փայլուն կատարեց առաջադրանքը, այլեւ դրանք անվնաս շրջանցելու նոր մոտեցումներ առաջարկեց։

Մի առաջադրանքին հաջորդում է մյուսը. 1941-43 թթ. Հյուսիսային Ատլանտիկան փակ էր ձկնորսների համար, իսկ դաշնակից զորքերին ու բնակչությանն անհրաժեշտ էր ապահովել պարենով. 27 ամիս շարունակ Կոնտին անցումներ է կատարում տաք ծովերով` Կասաբլանկայից մինչեւ Վուալա, փնտրում լավագույն գոտիները, այնտեղ ուղարկում ձկնարդյունաբերող նավեր եւ հաջողությամբ լուծում պարենի հարցը։ 1943 թ. արդեն Ալժիրի կառավարությունն է նույն խնդրով Անիտային վստահում ավանդական ձկնորսության ուսումնասիրման, զարգացման աշխատանքները։ Անվեհեր կինն ուսումնասիրում է ստորջրյա կենդանիների աշխարհը, պարզում, որ շնաձկների ծխահարված միսը բավականին համեղ է, իսկ լյարդը` հարուստ  վիտամիններով. իսկույն հիմնում է շնաձկների բուծարան, հոգում տեղացիների կարիքները ու դառնում նրանց «սպիտակ հոգին»։ Անիտայի արտասովորությունը զարմացնում է անգամ հռչակավոր Կուստոյին, ու երբ նա 1947 թ. Շերբուր է ժամանում, խիզախ կինը նրան դիմավորում է պարանոցին փաթաթված կենդանի օձով. Անիտան ջախջախում էր բոլոր կարծրատիպերը, եւ դա նրան լավագույնս էր հաջողվում։

Անիտայի առաջարկած նորարարություններից էր ձկան ապխտման աշխատանքների տեղափոխումը անմիջապես նավի վրա, որի արդյունավետությունը գերազանցեց սպասելիքները. 180 օր տեւած «Վաղոս» նավի արշավի ժամանակ էլ ծնվեց Անիտա Կոնտիի «Օվկիանոսը կերտողները» ծավալուն, բազմաբովանդակ աշխատությունը, որը գիտնականներն ընդունեցին որպես օվկիանոսագրական աստվածաշունչ։ 1958 թ. Թեոդոր Մոնոյի հետ Անիտան մասնակցեց ստորջրյա նավի` բատիսկաֆի առաջին փորձարարական սուզմանը եւ անձամբ թափանցեց խավարակուռ ջրերի` 600 մ խորությամբ աշխարհը։ «Այն պահից, ինչ գտնվում էի սուզանավի մեջ` ստորջրյա միջավայրում, հեռախոսակապի միջոցով Թեոդորին էի հաղորդում եւ նկարագրում հազվադեպ խորջրյա կենդանիներին. ես հայտնաբերեցի նրանց անունների մի ամբողջ ցանկ»,- հիշում է Անիտան։ Ծովային աշխարհը երբեք չհիասթափեցրեց Անիտային ու ետ չպահեց նրան ջրային հորիզոնները ճեղքելու ցանկությունից անգամ 80 տարեկանում. նա խիզախ անցում կատարեց Պորտուգալիայից Նորվեգիա, այնտեղից էլ` Ճապոնիա. կարճատեւ դադարների ժամանակ ավարտելով «Օվկիանոսը, մարդը եւ կենդանիները» մեծածավալ աշխատությունը։

Անիտա Կոնտին աշխարհի տարբեր օվկիանոսագիտական ընկերությունների պատվավոր անդամ էր, մի շարք պետությունների ծովային օրենսդրության, ինչպես նաեւ` բազմաթիվ աշխատությունների, քարտեզների, նորարարական առաջարկությունների հեղինակ ու ծովային աշխարհի պահպանման ջատագով, եւ, գուցե, հենց դա էր պատճառը, որ նա չկամեցավ ծովից բաժանվել անգամ մահից հետո` աճյունափոշին կտակելով ու վստահելով Միջերկրական ծովի ջրերին… Անիտա Կոնտին վախճանվեց կյանքի 99-րդ տարում՝ 1997 թ. դեկտեմբերի 25-ին` Ֆրանսիայի Դուառնե քաղաքում։

Թեգեր: Անիտա Կոնտի-Կարագոշյանգիտություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Երջանկաբեր արցունքների անզուգական երգիչն ու դերասանը

Երջանկաբեր արցունքների անզուգական երգիչն ու դերասանը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ձգտումն առ Աստված

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist