* «Հույզերի կառավարումը առաջնորդի կարեւորագույն հմտությունն է: Որքան էլ տարօրինակ է, հույզերի չափազանց սուղ դրսեւորումը նույնքան խնդիրներ է հարուցում, որքան բուռն դրսեւորումը: Սատկած ձկան հետ հաղորդակցումը նույնքան տհաճ է, որքան մոլեգնած առյուծի հետ: Այդուհանդերձ, շատերն են հակվում այդ ծայրահեղություններից մեկին կամ մյուսին» (Մանֆրեդ դը Վրիս):
* «Մարդկանց եւ ղեկավարների գործնական տեսակետից դի¬տարկման իմ փորձը հիմք է տալիս ասելու, որ այս կամ այն մարդու հնարավորությունների, հակվա¬ծու¬թյան եւ խառն¬ված¬քի 70–80 տոկոսը բնածին բնույթ ունի եւ գե¬նե¬տիկորեն կան¬խո¬րոշված է: Ձեր բեղմնավորման օրն առն¬վազն այդ 70 տո-կոսը ամրագրված է ար¬գան¬դում: Եթե դուք ընդունակ մարդ պիտի դառնաք, ապա կմեծանաք, կդառնաք ըն¬դու¬նակ մարդ: Եթե ձեր մեջ սերմանված է հակվածություն դանդաղկո¬տու¬թյանը, ապա դանդաղկոտ եք դառնալու: Եվ ոչինչ չի կարող դա փոխել» (Լի Կուան Յու):
* «Մարդկանց եւ նրանց գործերին պետք է նայել որոշակի հեռանկարի մեջ: Կան այնպիսիք, որոնց մասին ճիշտ է կարծիք կազմելու համար պետք է նայել մոտիկից, իսկ մյուսներն էլ որքան հեռանում, այնքան ավելի հասկանալի են դառնում մեզ» (Ֆրանսուա դը Լառոշֆուկո):
* «Բազում կառավարիչներ քաջ գիտեն, թե խրախուսանքը ի՛նչ հսկայական նշանակություն ունի աշխատողների (եւ առհասարակ բոլոր մարդկանց) համար: Խրախուսանքի շնորհիվ նրանք կարող են զգալ, որ իրենց ջանքերը նկատվել են, արժանացել հավանության եւ գնահատվել: Ամեն ինչից զատ, դա հաճախ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը: Ջանացեք մարդուն գովել, արտահայտեք ձեր դրվատանքը: Գովեցեք ձեր ծառայակցին: Ձեր ենթակային: Ձեր կնոջը: Ձեր երեխաներին: Հատկապես երեխաներն են զգայուն արձագանքում գովեստին: Նրանք սովորաբար զգում են եւ անում այն, ինչ դուք նրանցից սպասում եք: Բացատրեք, թե ինչ եք ցանկանում նրանցից, իսկ հետո չմոռանաք գովաբանել» (Ջոն Չեստարա):
* «Հավատացեք, բոլոր գործերում, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, վճռորոշ նշանակություն ունի ճիշտ ծայրից բռնելու հմտությունը: Ահա թե ինչու միեւնույն գործն անելու այս կամ այն եղանակի միջեւ տարբերությունը գրեթե նման է այդ գործն անելու եւ առհասարակ չանելու միջեւ տար-բերությանը» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):
* «Իսկական ձեռներեցին, ինչպես որ իսկական առաջնորդին, հարկ չկա լինելու թիմում ամենից խելոք մարդը: Նա պետք է լինի բավական խելացի առաջնորդ, որպեսզի առեւտրային պատերազմներում կարողանա իր հետեւից տանել ավելի խելացի եւ ավելի կրթված մարդկանց» (Ռոբերտ Կիյոսակի):
* «Տրամադրվեք դրականորեն, եւ ամեն մի աշխատանք ձեզ կթվա պակաս տհաճ: Ձեր պետը ցանկանում է, որ դուք հետաքրքրություն դրսեւորեք աշխատանքի հանդեպ, քանի որ դրանից է կախված իր եկամուտը: Բայց մոռանանք, թե ինչ է ցանկանում ձեր պետը: Մտածեք միայն այն մասին, թե դուք ինչ ձեռք կբերեք, եթե հետաքրքրություն զգաք ձեր աշխատանքի հանդեպ: Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ կեցությունից ստացած ձեր ուրախության զգացումը կրկնապատկվելու է, քանի որ մեր գործունյա կյանքի մեծ մասը անցկացնում ենք աշխատանքի մեջ: Ուստի եթե աշխատանքը ձեզ հաճույք չի պատճառի, ապա, հավանաբար, դա երբեք ոչ մի տեղ չեք գտնի: Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ աշխատանքի մեջ հետաքրքրությունը կազատի ձեզ անհանգստությունից, եւ ի վերջո միանգամայն հնարավոր է, որ ձեզ սպասում է պաշտոնի բարձրացում եւ աշխատավարձի ավելացում: Եթե նույնիսկ դա տեղի չունենա, ապա աշխատանքի հանդեպ ձեր հետաքրքրությունը նվազագույնի կիջեցնի ձեր հոգնածությունը եւ կօգնի ձեզ վայելելու ժամանցի ժամերը» (Դեյլ Քառնեգի):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ