Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Փետրվարի 3, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
36
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Հարցերը բանակցություն վարելու հզոր միջոց են, եւ հարկավոր է դրանք գործածել զգուշորեն եւ խելամտորեն: Հարցն է կանխորոշում զրույցի, վեճի կամ ցուցմունքի հետագա ծավալման ուղղությունը: Հարցերի ճիշտ օգտագործումը հաճախ կարող է կանխորոշել բանակցությունների արդյունքը: Տրված հարցը նաեւ կարգավորում է տեղեկատվության քանակը, որը դուք կարող եք ստանալ որպես պատասխան, շատ նման այն բանին, երբ դուք ջրմուղի ծորակը պտտելով կարգավորում եք ջրի հոսքը…. Ճիշտ գործածելով հարցերը՝ դյուրին հնարավոր է կառավարել դիմացինի ուշադրությունը, խթանել քննարկվող հիմնախնդրի հանդեպ հետաքրքրությունը եւ կողմնորոշել դրա ընթացքը ցանկալի հունով: Շատ հաճախ հարցերի օգնությամբ հնարավոր է ընդդիմախոսին հանգեցնել ցանկալի եզրակացության» (Ջերարդ Նիրենբերգ):

* «Շատ հաճախ մենք դառնում ենք սեփական կյանքի գերին՝ խրված մնալով մեր սեփական հիմնախնդիրների եւ երազանքների միջեւ: Մենք գիտենք, որ մեզ հարկավոր է փոփոխվել, բայց դա միշտ չէ դյուրին: Շատ մարդիկ չեն փորձում բարելավել իրենց կյանքը, քանի որ հարմարվում են իրենց հիմնախնդիրներին: Այդ հիմնախնդիրները դառնում են նրանց կյանքը» (Ռոբերտ Կիյոսակի):

* «Նա, ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ է սխալվում, իսկ նա, ով կարծում է, թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի» (Ֆրանսուա դը Լառոշֆուկո):

* «Հաճախորդի ամեն մի բողոք ձեզ համար լավ հնարավորություն է: Ինչո՞ւ: Դուք գիտեք, որ բանավոր գովազդ առաջանում է, երբ հաճախորդին ավելին եք տալիս, քան նա սպասում էր: Բողոքավոր հաճախորդը մեծավ մասամբ տրամադրված է լինում վեճի եւ անախորժության: Եվ եթե նա հանդիպում է սիրալիր վերաբերմունքի, իրեն լսելու եւ խնդիրը լուծելու պատրաստակամության, ապա դա նրա համար հաճելի անակնկալ է լինում: Այս պարագայում դուք ոչ միայն կխուսափեք ձեր ֆիրմայի մասին բացասական տեղեկատվությունից, այլեւ հաճախորդին առիթ կտաք ձեզ երաշխավորելու իր ծանոթներին: Ուստի ամեն մի բողոքի քննարկում պիտի բաղկացած լինի չորս քայլից:  1-ին քայլ՝ թույլ տվեք հաճախորդին արտահայտվելու, մի հակադրվեք եւ մի մեկնաբանեք նրա ասածները, ցուցադրեք ըմբռնում՝ «Ես լիովին հասկանում եմ ձեր դժգոհությունը»: 2-րդ քայլ՝ շնորհակալություն հայտնեք ձեզ դիմելու համար: 3-րդ քայլ՝ տալիս եք գլխավոր հարցը՝ «Ի՞նչ կարող եմ անել, որ Դուք գոհ լինեք». ջանացեք պարզել հաճախորդի պատկերացումը տվյալ խնդրի լուծման մասին: 4-րդ քայլ՝ պայմանավորվում եք, թե ինչ կերպ է բավարարվելու հաճախորդի պահանջը» (Բոդո Շեֆեր):

* «Երկրի մարդկային պաշարների որակն է այն միակ կարեւոր գործոնը, որով պայմանավորված է ազգային մրցունակությունը: Նորարարական մոտեցում, ձեռներեցություն, թիմում աշխատելու ունակություն եւ աշխատանքային էթիկա. ահավասիկ սրանք են ապահովում մրցունակության բարձ-րակետը» (Լի Կուան Յու):

* «Գոյություն ունեն կարգուկանոնի բնածին սիրահարներ: Նրանք պաշտում են ամեն տեսակի կանոնակարգեր եւ հրահանգներ հրապարակելը, որոնցով կապում են մյուս մարդկանց ձեռքն ու ոտքը, բայց իրենք համարում են դա վարչական կառավարման ճիշտ համակարգ: Բայց դժվար է հասկանալ, թե այդ հրահանգները հանուն ինչի են տրվում: Եթե ստանդարտացումը եւ նորմավորումը հակասում են ընդհանուր խնդիրներին, ապա միայն բարդացնում են աշխատանքը: Դրանք խանգարում են արդյունավետ կառավարմանը, քանի որ անտեսում են մարդկային գործոնը» (Քաորու Իշիկավա):

* «Որքա˜ն է պրակտիկան տարբեր տեսությունից: Որքա˜ն շատ մարդիկ կան, որոնք ամեն ինչ լավ հասկանում են, բայց կա՛մ մոռանում են իմացածը, կա՛մ չեն կարողանում գործի դնել իրենց գիտելիքը: Նման մարդկանց համար իրենց ուղեղն անօգուտ է. նույնն է, թե սնդուկի մեջ գանձ պահես՝ պարտավորվելով երբեք այն դուրս չհանել» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 22, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 22, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Կենսագազային կայանների զարգացման հեռանկարները Հայաստանում

Նվիրված կանանց միամսյակին

Ապագայի մտահոգությամբ

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist