-1469 թ. մայիսի 3-ին ծնվել է Նիկոլո Մաքիավելին՝ Վերածննդի ժամանակի իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, մարդասեր, քաղաքական գործիչ։ Ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել եւ հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (հրատ.՝ 1532 թ.), (մահ.՝ 1527 թ.):
-1802 թ. մայիսի 3-ին բացվում է Տարտուի համալսարանը:
-1837 թ. մայիսի 3-ին Հունաստանում հիմնադրվում է Աթենքի համալսարանը:
-1856 թ. մայիսի 3-ին մահացել է Ադոլֆ Ադանը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր (ծնվ.՝ 1803 թ.):
-1859 թ. մայիսի 3-ին ծնվել է Նիկոդեմոս Ամատունին՝ իշխան, Ռուսական կայսրության պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական, Ռուսական կայսրության 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է Ռուսական կայսրության արդարադատության, ֆինանսների, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունների, Ծովային առեւտրի եւ նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է սպիտակ գվարդիականների թիմում։ Ղրիմում ընդգրկվել է բոլշեւիկյան իշխանությունից դեռեւս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում։ Սերում է Ամատունիների ազնվական տոհմից, նրա տոհմակիցների իշխանական տիտղոսը եւս մեկ անգամ վերահաստատվել է 1784 թ. Վրաց Հերակլ 2-րդ թագավորի հրովարտակով, ապա 1826 թ.՝ Ռուսաստանի Նիկոլայ 1-ին ցարի հրամանով։
-1957 թ. մայիսի 3-ին մահացել է Գրիգոր Ղափանցյանը՝ հայ լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942)։