Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ազգային հերոսներն օրինակներ են

Ալբերտ Ազարյանը սպորտի միջոցով ազգային իղձերի իրականացման հերոսն էր

Փետրվարի 14, 2023
Այլք
Ազգային հերոսներն օրինակներ են
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
323
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 11-ին լրացավ հայ անվանի մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, Եվրոպայի, աշխարհի ու Ասիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանի 94-ամյակը: Նրա հերթական տարեդարձը շնորհավորելուց առաջ, սակայն, չմոռանանք, որ մեծագույն եւ մեծանուն մարզիկը սեփական տարիները հաշվելու յուրօրինակ միջոց ունի: «Այդ ժամանակ 81-ամյակս էի նշում: Արամայիս Սահակյանը, շնորհավորելով ինձ, ասաց, որ 18 տարիս է դեռ լրանում: Ես էլ սովորեցի նրանից ու թվերի տեղերը փոխում եմ: Այդպես միշտ երիտասարդ եմ մնում»,- մի առիթով ասել է հոբելյարը: Իր իսկ տրամաբանությամբ, իսկ ավելի ճիշտ՝ Արամայիս Սահակյանից որդեգրած ճշմարտությամբ Ազարյանն այսօր ընդամենը 49 տարեկան է…

Բայց այս տրամաբանությունը ոչ միայն երիտասարդացնում է կենդանի լեգենդին, այլեւ կարծես վկայում, որ տարիներն անզոր են մոռացնել-փլուզելու այն իրական վաստակը, որն ազգն ունի իր այս կամ այն զավակի դրսեւորած կամքի ու հայրենասիրության շնորհիվ: Անսահման հզոր ու անսահման համեստ հայորդին նվաճել է հնարավոր բոլոր բարձունքները: Հաճախ ասում են, որ Ազարյանի բոլոր մեդալները միասին մի քանի տասնյակ կիլոգրամ կկշռեն: Նա տարբեր մրցումների է մասնակցել աշխարհի 49 պետություններում՝ նվաճելով 45 ոսկե, 42 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Յուրաքանչյուրի կյանքում պետք է լինի մեկը, ով անձամբ կհավատա ու միեւնույն ժամանակ կստիպի հավատալ տաղանդի առկայությանը: Ալբերտ Ազարյանի կյանքում այդ դերը կատարեց մարզիչ Սիմոն Ղարագյոզյանը: Հենց վերջինիս խորհուրդները՝ սպորտով զբաղվելու պրոֆեսիոնալ մակարդակով, տաղանդաշատ մարզիկին ստիպեցին որոշում կայացնել, որոշում, որն ամենակարեւորն էր դառնալու նրա ողջ կյանքում: Հավատարիմ իր համեստությանը՝ Ալբերտ Ազարյանը երբեք չի մոռանում, որ մինչեւ սպորտով զբաղվելը ծանր աշխատանք է կատարել դարբնի մոտ: Ասում է՝ դա կոփել է իրեն, եւ ինքը դարբնի մուրճին է պարտական մարզական հաջողությունների համար: Ու երբ երիտասարդ մարմնամարզիկներն Ազարյանից հետաքրքրվում են, թե ինչպես կատարել «Ազարյանական խաչը», նա պատասխանում է՝ «դարբնի աշակերտ դարձեք»:

Ազարյանին ճանաչում բերած «Ազարյանական խաչը», որը պատահաբար կատարվեց, սկզբում նրա համար կարող էր ավարտվել որակազրկմամբ, որովհետեւ խոսում էր մրցավարների հետ… Ուղղակի հայ մարզիկն այս կամ այն անկյունում մրցավարներին քննադատելու փոխարեն գերադասում էր խոսել նրանց հետ՝ մեկ թեքվելով մի կողմ, մեկ՝ մյուս: Ազարյանի ելույթն սպասարկած մրցավարներից մեկը փրկում է իրավիճակը՝ հայտարարելով հայ մարմնամարզիկի կատարած նոր տարրի մասին, որը սպորտի պատմության մեջ մտավ «Ազարյանական խաչ» անվամբ:

Ազարյանն արտերկրում ապրելու ու աշխատելու համար շատ առաջարկություններ է ունեցել, սակայն հավատարիմ է մնացել իր արմատներին ու օգնել երիտասարդ մարմնամարզիկներին: Նա մեր կենդանի լեգենդն է, մեկը, ով իր կյանքով ու գործունեությամբ օրինակ է մարդկանց համար: Շատերն են ոգեւորվել նրա հաղթանակներից ու զբաղվել սպորտով, շատերի համար նա ազգային իղձերի իրականացման հերոսն էր սպորտի միջոցով…

Ասել կուզի՝ մեր իրական, մեր կողքին, ապրող հերոսն է, եւ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունն արժանիորեն գնահատի նրան՝ Ալբերտ Ազարյանին հնարավորություն տալով այսուհետ ապրել որպես «Հայաստանի ազգային հերոս»: Նա իր ողջ կյանքում օրինակ է եղել հատկապես նրանց համար, ովքեր դեռ նոր են սկսում փնտրել իրենց տեղը կյանքում…

Թեգեր: Ալբերտ Ազարյանմարմնամարզություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ

Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ

Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եթե կենդանի լիներ Սպարապետը…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist