Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Այդ ինչե՞ր ես խոսում, Գարո՛, դու բոլորովին փոխված ես երեւում…»

Հունվարի 31, 2023
Այլք
«Այդ ինչե՞ր ես խոսում, Գարո՛, դու բոլորովին փոխված ես երեւում…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
61
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«1914 թ. հունիս ամսվա վերջերին էր, երբ Վռամյանը եւ ես, վերջին անգամ լինելով, քաղաքական մի լուրջ խոսակցություն ունեցանք Խալիլ բեյի տանը Թալեաթ փաշայի՝ այն ժամանակ Թալեաթ բեյի հետ՝ հայկական բարենորոգումների ծրագրերի շուրջ:

«Գալով մեր հարցին,- ասացի,- դուք անկեղծ չեք: Դուք կարծում եք, որ խոստումներով կարողանալու եք մեզ այստեղ քնացնել եւ երկրում էլ ստեղծել տնտեսական եւ քաղաքական այնպիսի պայմաններ, որ Հայաստանը դատարկվի հայերից, եւ դուք միանգամից ազատվեք հայկական հարցից: Սա է ձեր տգիտության երկրորդ ապացույցը: Սխալվում եք ձեր հաշվարկներում: Մենք ձեզ այդքան ժամանակ չենք տալու, որ գործադրեք ձեր ծրագրերը: Մեր ազգային գիտակցությունը այնքան է զարգացած, որ պիտի նախընտրենք քարուքանդ անել այս մեծ շենքը, որի անունն է Օսմանյան կայսրություն, եւ ձեզ թույլ չտալ, որ տեսնեք Հայաստանն առանց հայի: Գիտեմ, մենք մնալու ենք այդ փլատակների տակ եւ շատ ենք տուժելու: Բայց վերջին հաշվով ավելի շահավետ ենք դուրս գալու, քան դուք. դուք մեծ կայսրություն եք կորցնելու, իսկ մենք այդ փլատակների տակից դուրս ենք գալու թեեւ արյունլվա, սակայն միանգամայն ազատված ձեզանից…»:

Երբ ես վերջացրի, Թալեաթը բացականչեց.

-Այդ ինչեր ես խոսում, Գարո՛, դու բոլորովին փոխված ես երեւում…»:

Այս խոսքերը գլխավոր ոճրագործի դեմքին շպրտողը հետագայում Շահան Նաթալիի հետ Հայոց արդար վրիժառության «Նեմեսիսն» ստեղծած Արմեն ԳԱՐՈՆ է, ով երիտթուրքերի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 1908-1912 թթ. եղել է Օսմանյան կայսրության մեջլիսի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Թալեաթի առաջարկությամբ 1911-ին նշանակվել հեռահաղորդակցության նախարար՝ մինչեւ 1912 թ. պետական հեղաշրջումը: 1913-ին կրկին նշանակվել է առեւտրի եւ հանրային աշխատանքների նախարար՝ երիտթուրքերի իշխանության օրոք՝ մինչեւ 1914 թվականը: Իսկ արդյոք անցնո՞ւմ էր նրա մտքով, որ հայոց արյունոտ ապրիլին շատ կարճ ժամանակ է մնացել…

…Հայոց պատմական Կարին քաղաքում է ծնվել ապագա վրիժառուն, ուսանել Սանասարյան վարժարանում, Ֆրանսիայում, բարձրակարգ կրթություն ստացել Ժնեւի համալսարանում, որտեղ էլ անդամակցել է ՀՅԴ-ին: 1896-ի օգոստոսի 6-ին Բաբկեն Սյունիի հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբն սպառնում է պայթեցնել բանկը, եթե Արեւմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի: Բաբկեն Սյունիի զոհվելուց հետո ինքն է ղեկավարում խումբը, որը, եվրոպական տերությունների երաշխիքի ներքո, օգոստոսի 27-ին ֆրանսիական շոգենավով մեկնում է Մարսել:

1901 թ. նա արդեն Թիֆլիսում է, որտեղ հիմնում է քիմիական հետազոտությունների լաբորատորիա՝ ժնեւի համալսարանն ավարտել էր բնագիտւթյան եւ քիմիայի դոկտորի գիտական աստիճանով: 1905-1906 թթ. թուրք-թաթարական խռովությունների ժամանակ ՀՅԴ-ն իրականացնում է զինված գործողություններ: Արմեն Գարոն ղեկավարում է հայերի ինքնապաշտպանական մարտերը Թիֆլիսում: Նրան եւ 500 կամավորներին հաջողվում է խաղաղություն ապահովել Անդրկովկասի մայրաքաղաքում:

Բալկանյան պատերազմի ավարտից հետ հայերի խնդիրներն ավելի հաճախակի են բարձրացվում թուրքական իշխանության բարձր ատյաններւմ: Դրանում իր մեծ դերակատարումն ուներ կարինցիների խնդրանքով պատգամավոր դարձած հայազգի գործիչը: 1913 թ. ընթացքում նա ակտիվ գործունեություն է ծավալում՝ մասնակցելով հայկական բարեփոխումների քննարկումներին, հանդիպումներ ունենում գեներալ-տեսուչների հետ, որոնք պետք է վերահսկեին բարենորոգումների իրականացումը:

1914-ի աշնանը՝ ռազմական գործողություններն սկսվելուց մեկուկես ամիս առաջ, Էրզրումի հայկական խորհրդի կողմից ստացված հատուկ հանձնարարությամբ Արմեն Գարոն կրկին մեկնում է Թիֆլիս, միանում Կովկասի Հայոց ազգային խորհրդի որոշմամբ ստեղծված խմբին, որի նպատակը կամավորական ջոկատների ստեղծումն էր: Նաեւ նրա ջանքերով կազմավորված երկրորդ ջոկատը նոյեմբերի 14-ին  Բայազետի մոտ առաջին անգամ մտնում է պայքարի մեջ, հետո տալիս 11 ճակատամարտ՝ Դրոյի ղեկավարությամբ:

1915 թ. ամռանը նա մեկնում է Վան, մասնակցում հայոց հնամյա մայրաքաղաքի հերոսական ինքնապաշտպանությանը: 1917-ին, երբ Ռուսական հեղափոխությումը տակնուվրա է անում ողջ Անդրկովկասը, Արմեն Գարոն եւ բժիշկ Հակոբ Զավրիեւը մեկնում են Պետրոգրադ՝ կովկասյան գործերի առնչությամբ բանակցելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ: Նույն թվականին ազգային նվիրյալ գործիչը՝ որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնում է Միացյալ Նահանգներ, այնուհետեւ  նշանակվում Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը Վաշինգտոնում:

…1915-ի Հայոց ցեղասպանությունը ահագնորեն էր կեղեքել այն տեսած-վերապրածների հոգիները: Ծանրորեն ճնշել էր նաեւ Արմեն Գարոյին, փլուզման հասցրել նրա առողջությունը: Իսկ Հայաստանի առաջին հանրապետության վախճանը վերջնականապես խոցելու էր նրան՝ անհուսալիորեն խորացնելով սրտի հիվանդությունը: Եվ 1923-ի մարտի 23-ին ըմբոստ հայորդին Ժնեւում, 51 տարեկան հասակում, գնում է ի հավերժություն: Նա, որ հայոց վրիժառության կրակն էր բորբոքել Շահան Նաթալիի ընկերակցությամբ… Նա, ով շպրտել էր իրեն Բիսմարկ երեւակայող Թալեաթի դեմքին. «Դուք բոլորդ տգետների հավաքածու եք եւ անընդունակ հասկանալու, թե ո՞ւր կառաջնորդեք այս պետությունը…»:

Թեգեր: Արմեն ԳԱՐՈԹուրքիաՑեղասպանությունՕսմանյան կայսրություն
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 22, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 22, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Կենսագազային կայանների զարգացման հեռանկարները Հայաստանում

Նվիրված կանանց միամսյակին

Ապագայի մտահոգությամբ

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

Առավել բարեկամական երկրների հնգյակում նաեւ Հայաստանն է

Առավել բարեկամական երկրների հնգյակում նաեւ Հայաստանն է

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist