«Նորից ամառ եկավ…»՝ 1975 թ. «Երեւան» հեռուստաֆիլմերի կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։ Ամառային արձակուրդներին գյուղ են գալու Խաչիկն ու Արփենիկը։ Նրանց սպասում են նրանց ընկերները, ովքեր դեռ անցած տարվանից որոշել են օդապարիկ պատրաստել։ Նախապատրաստական աշխատանքները կատարվում են հնարավորինս գաղտնի, քանզի մեծահասակներին դուր չի գալիս նրանց մտերմությունը։ Ի վերջո, պատանիները սեփական ուժերով պատրաստում են փոքր օդապարիկ, սակայն այն օդ բարձրացնելու փորձը ձախողվում է։
Սցենարի հեղինակներ՝ Երվանդ Մանարյան, Ռուբեն Մարուխյան, բեմադրող ռեժիսորներ՝ Ռոբերտ Սարգսյան, Երվանդ Մանարյան, բեմադրող օպերատոր՝ Ստեփան Մարտիրոսյան, բեմադրող նկարիչ՝ Անատոլի Գրիգորյան, կոմպոզիտոր՝ Մարտին Վարդազարյան:
Դերերում.
-Արզո պապ՝ Ազատ Շերենց
-Սուսամբար՝ Վերջալույս Միրիջանյան
-Սողո՝ Երվանդ Մանարյան
-Նունե՝ Լուսյա Հովհաննիսյան
-Խաչիկ՝ Քրիստափոր Մանարյան
-Արփենիկ՝ Արփենիկ Մանարյան
-Գեւորիկ՝ Ադամ Ներսեսյան
-Մուշեղ՝ Հենրիկ Լեւոնյան
-Սուրիկ՝ Տիգրան Հեքիմյան
-Ռուբիկ՝ Վազգեն Ոսկանյան