Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հանուն ազատության՝ ճակատագրով դատապարտվածները

Փետրվարի 15, 2023
Այլք
Հանուն ազատության՝ ճակատագրով դատապարտվածները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
183
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կռի՜ւ, ընդդէմ բռնակալութեան՝ Արեւելքից, Արեւմուտք։ Ես այդ ճանապարհի դաշտի վրայ է որ ուզում եմ մեռնել։ Թող սրտիս տաք արիւնը այդտեղ հոսի, եւ իմ դիակի վրայով, դիակս կոխոտելով թող անցնեն շարքերը մեր քրտնաթաթախ, հրացայտ աչքերով, դէպի յաղթանակ։ Իսկ երբ մի օր գայ՝ հասարակաց գերեզմաններից գնդակահարուած հերոսների ոսկորները հանելու եւ ի մի հաւաքելու, եւ երբ յաղթութեան կանչերի, եւ թնդացող երգերի տակ տօնուի ազատութեան յաղթանակը, եվ յիշատակը նրանց, որ մեռան, ես խառնուած կը լինեմ նրանց»։

Լուիզա Ասլանյան

Իր անունից է գրում Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից, հակաֆաշիստ Լուիզա Ասլանյանը, ով նահատակվեց հանուն Ֆրանսիայի ազատագրման, միանգամայն գիտակցորեն գնալով այդ քայլին, ով, սակայն, մենակ չէր շարժման հայ որդեգիրներից. նրա համոզմունքներն ու ճակատագիրը կիսեց ամուսինը՝ Արփիար Ասլանյանը։ Նրանց շարքերում էին Միսաք Մանուշյանը, Մելինե Մանուկյանը, Արփեն Դավթյանը, Հայկ Դպիրյանը, Շագ Տատուրյանը եւ ուրիշներ։ Շատերը թողեցին իրենց կյանքի սերն ու զինվորագրվեցին ֆաշիզմի դեմ պայքարին՝ պայքարելով միասին ու նաեւ հարկադրաբար բաժանվելով միմյանցից։ Ամուսնուն հղված միակ պահպանված նամակում Լուիզան ծանր է տանում նրանից բաժանումը. «Ցերեկը իրարից հեռու, գիշերը իրարից բաժան, իսկ տարիներն անցնում են, ու անցնում է երիտասարդութիւնը մեր։ …Ու ես սիրում եմ կարօտել քեզ, եւ այդ կարօտը տանջում է ինձ…»:

Արփիար Ասլանյանն իրավաբան էր, կինը՝ Լուիզան, երազում էր դաշնակահար դառնալ, սակայն կյանքն ստիպեց երկուսին էլ հրաժարվել իրենց մասնագիտությունից եւ կռվել ու զոհվել երկրորդ հայրենիքի՝ Ֆրանսիայի համար։ Արփիար Ասլանյանը ծնվել է 1895 թ. դեկտեմբերի 16-ին՝ Վաղարշապատում (Ռուսական կայսրություն), Լեւոն եւ Վարվառա Ասլանյանների ընտանիքում, սովորել ռուսական համալսարաններից մեկում, անդամագրվել դաշնակցական կուսակցությանը, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տեղափոխվել Թավրիզ, այնտեղ էլ՝ 1923-ին, ծանոթացել ու ամուսնացել Լուիզա Գրիգորյանի հետ, ով ընդունել է ամուսնու ազգանունը եւ հետագայում դարձել նաեւ մարտական ընկերը։ Նույն թվականին էլ տեղափոխվել են Փարիզ, որպեսզի Լուիզան շարունակի երաժշտական կրթությունը, սակայն հնարավորությունը չի ներել այն շարունակելու, թեեւ Արփիարը հանուն կնոջ ուսման, իրավագետի աշխատանք չգտնելով, զանազան բանվորական աշխատանքներ է կատարել։ Լուիզան ստիպված սկսել է զբաղվել գրականությամբ եւ փարիզյան կյանքի ու դիմադրության շարժման մասին վկայություններ թողել։ 1940 թ. ամուսինները միացել են Դիմադրության շարժմանը, եղել նրա ակտիվ մասնակիցներից, ձեռնարկել ընդհատակյա արտադրություն, զենք մատակարարել պարտիզաններին։ Նրանց գործունեությունը չի մնացել ստվերում. 1944 թ. հուլիսի 26-ին Գեստապոյի գործակալները ձերբակալել են ամուսիններին, այրել Լուիզայի ձեռագրերն ու օրագրերը, իսկ օգոստոսի 15-ին Թուլուզից նրանց տեղափոխել են Բուխենվալդ, Արփիարին բանտարկել «Դորա Միթելբաու» համակենտրոնացման ճամբարում, Լուիզային տարել Ռավենսբրյուկ։

Ցավալիորեն իրականացել է Լուիզայի կանխազգացումը. «…ես խառնուած կը լինեմ նրանց», որ մեռան հանուն հաղթանակի… Ըստ որոշ աղբյուրների՝ Լուիզան մահացել է Ռավենսբրուկ տեղափոխվելուց մի քանի օր անց, հունվարի 30-ին. սակայն հայտնի չէ, թե ինչ պայմաններում… Ըստ Տեղահանվածների հիշատակի հիմնադրամի՝ Արփիար Ասլանյանն էլ նահատակվել է 1945 թ. փետրվարի 15-ին։ Ենթադրվում է, նրան մահապատժի են ենթարկել Դորա Միթելբաու համակենտրոնացման ճամբարում, որտեղ պահվում էր ձերբակալման օրվանից։

Թեգեր: Արփիար ԱսլանյանԼուիզա Ասլանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ֆիլմը ցուցադրվեց «Նարեկացի» արվեստի միությունում

Ֆիլմը ցուցադրվեց «Նարեկացի» արվեստի միությունում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist