Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Մարտի 31, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
75
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Կյանքում հնարավոր չէ վարվել ըստ միշտ միեւնույն եւ անփոփոխ կանոնի: Շատ հաճախ վնասակար է լինում նույնիսկ ընկերների հետ զրույցներում տարածվել այն բանի մասին, ինչն ավելի լավ է գաղտնի պահել: Մյուս կողմից, եթե ընկերներիդ ցույց ես տալիս, որ նրանցից գաղտնիք ես պահում, ապա դրանից ուղղակի հետեւում է այն, որ նրանք էլ քեզ հետ այդպես կվարվեն: Չէ՞ որ ինչ-որ մեկը քեզ վստահում է միայն այն նկատառման շնորհիվ, որ գիտե՝ դու էլ իրեն ես վստահում: Ուստի եթե դու ուրիշներին ոչինչ չես հայտնում, ապա նրանցից էլ ոչինչ չես լսի: Հետեւաբար, ե՛ւ այս, ե՛ւ մյուս դեպքերում հարկավոր է գործել՝ հաշվի առնելով մարդկանց, հանգամանքների եւ ժամանակի տարբերությունները. իսկ վերջիններիս մեջ կողմնորոշվելու հմտություն է պետք, որը եթե ի բնե չկա, հազվադեպ է ձեռք բերվում, այն էլ փորձառությամբ, այլ ոչ գրքերից» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):

«Բոլորս էլ տեսել ենք սրամիտ անուններով, թանկարժեք պատվերով ձեւավորված ֆիրմային նշանով, լավ ընտրված ապրանքանիով, ներքին թանկ կահավորանքով, ցորնագույն գորգերով եւ շոշափելի օժանդակությամբ աշխատող սննդամթերքի վաճառատներ կամ խաղալիքների փոքրիկ խանութներ: Գեղեցիկ են, այնպես չէ՞, սակայն ինչո՞ւ են այդքան անշունչ տպավորություն թողնում: Մեզ, որպես հաճախորդների, պակասում են գործնական գիտելիքը, վավերականությունն ու շուկայի զգացողությունը: Մենք ուզում ենք, որ մեր գործարարությունները վարեն իսկական գործարարները եւ ոչ թե ինչ-որ սիրողներ: Մենք ավելի շատ վստահում ենք պրոֆեսիոնալներին, քան սիրողներին: Առանց առեւտուր անելու շնորհքի գործարարությունն ինքն իր ծաղրանկարին է նման» (Փոլ Հոքեն):

«Կառավարող ան¬ձանց քսանից տասնինը չեն հավա¬տում բարոյականությանը, բայց նրանք շահա¬գրգռված են, որ մարդիկ հավատան, թե իրենք գործադրում են սեփական իշ-խա¬նությունը ոչ հանուն չարիքի. ահա թե ինչն է նրանց դարձ¬նում օրինավոր մարդիկ» (Նապոլեոն Բոնապարտ):

«Եթե դուք հայտնվել եք ձեր աշխատանքից մտավոր եւ հուզական առումով օտարվածության վիճակում, ապա ճիշտ պահն է վերանայելու դա: Նախ՝ վերստին վճիռ կայացրեք ամբողջովին նվիրվելու աշխատանքին: Ինքներդ ձեզ խոստացեք ձեր թանկագին ժամանակից եւ ուշադրությունից պատշաճ հատկացում անելու աշխատանքին: Երկրորդ՝ ջանացեք պարզել նման օտարվածության պատճառը: Ձեզ անհրաժեշտ են նոր մարտահրավերնե՞ր: Թե՞ ընդհարվել եք ձեր պետի կամ գործընկերների հետ: Ձեր ներկա պաշտոնը ձեզ փակուղայի՞ն է թվում: Ճշտորոշեք գոյացած խնդրի շիտակ աղբյուրը եւ մշակեք դրա վերացման համապատասխան պլան» (Ջոն Մաքսվել):

«Լավատեսությունը նշանակում է առաջընթաց, հոռետեսությունը՝ ֆիզիկական եւ հոգեւոր ճահճացում: Իր հաջողության մեջ համոզված մարդը կենսական ամեն մի իրավիճակում ըմբռնում է դրական հնարավորությունները, նոր հեռանկարները եւ սովորում է այլ կերպ, հատկապես ստեղծագործաբար մտածել՝ հրաժարվելով հին, քարացած կարծրատիպերից: Նա թույլ չի տալիս դժվարություններին իրեն հաղթահարելու, ինքն է դրանց հաղթում: Ամեն մի դժվարություն այլ բան չէ, քան խնդիր, որն անհրաժեշտ է լուծել: Հոռետեսը վախենում է դժվարություններից, լավատեսը ներքնապես պատրաստ է դժվարությունների առաջացմանը, ուստի կարող է դրանցից գլուխ հանել: Շնորհիվ դրա լավատեսը հոգեբանորեն ավելի լավ է հարմարված կենսական դժվարություններին» (Նիկոլաուս Էնքելման):

«Հարյուրից իննիսունինը դեպքում մարդիկ ոչ մի դեպքում իրենք իրենց չեն նախատում, որքան էլ որ նրանք սխալ լինեն: Քննադատությունն անօգուտ է, քանի որ հարկադրում է մարդուն պաշտպանվել եւ, որպես կանոն, ջանալ արդարացնել իրեն: Քննադատությունը վնասակար է, քանի որ հարված է հասցնում մարդու ինքնասիրությանը, դիպչում է սեփական նշանակալիության զգացմանը եւ առաջացնում վիրավորվածություն» (Դեյլ Քառնեգի):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Հետաքրքրական է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist