Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Գործարար խրատանի

Ապրիլի 28, 2023
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
81
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Ոմանք շատ դյուրին են հրապուրվում այն հույսով, թե ստանալու են իրենց ուզածը, ոմանք էլ չեն հավատում դրան մինչեւ որ լիովին չեն հավաստիանում դրանում: Անտարակույս, ավելի լավ է քիչ հուսալ, քանզի չափազանց հուսադրումը թուլացնում է ջանասիրությունը, իսկ ձախողման պարագայում ուժեղացնում է դառնությունը» (Ֆրանչեսկո Գվիչարդինի):

* «Անհաջողությունները, որպես կանոն, բացատրվում են ոչ թե խելքի պակասով, այլ սեփական ուժերի սխալ գործադրմամբ: Անհաջողակները հաճախ ավելի խելացի են հաջողակ մարդկանցից, բայց նրանց դժբախտությունն այն է, որ նրանք սխալ են օգտագործում իրենց էներգիան: Որքան քիչ են նրանք դա հասկանում, այնքան ավելի անհաջող են նրանց գործերը» (Նիկոլաուս Էնքելման):

* «Տկարութեան մը յոխորտանքը՝ կրկին տկարութիւն է, եւ զօրութեան մը համեստութիունը՝ կրկին զօրութիուն» (Նարպէյ Քարաճեան):

* «Շատ ֆիրմաներ են ապավինում աշխատակազմի հնազանդությանը, եւ իրականում էլ շատ ձեռներեցներ դրանում են տեսնում աշխատակիցների գլխավոր արժանիքը: Վերջիններս պիտի կատարեն այն, ինչ իրենց հրահանգում են, ինչպես որ հրահանգում են եւ դրա համար նշված ժամկետներում: Նրանցից հաճախ չեն պահանջում յուրօրինակ գաղափարներ կամ էլ ֆիրմայի գործունեության մեջ չափազանց հետաքրքրվածություն. նրանք պարտավոր են միայն կատարել կարգադրությունները…. Թեպետ հնազանդությունը կարող է բարոյապես արդարացված լինել, սակայն այստեղ կան ակնհայտ սահմանափակումներ: Ոչ ոք չի կարող բարոյապես պարտավոր լինել անելու այն, ինչ անբարոյական է: Այս պնդումը հիմնավորում չի պահանջում. այն միանգամայն տրամաբանական է. եթե մենք բարոյապես պարտավոր լինեինք անելու այն, ինչն անբարոյական է, ապա կպարզվեր, որ մենք բարոյապես ե՛ւ պարտավոր ենք, ե՛ւ պարտավոր չենք կատարելու տվյալ գործողությունը» (Ռիչարդ դե Ջորջ):

* «Ամեն մի ընկերություն լավ աշ­խա­տակիցների է կորց­նում, որոնք պարզապես իրենց տեղում չեն լինում. հնարավոր է, որ նրանք ավելի մեծ հաջողությունների հասնեին եւ բա­վա­րարվածություն զգային, եթե նրանց ոչ թե ազատեին, այլ տե­ղափոխեին ավելի համապատասխան աշխատանքի: Միան­գամայն հասկանալի է, թե որքան ա­րագ բացահայտվի խնդրի էությունը, այնքան ա­վելի մեծ են դրա լուծման հնա­րավորությունները» (Լի Յակոկկա):

* «Հնարավոր չէ իրականացնել կյանքում հաղթանակի հասնելու մեր դիրքորոշումը, եթե մենք չունենք այն բանի հստակ եւ խոր ըմբռնումը, թե ինչից է կազմված այդ հաղթանակը, եւ որքանով է դա ներդաշնակում մեր հիմնարար արժեքներին» (Սթիվեն Քավի):

* «Ձեռնարկությանը աշխատակցի ներկայացրած պահանջները միանգամայն սխալ են բնութագրվում «լավ վաստակել» արտահայտությամբ: Ձեռնարկությանը պահանջներ ներկայացնելիս աշխատակիցը հանդես է գալիս որպես անհատ, այլ ոչ թե տվյալ ձեռնարկության տնտեսական բաղադրիչ: Ամեն ինչից զատ եւ նույնիսկ տնտեսական վարձատրությունից ավելի այստեղ պահանջվում է անհատական դրդապատճառի բավարարում. աշխատակիցը պահանջում է իր անհատական կարգավիճակի հաստատում աշխատանքում եւ աշխատանքի միջոցով: Նա պահանջում է ազատ անհատի սկզբունքների իրացում, այդ թվում՝ ծառայողական առաջխաղացման հարցում արդարության սկզբունքի ապահովում: Մարդուն անհրաժեշտ է, որ իր աշխատանքը լինի իմաստալից եւ պիտանի: Արտադրողականության բարձր ստանդարտներ, կառավարման բարձր իրազեկություն եւ աշխատակազմի լավ աշխատանքի մեջ ակնհայտ շահագրգռվածություն՝ ահավասիկ այն ամենը, ինչն ակնկալում է աշխատակիցը ձեռնարկությունից եւ դրա ղեկավարությունից» (Փիթեր Դրաքեր):

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչպես կայացավ ռուս-թուրքական ատոմակայանի առաջին հերթի երկար սպասված գործարկումը

Ինչպես կայացավ ռուս-թուրքական ատոմակայանի առաջին հերթի երկար սպասված գործարկումը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist