Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Բանաստեղծական երկլեզու «Հուշանվեր»

Մարտի 11, 2023
Այլք
Բանաստեղծական երկլեզու «Հուշանվեր»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
120
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մարգարյանը յուրովի ներկայացնում է մեր հայրենիքի երկրորդ եւ շատ սիրելի քաղաքի՝ Գյումրու բանաստեղծական աշխարհը: Իսկ այդ աշխարհը մեզ պարգեւել է հանճարներ: Բավական է հիշել Ավետիք Իսահակյանին:

Սամվել Մարգարյանի բեղուն գրչի արգասիքն է նրա վերջին գիրքը` «Հուշանվեր» խորագրով, որի բանաստեղծությունների կեսը՝ գրքի երկրորդ հատվածը, ռուսերեն է: Բանաստեղծի գործերը ռուսերեն թարգմանել են Դանիել Կլյուգերը, Հարություն Ֆրանգուլյանը, Արա Գեւորգյանը: Վերջինս գրքի ռուսական բաժնի ջերմ առաջաբանի հեղինակն է: Այս նոր ժողովածուում Սամվել Մարգարյանը շարունակում է իր ասելիքը: Նրա բանաստեղծական թեմաներն են սերը, հայրենասիրությունը, Արեւմտահայաստանի կորուստը, կյանքի անցողիկությունը, Մեծ Հայքի վերջին պետականության՝ Բագրատունիների փառքի հավերժացումը: Թվում է, թե Բագրատունիները հավերժորեն ուղեկցում են այս բանաստեղծին, ու նա իր նվիրմանը հավատարիմ՝ Երազգավորսում հիմնել է Բագրատունիների փառքի հուշապուրակ:

Մարգարյանի պոեզիայում շնչում են Արեւմտահայաստանի պատմական հիշատակները՝ Վանը, Սիփան սարը, Մուշի դաշտավայրը, Մեղրագետը, Չլդրան լիճը եւ մյուս այն պատմական վայրերը, որոնք դարերով եղել են ու ծաղկել որպես հայերի պատմական բնակավայրեր, սակայն նրանց բնիկ տերերի ժառանգները հիմա միայն դրանք պատկերացնում են ըստ գրողների գրքերի կամ տեսնում են որպես օտար զբոսաշրջիկներ:

«Ցեղասպանությունը եղել է, եղել» բանաստեղծության մեջ սեղմ տողերում պատկերված է հայ ազգի մի մեծ հատվածի հայրենազրկման ու ոչնչացման տպավորիչ արձանագրումը: Բանաստեղծն ուզում է իմանալ, թե որտեղ են իր երկրի տերերը, սակայն ոչ հողը, որ քամին չեն կարողանում պատասխան տալ այդ ահասարսուռ հարցին: Ու հնչում է բանաստեղծի ցավոտ եզրահանգումը.

-Ցեղասպանությունը եղե՛լ է, եղել,-

Աղաղակում էր աշխարհն իմ ավեր…

Հայոց արյունն է այստեղ հեղեղվել,

Թուրքի ձեռքով է երկիրը կիսվել:

Բանաստեղծը չի թաքցնում, թե ովքեր են իր պոետական ուսուցիչները: Դրանք շատ-շատ են: Նրանցից են Օմար Խայամը, Սայաթ-Նովան, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սեւակը եւ, առանց չափազանցության, հայ քնարերգության բոլոր մեծերը: Հայրենի եզերքից հատկապես նրա համար հարազատ է Ախուրյան գետը: Գուցե դրա պատճառը իր համար այնքան թանկ «տիեզերահռչակ» Անի քաղաքի ու գետի կապն է: Նա Անիի ավերակներին այցելելը համարում է ուխտագնացություն.

Ես ուխտի եմ նորից եկել

Ավերակաց քո գեղանի,

Պիտի տեսնես վառքդ նորեն,

Պիտի գտնես փառքդ, Անի:

Արդեն հասուն տարիքում՝ որպես հայր ու ամուսին, Մարգարյանն ուշագրավ խոհեր ունի` կապված ընտանեկան սրբությունների հետ: Իսկ այդ առումով նրա համար կյանքի իմաստ են զավակները, կինը: «Տիկնոջս՝ Գոհարին» բանաստեղծության բնաբանն է Պարույր Սեւակի հայտնի տողը՝ «Ծերանում ենք, Պարույր Սեւակ…»: Որպես հավատարիմ ամուսին՝ բանաստեղծն անհայտից առաջ կնոջը հուսադրում է.

Ծերանում ենք, տիկին Գոհար, իմ անգին,

Սիրով հասնենք հանգրվանին մեր ձմռան,

Չվախենաս, ես կլինեմ քո կողքին

Այն աշխարհում, ուր գիշեր է հավիտյան:

Մարգարյանը բանաստեղծություններ է նվիրել հայոց մայրերին, հայոց լեզվին, խաղաղությանը, Եռաբլուրում թաղված հայ հերոսներին եւ, ընդհանրապես, հայրենի եզերքին: Հիանալի է, որ նրա հրաշալի բանաստեղծությունները կարող են կարդալ նաեւ ռուսալեզու ընթերցողները: Նման երկլեզու ժողովածուները խրախուսանքի արժանի են:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարեւանների հետ

Աղավնիները ոչ միայն չեն շատանալու, այլեւ սպանվելու են

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist