-1401 թ. մարտի 24-ին Լենկթեմուրն ասպատակում է Դամասկոսը:
-1782 թ. մարտի 24-ին ծնվել է Օրեստ Կիպրենսկին՝ ռուս իտալ. նկարիչ (մահ.՝ 1836 թ.)։
-1808 թ. մարտի 24-ին ծնվել է Մարիա Մալիբրանը՝ իսպ.-ֆրանս. սոպրանո (մահ.՝ 1836 թ.)։
-1896 թ. մարտի 24-ին Ալեքսանդր Պոպովն ուղարկում է առաջին ռադիոազդանշանը:
-1905 թ. մարտի 24-ին մահացել է Ժյուլ Վեռնը՝ ֆրանսիացի աշխարհագրագետ եւ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկը։ Ֆրանսիական աշխարհագրական ընկերության անդամ։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ (ծնվ.՝ 1828 թ.):
-1962 թ. մարտի 24-ին ծնվել է Կարո Քահքեջյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս (զոհվ.՝ 1993 թ.)։