Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Վանաձորի գիտական նշանակության կամուրջը

Երգիծանքի գրչով

Փետրվարի 24, 2023
Այլք
Վանաձորի գիտական նշանակության կամուրջը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
190
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կամուրջները սովորաբար անդունդի մի եզրից մյուսը, գետի մի ափից մյուսը, մի շենքից մյուսն արագ, անվտանգ եւ հուսալի անցում ապահովելու նպատակ են հետապնդում: Վանաձորում վերջերս ի հայտ եկավ գողտրիկ մի կամուրջ, որն այդ նպատակները զանց առնելով՝ միանգամից ձեռք բերեց բոլորովին նոր, բացառիկ նշանակություն՝ գիտական: Միանգամից ասենք, որ այդ եզակի կառույցը նախատեսված է միայն հետիոտների համար, ուստի այն կոչենք իր իսկ նախաստեղծ անվամբ՝ հետիոտնային կամուրջ: Հասկանալի է, որ նրա վրայով կարող են անցնել միայն հետիոտները…

Այդ կամուրջը Վանաձորի կենտրոնական հատվածը կապում է Դիմաց անվամբ մեծ թաղամասի հետ: Եթե այն 35-40 տարի առաջ չկառուցեին, վանաձորցիներն այդքան տարիներ շարունակ մի մեծ շրջան էին գծելու նպատակակետին հասնելու համար՝ ցավոտ երանությամբ մտաբերելով երկրաչափական այն թեորեմը, որն ապացուցում եւ արձանագրում է տրամագիծը շրջանագծից զարմանալիորեն կարճ լինելու փաստը: Այսօր այդ թեորեմը վերհիշելու եւ մտքում ամրապնդելու ժամանակներն են:

Ձյան վերջին առատ տեղումներից առաջ կամուրջը հետիոտների առջեւ փակվեց: Պետք էր հուսալ՝ ոչ վերջնականապես: Մի ծայրին (հիշեք՝ մի ծայրին) թղթե մի բարակ պաստառի վրա իրենց քաղաքացիների կյանքով եւ առողջությամբ մտահոգ ու շահագրգիռ ինչ-որ կառույցի մարդիկ գունավոր ինչ-որ նյութով գրեցին զգուշացում՝ «Զգուշացեք էլեկտրահարվելուց, կամրջի վրա էլեկտրական վթար կա»: Եվ նկատի ունենալով (այստեղ ասենք՝ երեւի), որ վթարն այնքան բարդ է, որ չեն կարող արագ վերացնել, այդ նույն ծայրում մետաղե ամրաններով մի ցանց հյուսեցին եւ ամուր զոդեցին կամրջի եզրերից: Երեւի նրանց թվաց, որ վերջ, երթեւեկն արգելեցին: Բայց մի՞թե այն անկարելի դարձրին, որ նույնն է, թե անվտանգությունն ապահովեցին: Ոչ, դա չարեցին եւ այդ մասին չմտածեցին: Նկատեցի՞ք՝ կամրջի նույն ծայրում են եւ ցանցը, եւ արգելող գրությունը: Մյուս ծայրում՝ ոչինչ: Կարծես դեռ չէր հայտնաբերված այն քարացած աքսիոմը, այն շարժուն «օրենքը», որն ազդարարում է՝ կամուրջն ունի երկու մուտք: Այստեղից էլ արտածվող մյուս աքսիոմն ու «օրենքը». եթե ունի երկու մուտք, ապա պիտի ունենա նաեւ երկու ելք: Մյուս ծայրի մուտքն ու ելքը բաց մնացին մարդկանց առաջ:

Ձյունը եկավ, մի ծայրի թղթե միակ զգուշացումը տակովն արեց: Քաղաքացիք բաց մուտքով օրեր շարունակ մտել են, մտնում են կամուրջ, սրատեսներն անմիջապես տեսնում են ցանցով զոդված հատվածը եւ դժգոհությամբ ետ դառնում, անուշադիրներն ավելի շատ են ենթարկվում էլեկտրահարվելու վտանգին: Անհոգ մի երիտասարդի տեսա կամրջով անցնելիս, մի կին գոռում էր, նշաններով զգուշացնում վտանգի մասին, տղան չէր լսում: Եկավ, հասավ ցանցին, վերջապես հասկացավ, թե ինչ դժոխքի միջով անցավ, բայց ի՞նչ աներ, հե՞տ դառնար: Բայց  վտանգն ավելի մեծ չէ՞ր լինի: Նա  մեծ դժվարությամբ բարձրացավ սուր ցցեր ունեցող ցանցի վրա եւ, մազապուրծ, ցած նետվեց: Իհարկե, մեծ բարեբախտություն է, որ որեւէ քաղաքացի զոհ չի գնացել նմանը չունեցող անփույթ, անհոգի, փնթի ու անտարբեր վերաբերմունքի պատճառով:

Իսկ եթե որեւէ դժբախտ դեպք գրանցվե՞ր կամ գրանցվի՞ (վտանգն անցած չէ) : Քննչական, դատախազական օրգանները ինչքա՜ն կչարչարվեն օպերատիվ միջոցառումների, հարցաքննությունների, փորձաքննությունների, մեղավորների փնտրտուքի եւ այլ միջոցառումների վրա, քաղաքային իշխանությունները որքա՜ն կափսոսան՝ իմանալով իրենց եւս ունեցած անտարբերության դառը հետեւանքը, եւ այն, որ առանց իրենց իմացության ինչ-որ կազմակերպություն իրեն թույլ է տալիս հանդես գալ նման «խիզախ» նախաձեռնությամբ: Կարծիք կա, որ այդքան դժվարություններ հաղթահարելու փոխարեն նրանք կարող էին, այժմ էլ կարող են շատ արագ (իրենց գործածվող բառով ասենք՝ օպերատիվորեն) գտնել անօրինության հեղինակներին եւ նրանց հիշեցնել (սկզբից միայն հիշեցնել) գիտության համար այնքան պարզ ու ընկալելի օրենքներից այս երկուսը՝ կամուրջները երկու մուտք ունեն, ուստի եւ՝ երկու ելք: 

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist