Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Թեյախմության փառատոն

Մարտի 1, 2023
Այլք
Թեյախմության փառատոն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
244
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տարբեր ժողովուրդների կողմից թեյի օգտագործման մշակույթին էր նվիրված Երեւանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում կայացած թեյախմության փառատոնը: Դպրոցի բակում 10 երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի ազգային տարազներով, պետական դրոշներով եւ աղ ու հացով դպրոցականները դիմավորեցին հյուրերին:

Տնօրեն Լիանա Մուրադյանը ողջունեց ներկաներին՝ մասնավորապես նշելով. «Կարեւորելով մատաղ սերնդի մեջ մշակութային երկխոսության ձեւավորումը՝ մենք ներկայացնում ենք 10 պետությունների (Հայաստան, Վրաստան, Հնդկաստան, Չինաստան, Իրան, Եգիպտոս, Ռուսաստան, Ուկրաինա, Անգլիա, Չեխիա) թեյախմության արարողակարգը»: Նշեց նաեւ՝ ամենայն հարգանք տածելով եվրոպական պետությունների նկատմամբ՝ աշակերտները նախագծային աշխատանքներ են կատարել՝ ընտրելով արեւելյան երկրների թեյախմության արարողակարգն ու ավանդույթները, քանի որ թեյախմության մշակույթը ձեւավորվել է Հին Արեւելքում եւ շարունակվում է զարգանալ ցայսօր: Ապա ներկայացրեց հյուրերին՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատար Տեջաս Պագար, ԻԻՀ դեսպանի մշակույթի գծով խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբայի, «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի տնօրեն Ռեզա Դավարին, Հնդկական մշակույթի կենտրոնի տնօրեն Կարեն Մկրտչյան եւ հայ-հնդկական բարեկամության ՀԿ անդամներ, հնդիկ բարեկամներ, Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչներ: Վերջինս զբաղվում է չինական մշակույթի, չինարենի ուսուցմամբ ու տարածմամբ, հիմնվել է Չինաստանի կառավարության աջակցությամբ՝ չինական Շանսիի համալսարանի եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախաձեռնությամբ, 2009 թ. փետրվարին: Գործընկեր համալսարանն է ՉԺՀ Դալիանի օտար լեզուների համալսարանը: Ներկա էին նաեւ «Հայաստան» կրթամշակութային ակումբի նախագահ Արմինա Սարգսյանը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Նելլի Ասատրյանը եւ այլք: Հանդիսավոր մասից հետո ներկաները հյուրասիրվեցին դպրոցականների պատրաստած թեյով ու քաղցրավենիքով: Առաջին հարկի մի անկյունում չինական տարազով աշակերտները ներկայացրել էին իրենց ազգային թեյախմության մշակույթը: Սկզբում նկարագրեցին, թե ինչպես է պատրաստվում չինական թեյը, մատուցվում եւ այլ արարողություններ՝ կապված այս հետաքրքիր մշակույթի հետ: Մյուս անկյունում իրանական տարածքն էր: Այստեղ իրենց ելույթով (երգ ու ասմունք՝ նվիրված այս արարողությանը) հանդես եկան նաեւ «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի սաները: Կենտրոնում հայկական անկյունն էր՝ հայկական հյուրասիրությամբ: Հայ ազգագրական պարային կատարումով հանդես եկան «Արմինա» պարային համույթի (ղեկավար՝ Արմինե Ալեքսանյան) պարուհիները: Երկրորդ հարկում ներկայացված էինարդեն մնացած 7 երկրների տաղավարները: Եգիպտոսի Արաբական Հանրապետության տաղավարի հարեւանությամբ ներկայացված էր նաեւ թեյախմությանը զուգահեռ նարգիլեի օգտագործման մշակույթը: Արաբական համազգեստով դպրոցականները ներկայացրեցին այդ հնամյա երկրի մշակույթի տարրեր: Եղավ նաեւ պարային կատարում: Վրաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Անգլիայի, Ռուսաստանի տաղավարները նույնպես հանդես եկան այդ երկրների մշակույթը ներկայացնելով՝ պար, երգ, ինչպես նաեւ թեյախմություն ու հյուրասիրություն: Հետաքրքիր էր ձեւավորված հնդկական տաղավարը, որի մոտ, բացի դպրոցի սաներից ու նրանց ուսուցչուհուց, ներկա էին նաեւ հնդիկներ: Հնդիկ երեխաների դերում հայ դպրոցականները հանդես եկան՝ հյուրընկալելով պատվելի հյուրերին, այնուհետեւ հյուրասիրեցին ընդունված կարգով, հանդես եկան նաեւ հնդկական պարով, որը սովորեցրել էր հնդիկ պարուսույցը: Հյուրասիրությունից հետո դպրոցի տնօրենը շնորհակալագրեր հանձնեց աջակիցներին, հուշանվերներ՝ պատվավոր հյուրերին: Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատարը դպրոցին հուշանվեր հանձնեց:

Արարողության վերջում Հնդկաստանի դեսպանի պաշտոնակատարը նշեց. «Կարեւոր ու լավ կազմակերպված ծրագիր էր: Ներկայացվեց տարբեր ժողովուրդների մշակույթների շփումը, հատկապես կարեւոր է, որ երեխաներն այս տարիքից արդեն ծանոթանում են ուրիշ ժողովուրդների մշակույթին: Ինձ շատ դուր եկավ միջոցառումը, իսկ հյուրասիրության ներկայացրած թեյերն ու խմորեղենները համեղ էին՝ հարուստ համեմունքներով»:

Տեջաս Պագարն անդրադարձավ նաեւ հայ-հնդկական բարեկամության եւ նորօրյա կապերին. «Վերջին երկու տարիներին ակտիվորեն խորացել է հայ-հնդկական բարեկամությունը, տարբեր ոլորտներում աշխատանք ունենք տանելու, բայց ամենակարեւորն առեւտրի ոլորտն է, կարծում եմ՝ հետագայում սա կօգնի ամրապնդել դրանից բխող տարբեր ոլորտներում համագործակցությունը…»:

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Բարեգործական ցուցահանդես-վաճառք

Բարեգործական ցուցահանդես-վաճառք

35 տարի առաջ եւ այսօր

35 տարի առաջ եւ այսօր

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist