Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 12, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Հունվարի 26, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Բանաստե՛ղծ, եթե մտադրվել ես մի բան գրել, բայց ոչ մի այլ բան նկատի չունես, բացի գրախոսներից, հոնորարից, գրահրատարակչից եւ հանրահայտ լինելուց, ապա ոչինչ չի հաջողվելու, քանզի քո բանաստեղծության մեջ ճշմարտություն չի լինելու: Թեկուզ եւ դա տպագրվի, բազում գրախոսներից արժանանա դրվատանքի, վերահրատարակվի մի քսան անգամ. հետո ի՞նչ: Քո արածը, թե՛ փիլիսոփայական, թե՛ առեւտրային լեզվով, տակավին առ ոչինչ է, ամենից հաճախ՝ մի ուրվական, տեսողության խաբկանք. բարերար մոռացումը շարունակ կրծելու է այն եւ չի հանգստանալու մինչեւ դա ծնած քաոսը վերստին դրան կուլ չտա» (Թոմաս Քարլայլ):

*  «Խմբի անդամների միջեւ երբեմն առաջացող բախումները կարող են դիտարկվել որպես դրա կենսունակության հայտանիշ: Չպետք է կարծել, թե այդ բախումը մարելու համար միշտ անհրաժեշտ է կազմակերպական վերափոխում: Եթե ձգտենք այն բանին, որ շրջապատում բոլորը միմյանցից գոհ լինեն, հնարավոր է, որ այդկերպ մենք սպանենք ամեն մի նախաձեռնություն եւ երեւակայություն» (Սիրլ Փակինսըն, Մինոու Ռաստամջի):

* «Ձեր հնարամիտ ջանքերը կարող են զգալիորեն դյուրացնել այն բանի ըմբռնումը, որ աշխարհում տեղ կա հրաշքի, եւ պետք է դրան պատրաստ լինել: Խորհուրդ չէի տա բացառապես ապավինել միստիկային. կենսական հաջողությունը պահանջում է խելամտություն եւ համառ աշխատանք: Պարզապես մի անտեսեք այն, որ լինում են բաներ, որոնք մենք երբեմն չենք ըմբռնում, բայց դրանք կարող են ճանապարհ բացել դեպի նոր գաղափար: Չէ՞ որ մենք ոչ թե ստեղծում, այլ ի մի ենք բերում այն, ինչը մինչեւ մեզ արդեն ստեղծվել է: Դարձեք գերազանց հավաքորդ, ինչ ասպարեզին էլ վերաբերեն ձեր հետաքրքրությունները, եւ կդառնաք գյուտարար: Մեծ խելքին հարկավոր են բազում մտքեր եւ ազդակներ, որոնք նրան պարապ չեն թողնում, ուստի հետեւեք, որ ձեր ուղեղը միշտ լինի աշխատանքով ծանրաբեռնված: Դա կարող է լինել ձեր անցաթուղթը դեպի հաջողակ մարդկանց աշխարհ» (Դոնալդ Թրամպ):

*  «Չկա այնքան կատարյալ մի մարդ, որ երբեք խորհրդի կարիք չզգա: Ով ոչ մեկին չի լսում՝ անուղղելի հիմարի մեկն է: Թեկուզ ճակատդ յոթ թիզ լայնության լինի, կարողացիր ականջ դնել բարեկամական խորհրդին. սովորելն ամոթալի չէ նույնիսկ նորին մեծությունների համար…. Մի գնահատիր նրան, ով երբեք քեզ չի հակա¬ճա-ռում. դա խոսում է ոչ թե քո հանդեպ սիրո մասին, այլ ինքն իր հանդեպ սիրո. թույլ մի տուր քեզ խաբել, գին մի տուր քծնանքին, այլ մերժիր այն: Ավելի լավ է հարգես նրան, ով տրտնջում է քեզնից, մանավանդ եթե սովոր է ամեն լավ բանից դժգոհելու: Դու պիտի վշտանաս, եթե քո ամեն մի արածը բոլորին դուր է գալիս. սա ստույգ նշանն է այն բանի, որ գործերդ լավ չեն: Կատարելությունը քչերին է մատչելի» (Բալթազար Գրասիան):

* «Ժամանակակից ամերիկյան ընկերությունների մեծամասնությունը տառապում է կառավարման ավելցուկից եւ առաջնորդման պակասից: Նրանց հարկավոր է ենթակաների մեջ զարգացնել առաջնորդման ընդունակությունը, սովորեցնել նրանց: Բարգավաճող ընկերությունների ղեկավարները չեն սպասում մինչեւ հարմար առաջնորդը երկնքից ընկնի: Նրանք եռանդուն որոնում են առաջնորդի հատկություններով մարդկանց եւ նրանց ծառայողական առաջընթացի հնարավորություն են ընձեռում՝ առավելապես բացահայտելու համար նրանց ներուժը» (Ջոն Քոթեր):

* «Բարելավումն անհնարին է առանց փոփոխություններ կատարելու: Ոչ ոք չի կարող նույն տեղում մնալ եւ միաժամանակ հուսալ հասնելու ավելի բարձր մակարդակի: Փոփոխության պատրաստակամությունն այն գինն է, որը մենք վճարում ենք առաջընթացի համար: Լավ առաջնորդը օգնում է մյուսներին ըմբռնելու եւ ընդունելու այդ գինը: Դուք չեք կարող նրանց փոխարեն կատարել փոփո¬խու¬թյունը, բայց կարող եք օգնել նրանց տեսնելու փոփոխության անհրաժեշտությունը, աջակցելու եւ քաջալերելու նրանց» (Ջոն Մաքսվել):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Քարվաճառի ամրոցը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հետաքրքրական է

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist