Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Վլադիմիր ՎԵՐՆԱԴՍԿԻ

Ապրիլի 13, 2023
Այլք
IPSE DIXIT․ Վլադիմիր ՎԵՐՆԱԴՍԿԻ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կանտը ոչ միայն փիլիսոփա է եղել, այլեւ գիտնական: Շատ տարիների ընթացքում գերմանական անշուք համալսարանի լռության մեջ, Պրուսիայի հեռավոր սահմանին, ժամանակի գիտական կյանքի կենտրոններից դուրս, Կանտն ինքնուրույն աշխատել է աստղագիտության, ֆիզիկական աշխարհագրության եւ մարդաբանության հարցերի վրա, ուշադրությամբ հետեւել է բնագիտության զարգացմանը: Դասախոսությունների ցանկում, որ նրան վիճակվել է կարդալ իր պրոֆեսորական կյանքի երկար տարիների ընթացքում, մենք փիլիսոփայական գիտաճյուղերի կողքին գրեթե մշտապես հանդիպում ենք մաթեմատիկայի, ֆիզիկայի, ֆիզիկական աշխարհագրության, մարդաբանության կամ հանքագիտու-թյան դասընթացների: Նա նույնիսկ առաջինն էր, կամ առաջիններից մեկը, որ գերմանական համալսարաններում ներմուծեց ֆիզիկական աշխարհագրության պարբերական դասավանդումը….

Մարդկային մտքի պատմության մեջ այն ընդհանուր հարցը, որ հետաքրքրություն է առաջացնում բնագիտության հանդեպ Կանտի վերաբերմունքի պարզաբանման մեջ, դա գիտության՝ ճշգրիտ գիտելիքի եւ փիլիսոփայության հարաբերակցության հարցն է: Ես այստեղ խոսում եմ ոչ թե այդ հարաբերակցության տրամաբանական կամ փիլիսոփայական վերլուծության մասին, այլ գիտական դիտարկման ճանապարհով պարզաբանման՝ ուսումնասիրելով մարդկային ոգու այդ երկու բնագավառների՝ պատմականորեն ձեւավորված փոխհարաբերությունները:

Անտարակույս, մարդկային գիտակցության այս երկու բնագավառները գտնվել են եւ գտնվում են մեկը մյուսի հետ սերտ փոխազդեցության մեջ, ուստի անպտուղ եւ անշնորհակալ գործ կլիներ գնահատելը, թե որքա՞ն մեծ կամ փոքր է եղել փիլիսոփայության նշանակությունը գիտության զարգացման համար կամ էլ գիտության նշանակությունը փիլիսոփայության զարգացման համար: Դրանց փոխադարձ, անխզելի կապը իրական պատմական փաստ է, բնավ ոչ ենթակա կասկածի:

Եթե այս հիմնադրույթի լույսով ենք դիտարկում մտքի պատմական ընթացքը, հնարավոր է նկատել, թե ինչպես գիտական բոլոր խոշոր հայտնագործությունները եւ գիտական ամփոփումները վաղ թե ուշ իրենց արտացոլումն ու վերամշակումն են ստանում փիլիսոփայական մտքի մեջ, իսկ եթե դրանք առկա փիլիսոփայական համակարգերից դուրս են լինում, ապա նպաստում են նոր համակարգի ստեղծմանը…

Այս իմաստով գիտական գործունեությունը որոշ չափով նախորդում է փիլիսոփայական աշխատանքին, եւ գիտական խոշոր ամփոփումներից հետո, որոնք ընդայնում են ճանաչվածի շրջանակները կամ  խորտակում են դարերով կայունա-ցած եւ փիլիսոփայական ամրագրում ստացած գիտական դրույթները, հարկավոր է սպասել փիլիսոփայական հանճարի հայտնությանը, փիլիսոփայական մտքի նոր արարումների, փիլիսոփայության նոր հոսանքների առաջացման….

Բնութագրելով Կանտին որպես բնագետի՝ ամենից կարեւորն է պարզել եւ գնահատել նրա վերաբերմունքը հատկապես ժամանակի գիտության այդ կողմերին: Քանզի միայն այստեղ էր, որ նա բախվեց նոր երեւույթների, որոնք պահանջեցին փիլիսոփայական նոր վերամշակումներ, մետաֆիզիկական մտքի նոր կառուցակարգումներ: Կանտ գիտնականը, որ քաջածանոթ էր գիտության այդ բնագավառներին, նաեւ լիովին տեղյակ էր իր ժամանակի բնագիտության ձեռքբերումներին, անցում կատարելով դեպի ինքնուրույն փիլիսոփայական աշխատանք, չէր կարող կանգ առնել գոյություն ունեցող փիլիսոփայական համակարգերի վրա, պարտավոր էր որոնել նոր ուղիներ…. Նման հիմքի վրա ձեւավորվելով՝ բնական երեւույթների ըմբռնումը Կանտին անխուսափելիորեն բախման մեջ դրեց փիլիսոփայական այն համակարգերի հետ, որոնցից նրա միտքը երկար ժամանակ չէր կարողանում բաժանվել, եւ նպաստեց նրա մտքի նոր, ինքնուրույն ստեղծագործական աշխատանքին:

   Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Երեւելի մանկավարժն ու պոետը, գողթան երգիչն ու շնորհազարդ մատենագիրը…

Երեւելի մանկավարժն ու պոետը, գողթան երգիչն ու շնորհազարդ մատենագիրը…

Հայաստանը կձգտի վերահաստատել գերտերության կարգավիճակը ծանրամարտում

Հայաստանը կձգտի վերահաստատել գերտերության կարգավիճակը ծանրամարտում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist