-1370 թ. ապրիլի 11-ին ծնվել է Ֆրիդրիխ 1-ին Ռազմատենչը՝ Սաքսոնիայի կուրֆյուրստ 1423-ից, Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ 4-րդ Մռայլ անունով 1381-ից:
-Քիոսյան կոտորած՝ 1822 թ. ապրիլի 11-ին հունական Քիոս կղզում թուրքերի կողմից տեղի ունեցած հույն ժողովրդի զանգվածային սպանություններ, ինչի հետեւանքով կղզու մոտ 155 000 բնակչից ողջ մնացին միայն 2 000-ը։ Դրանից հետո կղզին մի քանի տարի գրեթե անմարդաբնակ էր։
-1944 թ. ապրիլի 11-ին խորհրդային զորքերն ազատագրում են Կերչը:
-1970 թ. ապրիլի 11-ին արձակվում է «Ապոլոն 13» տիեզերանավը:
-1977 թ. ապրիլի 11-ին մահացել է Ժակ Պրեւերը՝ 1925 թ. հակվել է սյուրռեալիզմին։ Պրեւերի շատ բանաստեղծություններ, ներառյալ «Մեռած տերեւները», դարձել են ֆրանսիական հանրահայտ երգեր, 1930-ականներից դրանց հիման վրա երաժշտություն է գրել Ժոզեֆ Կոսման։ Պրեւերը համարվում է ֆրանսիական կինոյի «բանաստեղծական ռեալիզմի» ուղղության ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նա է 1930-1940-ականների ֆրանսիական կինոյի շատ գլուխգործոցների սցենարիստը, առաջին հերթին՝ Մարսել Կառնեի ֆիլմերի (ծնվ.՝ 1900 թ.):