«Ում է ժպտում կյանքը»՝ 1957 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած ֆիլմ։ Ինստիտուտն ավարտելուց հետո տարբեր նկարագրի տեր երկու ընկերներից մեկը՝ Լեւոնը, աշխատելու է մեկնում հեռավոր հանքավայրեր, իսկ պաշտոնատենչ Կառլենը պետի աթոռն է գրավում, սակայն դա երջանկություն չի բերում նրան։
Սցենարի հեղինակ՝ Միքայել Չամանյան, բեմադրող ռեժիսոր՝ Լեւոն Իսահակյան, բեմադրող օպերատոր՝ Ժ. Վարդանյան, բեմադրող նկարիչ՝ Ստեփան Անդրանիկյան, Ռ. Պ. Բաբայան, կոմպոզիտոր՝ Աշոտ Սաթյան, ռեժիսոր՝ Ե. Ծատուրյան, Հենրիկ Մալյան:
Դերերում.
-Զարուհի՝ Մետաքսյա Սիմոնյան
-Անահիտ՝ Լիլյա Հովհաննիսյան
-Լեւոն՝ Լեւոն Թուխիկյան
-Կառլեն՝ Ա. Կարապետյան
-Առաքել՝ Ցոլակ Ամերիկյան
-Օվսաննա՝ Հայկուհի Գարագաշ
-Բագրատ՝ Ռ. Տիգրանյան
-Անդրանիկ՝ Արմեն Խոստիկյան
-Մեծատուրյան՝ Դավիթ Մալյան
-Միրզոյան՝ Գուրգեն Ջանիբեկյան
-Անտոնյան՝ Օրի Բունիաթյան
-Բաբլոեւ՝ Բաբկեն Ներսիսյան
-Ասատուր՝ Աշոտ Ներսիսյան
-Հասմիկ՝ Տ. Լանկո-Կիմանյան