Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120

Մարտի 23, 2023
Այլք
Դիլիջանի հիդրոէլեկտրակայան-120
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
507
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում առաջին հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1903 թ., Դիլիջանում։ Աղստեւ գետից առբերվող ջրով պտտվող անիվն աշխատեցնում էր փայտասղոցարանի շրջանաձեւ սղոցը։ Աղստեւ գետը Կուրի աջակողմյան վտակներից է, երկարությունը 133 կմ է։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Թեժլեռ գագաթի լանջերից։ Վերին հոսանքում ունի լեռնային բնույթ, հոսում է նեղ կիրճով, ստորին հոսանքում լայնահուն է։ Խոշոր վտակներն են Բլդանը, Սառնաջուրը, Ոսկեպարը, Գետիկը, Աղդանը։ Տարեկան միջին ծախսը 8.22 խմ/վ է, առավելագույնը՝ 158 խմ/վ, նվազագույնը՝ 0.02 խմ/վ, տարեկան հոսքը՝ 256 մլն խմ։ Գետի ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Ափերին են Դիլիջան եւ Իջեւան քաղաքները։

«Մշակ» թերթի 1912 թ. մայիս ամսվա թիվ 120-ում տպագրված «Ուրախալի երեւույթներ» հոդվածում հեղինակը գրում է. «… Այդպիսի մի ձեռնարկություն պիտի համարել եւ Դիլիջանի կայանը, որ անհատական ուժերով ու միջոցներով հիմնել է տեղացի մի խրախուսելի անձն` Հայկ Գրիգորյան: Կայանն առայժմ լույս է ստանում մի մոտորով (ջրի ուժով)` 220 վոլտ, 32 եւ կես ամպեր: Գյուղում դրված են 360 լամպիկներ, լուսավորված են խճուղին, շուկան: Ամսավճարը մի լամպիկի համար` 1 ռուբլի: Ամռանը, երբ տեղս կգան ամառողներ, Հայկ Գրիգորյանը մի մոտոր եւս կբերի, որով եւ էլեկտրական ուժն ու լամպիկները կավելանան: Մեր երկիրն էլեկտրականության անսպառ աղբյուր է, ըստ ամենայնի շահագործելի, բայց ցավ է նկատել, որ գավառական շատ կենտրոններ զուրկ են էլեկտրական ուժերի շահագործումից: Դիլիջանի այս կայանը հասարակական նշանակություն ունի, եւ գավառական համայնքները օրինակելու են»:

Դիլիջանի հիդրոէլեկտրակայանը հետաքրքրեց շատերին ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Դիլիջան է ժամանում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 5-րդ դասարանի սաների խումբը` նույն դպրոցի ուսուցիչ Շահբազյանի ղեկավարությամբ եւ ծանոթանում էլեկտրակայանի աշխատանքին:

Անիվի մեխանիկական էներգիան հաղորդելով 10 կՎտ հզորություն եւ 230 Վ լարման հաստատուն հոսանքի գեներատորին՝ ստեղծել են առաջին պարզունակ հիդրոէլեկտրակայանը։ Կայանի օգտակար ճնշումը 2 մ էր։ Էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը մինչեւ 10 հազար կՎտ/ժ էր եւ օգտագործվում էր նաեւ լուսավորության համար։

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Թեգեր: Դիլիջանհիդրոէլեկտրակայան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

Հայկական ցեղասպանութենէն վերապրող բժիշկ Աւետիս Ճէպէճեան

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist