Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Ապրիլի 5, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
33
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Հատկապես ղեկավարի ստեղծարար ակտիվությունը, ուրիշ­ների սխալներից սովորելու պատրաստակամությունը, ունակությունը՝ արագ եւ վճռականորեն կենսա­գործելու լավ գաղափարներն արդյու­նավետ կառավարչական ծառայությամբ, համո­զելու մարդկանց մե­ծա­մասնությանը կոշտ բարեփոխումների անհրաժեշտության մեջ. այս ամենն է ապահովում երկրի զարգացումն ու առաջընթացը» (Լի Կուան Յու):

*  «Բնավ պարտադիր չէ ձեզ մոտ առաջարկու­թյամբ եկած աշխատակցի ամեն մի առաջարկն ընդունել, սա­կայն եթե դուք նրան պատասխանելիս չբացականչեք «չափազանց հե­տաքրքրական գաղափար է» եւ նրա մեջ­քին չթփմթմփաց­նենք, ապա նա այլեւս երբեք ձեզ չի դիմի նոր առա­ջար­կու­թյամբ: Նման հանդիպումներն են մարդ­կանց հնարա­վո­րու­թյուն տալիս զգալու, որ իրենք իսկա­պես ինչ-որ բան ար­ժեն» (Լի Յակոկկա):

*  «Փիլիսոփաները հարստությունը դատապարտում են լոկ այն պատճառով, որ մենք վատ ենք օգտագործում. մեզնից է կախված՝ առանց չարիքներ գործելու հարստություն ձեռք բերել եւ ծառայեցնել մեր նպատակներին. հանցանքներ սնուցելու ու աճեցնելու փոխարեն, ինչպես փայտն է բորբոքում կրակը, մենք կարող ենք հարստությունը նվիրել առաքինությունների բարգավաճմանը, դրանով այն դարձնել ավելի հաճելի, ավելի պայծառ» (Ֆրանսուա դը Լառոշֆուկո):

*  «Կորպորացիաները չափազանց քիչ են ուշադրություն դարձնում աշխատակիցների ինչպես բարոյական շահերին, այնպես էլ բարոյական իրավունքներին: Բարոյականությունը լրջորեն ընկալող ֆիրման պարտավոր է վերեւից ստեղծել բարոյական մթնոլորտ, սեւեռուն ուշադրություն հատկացնել աշխատակիցների բարոյական տրամադրություններին: Ղեկավարությունը պարտավոր է ապահովել այնպիսի կառուցվածք, որը դյուրացնում է աշխատակիցների բարոյական տրամադրությունների արտահայտումը իրենց բարոյական եւ քաղաքացիական իրավունքների մասին» (Ռիչարդ դը Ջորջ):

*  «Եթե դուք աշխատում եք ղեկավարի պաշտոնում, ապա ձեզանից չի պահանջվում ո՛չ կատվիկի պես մլավել, ո՛չ էլ առյուծի պես մռնչալ: Դուք կարիք չունեք կազմակերպությունում ստեղծելու ո՛չ անհիմն խանդավառության մթնոլորտ, ո՛չ էլ սթրեսային իրավիճակներ: Դուք պարտավոր եք միայն խորհել, նկատի ունենալ, հասկանալ, գնահատել, հոգ տանել եւ վերաբերվել ձեր ենթականերին այնպես, ինչպես կուզենայիք, որ ձեզ հետ վարվեն ձեր վերադասները: Ոչ ոք ձեզանից գերբնական ոչինչ չի պահանջում, այլ լոկ ամենօրյա կայուն, հաստատակամ, հուսալի, ուշադիր, իրազեկ, նույնիսկ ընկերական վերաբերմունք» (Ջոն Չեստարա):

*  «Մարդիկ հաճախ պահանջում են աշխատավարձի բարձրացում միայն այն պատճառով, որ աշխատում են ձանձրույթի, հիասթափության եւ անհաջողությունների մթնոլորտում: Նրանք ընկալում են վարձատրությունը որպես սրտամաշ աշխատանքի համար փոխհատուցում, այլ ոչ թե որպես պարգեւատրում ծանր աշխատանքի եւ մեծ պատասխանատվության համար: Ուստի հույժ անհրաժեշտ է ամեն մի աշխատանք դարձնել հնարավորինս հետաքրքրական, ինչպես նաեւ ամեն մի աշխատողի, անկախ նրա գրաված դիրքից, ներշնչել պատասխանատվության եւ սեփական նշանակալիության զգացում» (Սիրլ Փարքինսն, Մինոու Ռաստամջի):

*  «Զուտ մրցակցային ոգով անցկացվող բանակցություններից շատերը ավարտվում են կողմերից մեկի թվացյալ վերջնական հաղթանակով: Հաղթողը տեր է դառնում այն ամենին, ինչին ձգտում էր, իսկ պարտվողը զգում է պարտության նվաստացումը: Բայց նման «լուծումը» հազվադեպ է մնում հաստատուն: Հենց որ ձեւավորվեն որոշակի պայմաններ, «պարտվողը» վերստին սկսում է միջոցներ փնտրել իրավիճակը փոխելու համար: Ի տարբերություն խաղի, բանակցությունների մեջ «վերջ» չի լինում…. Պարտադրվող միակողմանի համաձայնությունը բովանդակում է երկպառակության սերմեր եւ, ի վերջո, կարող է հանգեցնել ժամանակի եւ ուժի հսկայական կորստի: Զարմանալի չէ, որ «միայն իր համար» կոշտ տրամադրված մարդիկ հաճախ զարմանում են, որ իրենց ոչինչ չի հաջողվում    մինչեւ վերջ» (Ջերարդ Նիրենբերգ):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը

Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist