Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
Այլք
Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
103
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

…1983 թ. մարտի 25-ին Երեւանում իր երկրային կյանքն ավարտեց նախորդ քսան տարիներին Ավետիք Իսահակյանի անվան գրադարնի կոլեկտիվը ղեկավարած Սուրեն Վահունին (Սուրեն Վահանի Խաչիկյան): Գրական անվան (հայրանվան առաջին մասը կցված է հայկական ազգանվան ունի վերջավորությանը) կնքահայրը եղել է Եղիշե Չարենցը:

Անցնելով շուրջ կեսդարյա ստեղծագործական ճանապարհ՝ Սուրեն Վահունին թողել է քնարական բազմաթիվ բանաստեղծություններ, բալլադներ, երգիծական պատմվածքներ ու ֆելիետոններ, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ եւ համաշխարհային գրականության դասականների երկերի բարձրարվեստ թարգմանություններ: Ծնվել է 1910 թ. դեկտեմբերի 12-ին Փաշալու (այժմ՝ Զառիթափ, Վայոց ձորի մարզ) գյուղում: Մանկությունն անցկացրել է Ջուլֆա քաղաքում: 1918 թ. տեղափոխվել է Երեւան: Ավարտել է Մյասնիկյանի անվան դպրոցը, որից հետո զբաղվել է ինքնակրթությամբ: Ժամանակին հարել է Եղիշե Չարենցի գլխավորած «Նոյեմբեր» գրական կազմակերպությանը: Մինչեւ գրադարանում աշխատանքի անցնելը, աշխատել է «Խորհրդային Հայաստան», «Ավանգարդ», «Սովետական դպրոց» խմբագրություններում: 1930 թ. «Կոմերիտական ձայներ» մատենաշարով լույս է տեսել նրա առաջին գիրքը` «Երկու երգ» խորագրով: Իսկ նրա վերջին՝ 9-րդ գիրքը («Գիրք անցած ճանապարհի») լույս աշխարհ է եկել հետմահու (1985 թ.)՝ նվիրվելով նրա ծննդյան 75-ամյակին: Գիրքը մեկտեղել է նրա չափածո եւ արձակ երկերը, նաեւ թարգմանությունները, հրապարակախոսական, քննադատական հոդվածները:

Ավելի քան 30 տարի Վահունին զբաղվել է ռուս եւ եվրոպական գրականության լավագույն նմուշների թարգմանությամբ: Նրա թարգմանած եւ հրատարակած գրքերի թիվը հասնում է երեք տասնյակի: Թարգմանել է Պուշկինին, Տիչինային, Դյումային, Լերմոնտովին, Գրիբոյեդովին: Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» վեպի թարգամանության համար Վահունին 1974 թ. արժանացել է «Հայհրատպետկոմի» լավագույն թարգամանչի մրցանակին, իսկ Հայաստանի ժուռնալիստների միության «Մեսրոպյան գրիչ» մրցանակին արժանացել էր ավելի վաղ: Պարգեւատրվել է նաեւ «Ժողովուրդների բարեկամության» եւ «Պատվո նշան» շքանշաններով, ուներ նաեւ ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում:

…Ժամանակին մեկ անգամ եմ պատիվ ունեցել անմիջական հանդիպել Սուրեն Վահունուն: 1978 թ. գարնանն էր: Իսահակյանի անվան գրադարանում ուսանողներիս մասնակցությամբ անցկացված միջոցառումից հետո, մեր մի փոքր խմբի, մանկավարժության դասախոս Գոհար Մանվելյանի հետ, մեզ ընդունեցին եւ գրադարանային գործի մասին զրույց ունեցան Սուրեն Վահունին եւ գրադարանի երկու աշխատակիցներ: Այս փոքրիկ հոդվածը թող դառնա մի թարմ ուրվագիծ եւ 40 տարիների հեռվից Սուրեն Վահունու ձայնով ականջներիս հասցնի նրա «Ձորագետ» բանաստեղծության տողերը, որ ամեն անգամ կարծես լսում եմ, երբ անցնում եմ հիդրոկայանի կողքով.

Այն ձորում, ուր քաջերն են միայն պարել,

Ուր դարերով երգն է լսվել գիժ Դեբետի,-

Մեր բանակն է, որ պատռում է ժայռ ու սարեր

Ու կառուցում մեծ կայանը Ձորագետի:

 Ի դեպ, Սուրեն Վահունին հայրն էր ճանաչված կինոռեժիսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Վախենալու հեքիաթը» (2001 թ.) վիպակի հեղինակ Արա Վահունու (1938-2006 թթ.), ում համար տարին հոբելյանական է՝ ծննդյան 85-ամյակը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վեցը խորհրդանշում է արարված աշխարհն առանց օրհնության

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist