-1832 թ. մարտի 22-ին մահացել է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն՝ գերմանացի մեծ քնարերգու, մտածող եւ պետական այր (ծնվ.՝ 1749 թ.): Առաջին անգամ Գյոթեին հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը։ Եվրոպական գրականության խոշորագույն տեսաբան, դանիացի գրականագետ Գեորգ Բրանդեսը, ում հայերս պարտական ենք 1894-1896 թթ. օսմանյան Թուրքիայում իրագործված հայկական կոտորածները հրապարակավ դատապրատելու, ինչպես եւ հայ գրականության հին ու նոր մեծերի՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Ա. Լաստիվերցու, Մխիթար Սեբաստացու, Մ. Նալբանդյանի, Գ. Սունդուկյանի, Րաֆֆու եւ այլոց մասին հայտնած բարձր դրվատանքի համար (Գեորգ Բրանդես, «Հայաստանը եւ Եվրոպան», Ժնեւ, 1907), 18-րդ դարի գերմանական գրականության մեջ էր տեսնում եվրոպական բարձր իդեալների մարմնավորումը եւ այդ առիթով գրում է. «Այնտեղ է Վերթերը՝ «Շտուրմ ունդ Դրանգ»-ի շրջանի իդեալը, այսինքն՝ բնության եւ կրքերի պայքարն ընդդեմ հին հասարակական կարգերի, ապա Ֆաուստը, որ մարմնավորում է նոր ժամանակի եւ նրա հասկացությունների ոգին…»:
-1863 թ. մարտի 22-ին ծնվել է Մարկ Ելիզարովը՝ խորհրդային պետական եւ կուսակցական գործիչ:
-1877 թ. մարտի 22-ին Երեւանին տրվեց քաղաքի կարգավիճակ:
-1905 թ. մարտի 22-ին ծնվել է Վիրջիլ Գեորգիուն՝ ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր եւ բանաստեղծ։
-1920 թ. մարտի 22-ին սկսվել են Շուշիի ջարդերը:
-1926 թ. մարտի 22-ին ծնվել է Մարտին Միքայելյանը՝ հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
-1931 թ. մարտի 22-ին ծնվել է Բարտոն Ռիխտերը՝ ամերիկացի ֆիզիկոս:
-1967 թ. մարտի 22-ին մահացել է Օտո Սկուլմեն՝ լատվիացի խորհրդային նկարիչ:
-1975 թ. մարտի 22-ին մահացել է Արամ Ինճիկյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980 թ., հետմահու, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար), (ծնվ.՝ 1910 թ.)։