Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT. Լեւոն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ապրիլի 21, 2023
Այլք
IPSE DIXIT. Լեւոն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
85
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եկեք պայմանական մի վարկած առաջ քաշենք, այն է՝ մար­դու ծագման իսկ սկզբից ուրվագծվել են երեք ընդհանուր ծրա­գրեր՝ բնական, սոցիալական եւ բուն մարդկային՝ բարո­յական: Առաջինում դրված է եղել կենսաբանական գոյա­տեւման նպատակը: Երկրորդ ծրագրի էությունը մար­դուն փոքրիշատե հղկելն է («քաղաքակրթել»): Եր­րորդ ծրագրի նպա­տակն է ձեւավորել բարոյական էակ (homo mora­lis):

Այդ երեք գլխավոր ծրագրերը իրականացվել են ոչ թե միմյանցից մեկուսի եւ ոչ էլ պարզապես միաժամանակ. դրանք միշտ ագուցված են եղել մեկմեկու եւ մշտապես փոխ­ազ­դել են: Ընդհուպ այն աստիճանի, որ այսօր մարդկությունն ունակ է ինքն իրեն ֆիզիկապես ոչնչացնելու ոչ միայն բնա­կան միջավայրի թունավորման հետեւանքով, այլեւ մի որեւէ գա­ղափարական-քաղաքական խելագարության կամ էլ բա­րո­յական տարրական այլասերման պատճառով:

Ըստ առաջին ընդհանուր ծրագրի՝ գոյատեւումը, թվում է հասկանալի բան: Բայց ինչպե՞ս. միայնակ գայլի պե՞ս, թե՞ հարազատների հետ միասին: Միգուցե սեփական ազգի՞ հետ միասին: Կամ էլ, թերեւս, ամբողջ մարդկությա՞ն հետ միասին: Մարդը հնարավորություն ունի այս հարցին տարբեր կերպ պատասխանելու:

Առաջին ծրագիրը, մատնանշելով նմանօրինակ, կար­ծեք, ավելի քան որոշակի եւ բնական նպատակը, զարմա­նա­լիորեն լռության է մատնում միջոցների հարցը: Մինչդեռ սե­փական գոյության պահպանման համար մարդիկ  մշտապես պայքարում են՝ այս կամ այն կերպ: Այստեղից էլ անխուսա­փելիորեն գոյանում են հնարավոր հետեւանքների հույժ զգալի տարբերություններ (կանխատեսելի կամ անկախատեսելի):

Երկրորդ ընդհանուր ծրագրի նպատակն էր ստեղծել սոցիալական այնպիսի պայմաններ, որոնք հնարավոր կդարձ­նեին մարդու ոչ միայն անվտանգ եւ նվազագույն ապա­հովվածությամբ գոյությունը, այլեւ մարդու ոչ կենսաբանական ընդունա­կու­թյունների զարգացումը:

Այս ծրագիրը ելնում էր տեսական այն դրույթից, թե մի­այն հասարակության մեջ կարող է homo sapiens-ը դառնալ մարդ:

Միայն թե խնդիրն այն է, որ անմարդկային հասա­րա­կությունը ունակ չէ ձեւավորելու մարդկային որակներ: Մյուս կողմից էլ, միայն մարդն է կարող հասարակու­թյունը կանո­նա­վոր դարձնել:

Սոցիալական ծրագրի խորքային արատն այն է, որ ծրա­գիրն իրականացնում է ոչ թե վերացական ինչ-որ մի սո­ցի­ում, այլ միանգամայն որոշակի, միս ու արյունից, հասարա­կական օրգանիզմը, բեռնված չլուծված, իսկ, գլխավորը՝ տվյալ պայմաններում չլուծվող հիմնախնդիրներով: Ի լրումն՝ հասարակությունը սոցիալական զա­նազան խմբերի (ընտա­նիք, ազգ, դավանանք, համադասարանցիներ եւ այլն) համա­կե­ցություն է, որոնցից ամեն մեկը ձգտում է մարդուն «յուրաց­նել», ճնշել նրան, են­թարկել իրեն: Այդկերպ մարդն ի վերջո զրկվում է անհատականություն դառնալուց:

Երրորդ ծրագիրը մարդու առջեւ անսպասելիորեն նոր հարց է դնում. որպես ինչ է նա ցանկանում գոյատեւել. որպես կենսաբանական առանձնյա՞կ, որպես այս կամ այն սոցիալական խմբի, ազգային հանրույթի ներկայացուցի՞չ, թե՞ գուցե որպես մարդ:

Երրորդ ծրագրի հիմնախնդիրը սովորաբար ձեւա­կերպ­վում էր այնպես, որ մարդուն տրված լիներ որոշակի ազա­տու­թյուն՝ ինքն իրեն ընտրելու ազատություն: Դրա­նում հարկա­վոր է տեսնել մարդկային ծրագրի բուն էությունը, որն արմա­տապես տարբերվում է առաջին երկուսից:

Այդուհանդերձ, հիմք ունենք ասելու, որ մարդկային ծրա­գրի իրականացումը միշտ հարցականի տակ է դրվել….

Ըստ դերերի սոցիոլոգիական տեսության՝ մարդը, ըստ էության, այն դերերի համախումբն է, որ նա կամավոր-պար­տադիր խաղում է հասարակության մեջ: Նա, կարծեք թե, իր սեփական դեմքն էլ չունի՝ կենդանի, փոփոխվող եւ անկրկնելի դեմքը: Նրա տրամադրության տակ թատերական քարացած դիմակների հավաքածու է, որոնք խորհրդանշում են նրա սո­ցի­ա­լական դերակատարումները: Եվ ուրեմն, չկա այն, ինչը կա­րող ենք անվանել «մարդն ինքնին»:

Ինտելեկտուալ ինքնուրույնությունը (խղճի ազատու­թյունը՝ լայն ըմբռնմամբ) մարդկային անհատի իրավունքն է եւ, կարելի է ասել, նրա պարտքն է: Ըստ արժանիքի՝ անկախ միտքը հոգեհարազատ է ճշմարտությանը, թեպետ նա, բնականաբար, մոլորություններից զերծ մնալու երաշխիքներ չի տալիս….

Երրորդ ընդհանուր ծրագիրը լուրջ նշանակություն ուն­ի, ըստ էության, միայն նրա աշխարհազգացողության հա­մար, ով ինքը, ճիշտ է՝ բնության եւ հասարակության աջակ­ցությամբ, հենվելով անցյալի մշակույթի վրա, ինքն իրեն ձեւա­վորել է որ­պես մարդ….

Գործնական բարոյականությունը, կանտյան «Ի՞նչ եմ ես պարտավոր անել» հարցադրման ոգով իմ առջեւ խնդիր է դնում, թե ինչպես կարող եմ իր վարքագծին հաղորդել բա­րո­յական իմաստ: Գործնական բանականությունը հարց է տա­լիս, թե մարդկային գոյությունն ունի՞ արդյոք որեւէ իմաստ: Մետաֆիզիկական մտածողության համար բուն իմաստավո­րումն է խնդիրը. այդ ի՞նչ պետք է լինի, որ այս կամ այն բանը համարվի իմաստ ունեցող: Այս տեսակետից՝ փիլիսոփայու­թյան կոչումը լույս սփռելն է:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist