Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը

Շահամիր Շահամիրյան-300

Մարտի 23, 2023
Այլք
«Որոգայթ փառացի» փառավոր հեղինակը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
262
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նշանավոր լոռեցի (Հոբարձի), հայ առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի հուշերի գրքի փնտրտուքի ճանապարհին գիր ու գրականության նվիրյալ, բազում վավերագրությունների հեղինակ, իմ վաղեմի բարեկամ Հովհաննես Պապիկյանի ուղղորդմամբ հանդիպեցի օդաչուի որդուն՝ անկախ Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար, Սահմանադրական դատարանի երկարամյա դատավոր Վալերի Պողոսյանի հետ: Տարի-տարիուկես առաջ էր: Բացօթյա սրճարանում նրա սուրճի բաժակին նկատեցի «Որոգայթ փառաց» մակագրությունը: Ավելի մեծացավ հետաքրքրությունս, երբ լսեցի, որ բաժակը եզակի օրինակ է, եւ ինքն է այն պատվիրել: Տեղեկացնելով, որ խոսքը վերաբերում է հայ իրականության մեջ առաջին սահմանադրությանը, որի համար 2023 թ. հոբելյանական է, ինձ ուղղորդեց հետաքրքրությունս փարատել տեղեկատու գրականությունում  եւ համացանցում: Առաջինը ձեռքիս տակ եղած գրքերում փնտրեցի: Միանգամից ինձ բավարարող տեղեկություններ ստացա հայկական համառոտ հանրագիտարանի չորրորդ հատորի «Շահամիր Շահամիրյան» (նույնը նաեւ «Ով ով է») կենսագրական հանրագիտարանի երկհատորյակում եւ «Որոգայթ փառաց» բառահոդվածներից: Համացանցում էլ շատ էին տեղեկությունները:

…Հայ ազատագրական շարժման գործիչ, բուրժուական գաղափարախոսության հիմնադիր Շահամիր Շահամիրյանը ծնվել է 1723 թ.: Հնդկաստան է գաղթել նոր Ջուղայից (Պարսկաստան) ու հաստատվել Մադրասում: Շարադրել է Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրությունը («Տետրակ, որ կոչի նպատակ», 1783 թ.): 1771 թ. Մադրասում հիմնել է հայկական տպարան, որտեղ էլ նրա որդի Հակոբը 1788-89 թթ. հրատարակել է Շահամիրյանի շարադրած «Որոգայթ փառացը» (թեեւ տիտղոսաթերթին նշված է 1773 թ., ինչն էլ, հավանաբար, հիմք է դարձել սահմանադրության 250-ամյակի համար)՝ սահմանադրության առաջին նախագիծը հայ իրականությունում եւ առաջիններից մեկը աշխարհում, այլ քաղաքական հրապարակախոսական գրքեր: «Որոգայթ փառացի» առաջաբանում դատապարտելով ավատատիրական եւ միապետական կարգերը՝ հիմնավորվում են թուրք-պարսկական բռնատիրությունից Հայաստանի ազատագրման ուղիները եւ այստեղ ժողովրդավարական կարգերի հաստատման սկզբունքները: Ապագա Հայաստանում պետք է հաստատվեն խորհրդարանական կարգեր: Գրքի 2-րդ մասում սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որ ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքի, կառավարման մարմինների ստեղծման կարգը, դրանց իրավունքներն ու պարտականությունները, լուսավորության ու զինված ուժերի կազմավորման եւ այլ հարցեր: Բոլոր պաշտոնները վարելու էին առաքելական եկեղեցու հետնորդ հայերը: Գերագույն եւ օրենսդիր իշխանությունն իրականացնում էր «Հայոց տունը» (խորհրդարան), գործադիր իշխանությունը՝ նախարարությունը: Պատգամավորները (փոխանորդներ)  ընտրվելու էին 3 տարի ժամանակով: Հանրության գլխավոր նեցուկը դիտվում էր մշտական զորաբանակը՝ 90000 զինվոր: Այլ մանրամասները թողնում եմ ընթերցողի որոնումներին, միայն ուզում եմ ընդգծել, որ «Որոգայթ փառաց» գիծը շարադրելիս, հաշվի առնելով սահմանադրական եվրոպական փորձը, Շահամիրյանը չի «պատճենահանել» այն:

«Որոգայթ փառացը» վերահրատարակվել է Թիֆլիսում, 1913 թ., իսկ Երեւանում 2001 թ. հրատարակվել է աշխատության աշխարհաբար տարբերակը: Շահամիրյանը մահացել է 74 տարեկանում՝ 1798 թ.: Տարին հոբելյանական է եւ հեղինակի (ծննդյան 300-ամյակ), եւ սահմանադրության (250-ամյակ) համար: Ապրողներս պարտավոր ենք պարբերաբար թերթել պատմության էջերը եւ դասեր քաղել մեր երեւելիների թողած ժառանգությունից:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: Շահամիր Շահամիրյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

IPSE DIXIT. Անրի ԲԵՐԳՍՈՆ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ազնվություն եւ ճշմարտություն

    51 Կիսվել են
    Կիսվել 20 Tweet 13

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist