-257 թ. ապրիլի 29-ին ծնվել է Գրիգոր Լուսավորիչը՝ հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ՝ 302 թվականից, Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած ազգությամբ պարթեւ Անակ Պարթեւի որդին։ Սուրենը հետագայում, համաձայն մկրտության՝ Գրիգորը, երբ մեկամսյա մանուկ էր, նրան դայակ (ստնտու) Սոփիանն ու ոմն Եվթաղը փախցնում են Կապադովկիայի Կեսարիա քաղաք՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից (հայրը՝ Անակ Պարթեւը, Հայոց Խոսրով Բ թագավորին սպանողներից էր, քանզի Անակի ողջ ընտանիքը, բացառությամբ՝ Սուրենի, սրատվել էր)։ Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր (հունարեն՝ արթուն, հսկող) անունով: Նույն քաղաքում ստացել է բարձրագույն կրթություն, Փիրմիլիանոս արքեպիսկոպոսի մոտ՝ քրիստոնեական հիմնավոր դաստիարակություն։ «Յարբունս հասակի հասեալ» ամուսնացել է կեսարացի Դավթի դստեր՝ Մարիամի հետ։ Երկու զավակ (Վրթանես ու Արիստակես, ապագա Հայոց կաթողիկոսներ՝ Արիստակես Ա Պարթեւ, Վրթանես Ա Պարթեւ) ունենալուց հետո նրանք բաժանվել են։ Գրիգորը մտել է արքունական ծառայության, Մարիամը կրտսեր որդու հետ՝ կուսանոց, իսկ ավագին հանձնել են խնամատուն (մահ.՝ 326 թ.):
-1818 թ. ապրիլի 29-ին ծնվել է Ալեքսանդր 2-րդը՝ ռուս կայսր (մահ.՝ 1881 թ.):
-1907 թ. ապրիլի 29-ին ծնվել է Ֆրեդ Ցինեմանը՝ ամեր. ռեժիսոր (մահ.՝ 1997 թ.):
-1957 թ. ապրիլի 29-ին ծնվել է Դանիել Դեյ-Լուիսը՝ անգլիացի դերասան, «Օսկարի» եռակի դափնեկիր:
-1970 թ. ապրիլի 29-ին ծնվել է Անդրե Աղասին՝ հայ, ասորի եւ ֆրանս. ծագումով ամերիկացի թենիսիստ:
-1970 թ. ապրիլի 29-ին ծնվել է Ումա Թուրմանը՝ ամեր. դերասանուհի: