Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Պահել եւ շինել…

Մարտի 15, 2023
Այլք
Պահել եւ շինել…
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
32
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պահրէյնի Թագաւորութիւնը կը գտնուի Արաբական-Պարսից ծոցի տարածաշրջանին մէջ։ Անոր տարածութիւնը 760 քառակուսի քիլոմեթր է։ Պահրէյն կազմուած է 50 բնական եւ 33 արհեստական կղզիներէ։ Ունի գեղեցիկ ծովեզերք, բարձր որակի շինարարական կառոյցեր ու տակաւին ամբողջ կղզիի տարածքին կան արմաւենիի ծառեր՝ ներառեալ ձիթապտուղի։ Այս աշխարհագրական տարածությամբ փոքր կղզին այսօր դարձած է տնտեսական-ֆինանսական կեդրոն եւ նոյնքան նաեւ մշակութային եւ զբօսաշրջիկներ հմայող երկիր։ Այս փոքր կղզին այսօր դարձած է գեղեցիկ եւ կը հմայէ այցելուները։

Պահրէյնի Թագաւորութիւնը այն եօթը երկիրներէն մին է, որ իմ աշխատանքային պատասխանատուութեան մէջ է։ Անցնող մէկ շաբաթը աշխատանքային պարտականութեամբ կը գտնուէի Պահրէյն։ Վերջին օրը ուզեցի հանգստանալ եւ վայելել երկիրը, որ քանիցս այցելած եմ։ Եթէ կղզիին գեղեցկութիւնը վայելեցի՝ նոյնքան նաեւ մտածեցի…։

Երկիր շինելու համար ի՞նչ են չափանիշները։ Աշխարհագրական տարածութի՞ւն։ Տնտեսական եւ մարդուժի կարողականութի՞ւն։ Աշխարհաքաղաքական տուեալնե՞ր եւ իրենց արտաքին օրակարգե՞րը: Ներքին թէ արտաքին ապահովական վտանգներ եւ կամ կայունութի՞ւն։ Ու տակաւի՞ն…։

Այս բոլորվերեւ յիշուած տուեալները երեւի, այո…։ Այս ըսելով՝Պահրէյն իր շատ փոքր տարածութեան մէջէն շինած է շատ գեղեցիկ երկիր մը։ Այսօր աւելի քան մէկ ուկէսմիլիոն բնակչութիւն ունի այս փոքր կղզին։ Եւ Պահրէյն նոյնքան ունի մարտահրաւէրներ՝ ներքին եւ արտաքին իմաստով։

Բայց ես տեսայ նաեւ երկու այլ իրականութիւններ։

Սէր եւ Կամք…։

Տեսայ, թէ պահրէյնցին ինչքան կը սիրէ իր երկիրը եւ տարիներու վրայ երկարած մէջտեղ բերած է Կամք՝ եւ ՇԻՆԱԾ երկիր՝ իր այս շատ փոքր աշխարհագրական տարածութեան մէջէն։

Եւ մենք հայերս։ Բոլորս միասին։ Կրնա՞նք սորվիլ ՈՒՐԻՇՆԵՐՈՒ փորձառութենէն եւ փորձէն։ Գիտակցելով հանդերձ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակները ու տնտեսական եւ ընկերային բոլոր պայմանները ու տուեալները։ Պարտադրուած թէ այլ…։

Արցախը իր ներկայ «վիրաւոր» վիճակին մէջ տակաւին երեւիչորս անգամ մեծ է Պահրէյնէն…։ Իսկ մեր գեղեցիկ Հայաստանը..։ Եւ մեր երկու ՀԱՐՈՒՍՏ մշակոյթներով գեղեցիկ հայրենիքները:

Պահել եւ շինել պէտք է։

Եւ պահելու եւ շինելու համար ես տեսայ երկու կարեւոր գրաւական։

ՍԷՐ եւ ԿԱՄՔ։ Եւ այս երկուքին համադրումն է, որկը՜ստեղծէ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ։

Եւ միասնականութիւնը՝ հայրենիք (ներ) կը պահէ եւ կը շինէ։

Գեղեցիկ Պահրէյնէն նոյնքան գեղեցիկ Արցախ եւ Հայաստան։

Պահել եւ շինել։

Դոկտ. Հրայր ՃԷՊԷՃԵԱՆ

Թեգեր: Հրայր ՃԵՊԵՃՅԱՆՀրայր ՃԷՊԷՃԵԱՆ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ապրիլի 1, 2023

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

«Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես...»

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist