Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Ապրիլի 1, 2023
Այլք
Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
61
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ հոգեկան հիվանդությունը վերջնականապես մաշեց Նիցշեի մտավոր ուժերը, 1889 թվականին փիլիսոփան հասց­րեց տեսնել իր գալիք փառքի միայն առաջին նշանները: Մա­հացավ 1900-ի օգոստոսի 25-ին՝ արդեն հռչակավոր դարձած: Տարեցտարի ընթերցողները հարաճուն լարվածությամբ սպա­սում էին նրա ժառանգության հերթական հատորի լույս ըն­ծայ­մանը:

Սկզբնապես Նիցշեի ազդեցությունը մտքերի վրա շշմե­ցուցիչ էր. նա արդարացնում էր կյանքը հանուն կյանքի, նա դարձավ անկաշկանդվածության կանչող առաջ­նորդ, նա նրբա­կերտ բանաձեւեր էր առաջարկում ամեն մի ճաշակի համար, նա գրա­վում եւ դեպի իրեն էր բարձրացնում մարդուն՝ հնա­րավորություն ընձեռելով փոք­րի­շատե ճկուն մտքի տի­րոջն իրեն հանճար զգալ: Բայց հենց այդ ժամանակ էլ նրա ազդեցությունը շատ ավելի խորքային եղավ: Քանզի բոլոր նրանց համար, ում մեջ ապրում էր փիլիսոփայության հան­դեպ հետաքրքրությունը, որը չէր կարողանում բավա­րա­րվել այդ ժամանակ համալսարաններում դասավանդվող, այսպես կոչված՝ «գիտական փիլիսոփայությամբ», Նիցշեն վերա­դարձ­րեց նախասկզբնական եւ հա­վերժա­կան խնդիրները:

Փիլիսո­փայությունը, որ գրեթե վերածվել էր զուտ դա­տո­ղական զբաղմունքի, վերստին դարձավ ամբողջական մար­դու գործը: Երիտասարդությունը հրապուրվել էր Նիցշեով համատարած կերպով: Մասնագետ փիլիսոփաները քամա­հրան­քով էին մոտենում նրան, որպես նորաձեւության մի պա­տա­հական սիրե­լիի, բնութագրում էին որպես բանաստեղծի եւ նրա մասին դա­սա­խոսություններ էին կարդում, որպեսզի ուսանողներին փրկեին այդօրինակ վարակից…. 

Նիցշեով 1890–1900-ական թվականներին խելահեղո­րեն հափշտակված որքան երիտասարդներ, հասունանալով, երես թեքեցին նրանից, համարելով նրան բոլորովին անտա­նե­լի: Բայց դա միայն նշանակում է, որ ինչպես ջահելության օրոք, այնպես էլ հասուն տարիքում նրանք Նիցշեին հավա­սարապես վատ են հասկացել:

Նիցշեն այսօր հասուն մարդկանց ընթերցելիքն է: Սրա­մտության կայծերով ցայտող մտավոր հրավառությունը, թե­կուզ աչքի զարնող, այլեւս ոչ մեկին չի կարող գայ­թակղել. նրա անլուր չափազանցությունները, շփոթեցնող պարադոքսները վաղուց դարձել են համագործածական դարձվածքներ, ուստի եւ կորցրել են իրենց գրավ­չու­թյունը: Այժմ տեսանելի է դարձել Նիցշեի անզուգական լրջությունը…. Բայց Նիցշեին հասկա­նա­լու համար հարկավոր է հաղթահարել մեր սեփական ան­միջական ընկալումը, երբ ամեն ինչ թվում է այնքան գրավիչ, նաեւ առավելագույնս պարզ կամ առա­վելագույնս անհեթեթ. իսկ դա մեծ ու ծանր աշխատանք է:

Գլխավոր դժվարությունն այն է, որ այնտեղ, որտեղ մենք ակնկալում էինք գտնել փիլիսոփայական ուսմունք, մենք հայտնաբերում ենք բեկորների կույտ: Պատկառազդու հաստափոր հատորների հավաքածուն լցված է անվերջա­նա­լի թվով աֆորիզմներով, դիտարկումներով, գրառումներով, ակնարկներով, բանաստեղծություններով….

Նման քաոսայ­նու­թյան պատճառներից մեկը դյուրին է նշել. առնվազն 1874 թվականից մինչեւ մտքի վերջնական մթագ­նում՝ 1889 թվա­կանին, Նիցշեն շարունակ հի­վանդ է եղել: Իսկ մտածված եւ ձեւակերպված ամբողջական աշխա­տանքի ստեղծումը պա­հանջում էր հանգստություն, կենտրո­նաց­վածություն եւ ամենօրյա համառ աշխատանք….

Չգրված այդ աշխատությունը նրա գրառումների մեջ պահպանված է որպես in statu nascendi: Ճիշտ է, դրանից նրանք մասամբ շահել են. այդ գրա­ռում­ներում շնչում է նա­խասկզբնականության մոգական հմայքը: Բայց դրանցում շատ ավելին է քողարկված, քան թվում է. ով ջանք չի խնայի հիմնավորապես խորամուխ լինելու, կտեսնի, որ կցկտուր այդ գրառումների խայտաբղետության հետեւում կա բնավ էլ ոչ պա­տա­հական եւ անկապ մի բովանդակություն: Դրանք բոլո­րը կապված են ընդհանուր մտահղացմամբ, մեկ մտքով, որը դրանցից ոչ մեկն առանձին ամբողջությամբ չի հաղորդում….

Նիցշեի հիվանդությունը թուլացնում էր արգելակման բո­լոր գործընթացները. տրամադրության կտրուկ փոփոխու­թյուն­ներ,  մի ծայրահեղությունից մյուսը թռիչքներ՝ հիացմուն­քի գագաթներից մինչեւ հուսահատության խորխորատներ, համառ մի­ակողմանիություն, մե՛կ անբացատրելի մտավոր կուրություն, մե՛կ պատրանքներով մանկական հափշտա­կու­թյուն. սրանք զուտ հիվանդագին վիճակներ են: Նիցշե ու­սում­­նասիրելիս՝ մենք իրավունք չունենք այս ամենի մասին մո­ռա­նալու: Մեր պար­տա­կանությունն է՝ պաշտպանել Նիցշեին իր նմանակից, պատնեշել այն բանից, ինչն իրականում Նիցշեն չէ:

Նա ինքն է կանոնավորել իր մտքերը, թեպետ այդ մա­սին ուղիղ չի ասել: Պահեր են եղել, երբ նա իսպառ մոռացել է արդեն ձեռքբերվածը եւ ամեն ինչ նորից է սկսել: Ամեն մի պահ վայր ընկնելով, շեղվելով դեպի քարացած ամրագրումն այն բանի, ինչն իրեն մի պահ թվացել է վերին աստիճանի ճշմարտություն, Նիշցեն իսկույնեւեթ ոտքի էր ելնում՝ լիովին պատրաստակամ նոր հնարավորությունների օգտագործման: Նա միշտ պատրաստ էր ակնթարթորեն դեն նետել հենց նոր կանգնեցրած մտավոր կառույցը:

Մեկնաբանությունը հնարավորություն է ընձեռում մեզ բեկորների կույտի մեջ պարզել այն դիալեկտիկական շար­ժումը, որի մեջ ներառված է Նիցշեի ամեն մի միտքն առանց բացառության, եւ շարժման շնորհիվ էլ հաղթահարվում է: Նրա փաստացիորեն առկա, թեպետ մեթոդապես զարգացում չստացած դիալեկտիկան իմաստավորում է նրա բոլոր, հա­ճախ այդքան ապշեցուցիչ դրույթները: Ճիշտ է, մնում է չլուծվող որոշ նստվածք՝ հիրավի անհեթեթ ձեւակերպումներ, բայց դրանց մեծ մասի թվացյալ անմտությունը ամբողջա­կան համատեքստում իմաստ է ստանում….

Նիցշեն մի ամբողջ աշխարհ է: Հարկավոր է իմանալ նրա կյանքի հանգամանքները, նրա ընկերներին, նրա աշ­խար­հագրական միջավայրը, այն ամենը, ինչ շրջա­պատել է նրան եւ վերածվել նրա համար առասպելի, մի ամբողջության, որից հե­տա­գայում ծնունդ են առել նրա լեզվական փոխաբե­րությունները, եւ որում ապրում են նրա տեսիլքներն ու մտքե­րը: Մենք այստեղ տեսարաններ ենք դիտում, որ լի են խո­րու­թյամբ ու վեհությամբ, թեպետ ոչ առանց որոշակի թատերայ­նության. այստեղ շատ բան վագներյան բնույթի է, շատ բնու­թագրական է իր ժամանակի համար, որը կեր­պարավորում է Նիցշեին վատ սազող հագուստի նման:

Նիցշե կարդալիս հնարավոր չէ ստանալ միարժեք տպա­վորություն, որն այնքան ավելի հստակ դառնա, որքան ավելի խորանանք ընթերցման մեջ: Ընթերցելուն զուգընթաց նա ավելի ու ավելի գրավիչ է դառնում, միաժամանակ՝ ավելի ու ավելի վանող: Նրա մեծությունը, անտարակույս, աճում է, թեպետ նրա բնավորությունը մեր աչքի առաջ փոխվում է. մեծ իմաստուն կամ ստոր մարդ, բայց անվիճելիորեն մեծ: Ընթեր­ցե­լուն զուգընթաց շատ բան զտվում է, թափվում շուրջը որպես փուտ ու փուչ բաներ: Տակը մնում է իրական մեծությունը՝ վստահություն ներշնչող լրջությունը, դարա­շրջա­նի բուն էու­թյունը թափանցելը, իսկ չէ՞ որ դա նաեւ մեր եւ ձեր դարաշրջանն է, վեր­ջապես՝ մեծագույն ազնվությունը:

Նիցշերի փիլիսոփայությունը մեզ համար անփո­խա­րի­նե­լի է, քանի որ հնարավորություն է տալիս զգալու իրական հիմնախնդիրները, եւ ոչ թե այն պատճառով, որ լուծում է դրանք: Նրա ամեն միտքը փորձություն է. ինքն էլ իր համար գործածել է երկիմաստ մի բառ՝ Versuchsphilosophie՝ «փոր­ձար­կիչ փիլիսոփայություն»: Մոլեգին արագությամբ փոփո­խելով դիրքերը, վերաբերմունքը, տեսակետները, նա պտու­տա­հողմի մեջ է առնում խեղճ ընթերցողին, որն անխուսա­փե­լիորեն խելքը կկորցնի, եթե նախապես օժտված չէ սեփական  ինքնուրույնությամբ, եթե նրա էքզիստենցիան ի վիճակի չէ յուրացնելու Նիցշեի մտքերը՝ վերածելով դրանք իր «Եսի» մի մասի:

Այդ փիլիսոփայական հիպնոսին, դրա հմայությանը են­թարկվողը պետք է իսկույն փակի գիրքը. Նիցշե կարդալը նրան հակացուցված է: Բայց եւ նա, ով ունակ է չհափշ­տակ­վե­լու, նա էլ, եթե մի ակնթարթ իսկ կորցնի ամբողջականության ընկալումը, ոչինչ չի հասկանա Նիցշեից: Այստեղ հարկ կա ու­շադրության եւ մշտական աչա­լրջության. ամբողջի անընդ­հատ որոնում, որի լույսով ամեն մի առանձին արտահայ­տու­թյուն պահանջում է ընկալում եւ ստուգում: Հարկ է նաեւ դիմա­դրել, որպեսզի թույլ չտաս քեզ ճնշել, բայց եւ պատրաստ լի­նես ներքին փոփոխության:

Հարկավոր է իմանալ Նիցշեին վերաբերվելու կերպը, բայց պետք է նաեւ իմանալ, որ ամենահմուտ մոտեցման պա­րագայում դուք նրանից ոչինչ վերջնական չեք իմանալու: Փի­լիսոփայելու նրա եղանակը դեռ գտնվում է հասկացական հստակությունից անդին, թեպետ աշխատում է այդ շեմքն անցնել: Եվ այդ լույսով տակավին դեռ չողողված խավարի մեջ կարող են հրեշավոր վտանգներ թաքնված լինել….

Նիցշեի հետ հարաբերությունները ճշտելու խնդրի ա­ռաջ անխուսափելիորեն կանգնում է նա, ով այսօր փորձում է փիլիսոփայել…. Նիցշեին ըմբռնելու համար հարկավոր է նա­խապես սովորել փիլիսոփայորեն մտածել, բայց Նիցշեից հնարավոր չէ փիլիսոփայորեն մտածել սովորել. այստեղ մեծ փիլիսոփաներն են կարեւոր, ովքեր ունակ են, այս­պես ասած՝ «մեկ շնչով» մտածելու, օժտված են խորաթափանց, կենտրո­­նացած հայացքով եւ ոչ մի ակնթարթ աչքաթող չեն անում ի­րենց իմացության հա­մակողմանիորեն բացահայտված սկզբունքները….

Փիլիսոփայելու հիմքը նախկինի պես ավան­դույթին հե­տեւելն է. առանց ուսումնասիրելու Պլատոնին, Կանտին եւ մյուս մեծերին, դուք մի քայլ անգամ չեք անի: Բայց որքան էլ դուք նրանց ուսումնասիրեք, փիլիսոփայությունը ձեզ համար չի դառնա գործունակ եւ իրական ուժ առանց Նից­շեի….

 Հատված Կ. Յասպերսի «Նիցշեի տեղը

փիլիսոփայության պատմության մեջ» հրապարակումից

        Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Մայիսի 27, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 27, 2023

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Գնահատանք

Մշտարթուն… հրաբուխ

«Մեր ժողովուրդներին նետված մարտահրավերները կապ ունեն Թուրքիայի հետ»

«Մեր ժողովուրդներին նետված մարտահրավերները կապ ունեն Թուրքիայի հետ»

Ամենաընթերցվածը

  • Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist