Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Փետրվարի 2, 2023
Սոցիում
Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
79
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան առաջին գոյամարտի 5-6 տարիներին շատ ազատամարտիկներ աչքի ընկան իրենց հերոսությամբ, հայ ասպետ-զինվորին հատուկ կեցվածքով։ Եվ պատահական չէ, որ այն ժամանակ, չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, մենք հաղթեցինք թշնամուն, ազատագրեցինք Արցախն ու հայոց այլ տարածքներ պատմական Սյունիքից ու Արցախից։ Շատ, հազարավոր նահատակներ ունեցանք՝ յուրաքանչյուրը մի տան հենարան ու սյուն, բայց հպարտ էինք մեր հաղթանակով։

Այդ հազարավոր անմահ հերոսների մեջ իր մարտիրոսությամբ հայտնի մնաց Արցախի ՊԲ մայոր, Արցախի հերոս Պետրոս Արշալույսի Ղեւոնդյանը՝ բոլորին հայտնի Պետոն, ով մասնակից եղավ բազում մարտերի եւ մարտիրոսվեց՝ փրկելով երիտասարդ վիրավոր զինվորի կյանքը։ Այսօր նույն զինվորի որդին՝ Պետրոս Մարտիրոսյանն է Հայոց բանակի զինվոր եւ դեռեւս մանկուց խոստացել է նմանվել հոր կյանքը փրկած հերոսին եւ վառ պահել նրա անունը։ Պռոշյանցի Պետոյի մասին 90-ական թթ. շատ էինք լսում։ ՀՅԴ կուսակցության անդամ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը 1990-1994 թթ. բազում անգամներ հպարտություն պարգեւեց մեր ազգին՝ մասնակցելով Հայաստանի սահմանամերձ շրջանների ու Արցախի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը։ 

Ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին ՀԽՍՀ Նաիրիի շրջանի, այժմ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ Խաղաղության տարիներին, երբ կազմավորվեց Քաշաթաղի շրջանը, բացվեցին նաեւ 50-ից ավելի հանրակրթական դպրոցներ։ Ընդհանրապես կար ավանդույթ, որ կրթօջախները հիմնականում անվանակոչվում էին ի պատիվ Արցախյան գոյամարտի անմահ հերոսների։ Իսկ 2015-20 թթ. անվանակոչվող դպրոցները կրում էին արդեն Արցախի սահմանը պաշտպանելիս նահատակված, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյայի հերոսների անունները։ Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղը Բերձորից մոտ 45 կմ հարավ է, Հակարի գետի միջին մասում՝ փռված գետափնյա հարթության վրա։ Ազատագրվել էր 1993 թ. ամռանը եւ վերահայացել 1994-ին։ Շրջանում առաջին բացվող դպրոցներից մեկը Տիգրանավանում էր եւ 2010 թ. ապրիլի 10-ին մեծ շուքով անվանակոչվեց ի պատիվ հերոս Պետոյի։ Ներկա էին տարածքում գործող զորամասի հրամանատարը, զինվորականներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարությունը, Պետոյի հարազատներ, մարտական ընկերներ։ Դպրոցի միջանցքում հետագայում գործում էր Պետոյի փառքի անկյունը, որտեղ տեղադրված էր նաեւ նրա կիսանդրին։ Դպրոցի ուսուցիչներն ու սաները, յուրաքանչյուր օր մտնելով դպրոց, առաջինը ողջունում էին անմահ հերոսին։

Պետոյի ոգով էին հասակ առնում նույն դպրոցականները։ Նրանցից 1998 թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը հերոսաբար նահատակվեց 2018 թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Արցախի ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Մինչ այդ՝ 2016 թ. ապրիլին, երբ հայոց բանակի ստորաբաժանումներ էին տեղակայված Քաշաթաղի շրջանի հարավային թեւում, նաեւ՝ Տիգրանավանի մոտ, Արցախը մշտապես զինվորների հետ էր։ Արցախի եղբայրները մասնակից եղան նաեւ 44-օրյա պատերազմին, որի մարտերում հերոսաբար նահատակվեց նաեւ Արցախի եղբայրը՝ 1991 թ. ծնված Հովսեփը, ով ընտանիքի 5 եղբայրներից երկրորդն էր եւ նույնպես ավարտել էր Պետրոս Ղեւոնդյանի անվ. դպրոցը։ 2010 թ. Տիգրանավանում էի՝ մասնակից դպրոցի անվանակոչությանը։ Հերոսին նվիրված երգով հանդես եկավ այն ժամանակ Արցախի ՊԲ զինվոր, Բերձոր քաղաքի բնակիչ Վարդան Գալստյանը։ Իրենց հերոս հրամանատարի մասին պատմեցին մարտական ընկերները։ Պատմեցին՝ ինչպես նահատակվեց Պետոն ու դարձավ հավերժի ճամփորդ, փառքի արժանի մարտիրոս։ 1994 թ. փետրվարի 14-ին հայոց քաջերը Քարվաճառից քշեցին թուրքերին, եւ Օմարի բարձունքը մնաց Հայոց բանակի հսկողության տակ։ Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել անհրաժեշտ պարագաներով, ուստի պետք է բացվեր ճանապարհ։ Պետոն այդ նպատակով Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Քարվաճառի խաչմերուկի ուղղությամբ, որտեղ կանգնած է եղել շտապ օգնության մեքենա։ Հավաքված զինվորներից տեղեկանում է, որ մոտակայքում 25-ամյա վիրավոր զինվոր կա, սակայն ճանապարհն ականապատ է, եւ շտապօգնության մեքենայի անձնակազմը վախենում էր առաջ շարժվել, իսկ զինվորն արնաքամ էր լինում: Պետոն է վարում մեքենան եւ միայնակ առաջանում՝ հավատով, որ փրկելու է զինվորին։ Սակայն հնչեց պայթյուն, ու բազում անգամ մահերից փրկված հերոսի համար ճակատագրական՝ մահացու եղավ։ Հերոս հրամանատարն իր նահատակությամբ փրկեց երիտասարդ զինվորին, բացի այդ բացվեց նաեւ ճանապարհը, որով օժանդակություն պետք է հասցվեր բարձունքում հսկող մեր զինվորներին։  Վիրավոր զինվորն ստեփանակերտցի Արմեն Մարտիրոսյանն է, ով երկար տարիներ է՝ աշխատում է Արցախի մայրաքաղաքի հանրակարթական դպրոցներում որպես ռազմագիտության ուսուցիչ եւ իր սաների մեջ սերմանում Պետոյի ու Արցախյան գոյամարտի բազում հերոսների ոգին։ Արմենի դուստրն ուսանում է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա բաժնում: Արդեն զինվորի հայր Արմենը ժամանակին իր երախտագիտության խոսքն է նվիրել հերոսին. 

Փոքրիկ Պետոն է արդեն իմ գրկում,

Իմ ընկե՛ր Պետրոս, իմ քաջ հայրենակից,

Առանց վարանման կյանքդ տվիր ինձ:

Իմ փոքրիկ տան մեջ քո անկյունը հավերժ կմնա.

Մարիամն ու Պետոն միշտ քեզ նայելիս,

Ասում են ` հայրիկ, ահա՛ փրկիչդ,

Մեր տանը հավերժ կենդանի է նա:

Դու հուր հավիտյան կապրես մեր սրտերում, սիրելի Պետո:

2016 թ. ապրիլյան, ինչպես եւ 2020 թ. 44-օրյա պատերազմներին նաեւ Արմենն ու իր սաները մասնակցեցին, շատերը հերոսացան։ 2010 թ. Պետոյի մարտական ընկերները պատմեցին նաեւ ու հպարտությամբ տեղեկացրին, որ 1993 թ. հունվարին Սրխավենդում Պետոն խփել է թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցել է զոհված ընկերների ընտանիքներին: Մինչ այդ՝ 1991 թ. ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից հասել է Գետաշեն։ Պետոն ընկերոջ՝ Կարոտի (Կարոտ Հովհաննեսի Մկրտչյան՝ Ջամբազի արծիվ, ծնվ.՝ 19. 02. 1964 թ.) հետ ներկայացել է Թաթուլ Կրպեյանին (ծնվ.՝ 21. 04. 1965 թ.): Ցավոք, դա Թաթուլի, Պետոյի ու Կարոտի առաջին, նաեւ վերջին հանդիպումն էր: Արցախյան գոյամարտի այս հերոս ազատամարտիկները մեզ հետ են իրենց անմահությամբ։ Հայաստանի Ազգային հերոս (1996 թ.) Թաթուլը հերոսաբար մարտիրոսվեց «Օղակ» ռազմագործողության ժամանակ 1991 թ. ապրիլի 30-ին, Գետաշենում։ Նրա անունով նույնպես դպրոց էր գործում Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում։ Կարոտը 1992-ից համարվում է անհետ կորած։ 

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որի շրջանավարտն է Պետոն, 2007 թ. հերոսի անունով լսարան է բացվել։ Նրա անունով է կոչվում նաեւ հայրենի ծննդավայր Պռոշյանի միջնակարգ դպրոցը։ Արցախի Նոր Շահումյանի-Քարվաճառի շրջանի Եղեգնուտի միջնակարգը նույնպես հերոսի անվամբ էր։ Հետմահու՝ 1996 թ., Պետոն Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիություն» մեդալով։ 2020 թ. նրան շնորհվել է Արցախի հերոսի կոչում եւ պարգեւատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ Այսօր կրկին գերության մեջ են Պետոյի ազատագրած Քարվաճառը, հայոց այլ տարածքներ, Տիգրանավանը, որտեղ հուղարկավորված էր նաեւ Արցախ Հովսեփյանը։ Այսօր փակ է նաեւ Արցախը մայր հայրենիքին կապող «կյանքի ճանապարհը», որի բացմանը նույնպես 1992-ին մասնակից եղան Պետոն ու իր մարտական ընկերները։

Թեգեր: ԱրցախպատերազմՊետրոս Ղեւոնդյան
ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

Մարտի 22, 2023
Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Մարտի 21, 2023

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Լայնախոհ գիտնական կովկասագետը

Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

«Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

Անգամ հիշողությունը պետք է արժանապատիվ լինի

Անհոգության պատրանք

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

IPSE DIXIT․ Սյորեն ԿԻԵՐԿԵԳՈՐ

«… Ինչպես անմահ է գեղեցիկը միայն»

«… Ինչպես անմահ է գեղեցիկը միայն»

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist