Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ես կգրեմ գեղարվեստական գործ՝ դրամա. կուզեն բեմադրեն, կուզեն՝ ոչ…»

Իսկ նրա գրքի օրինակները սպառվում էին մեկ օրում

Ապրիլի 6, 2022
Մշակույթ
«Ես կգրեմ գեղարվեստական գործ՝ դրամա. կուզեն բեմադրեն, կուզեն՝ ոչ…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ինչպես իր բոլոր երկերը, անկախ նրանց բովանդակությունից ու խորքից, գրված են միշտ խնամքով ու ճաշակով, եւ ոճի մեջ ոչ մի պոռոտ բան,- այդպես էլ ինքը՝ հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ եւ միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ՝ 13 եւ 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում եւ արվեստի տոն էր տոնում՝ հեղինակ Շանթը չէր երեւում մեջտեղ: Ճշմարիտ է, նա, ըստ մեծի մասին, ապրում էր Եվրոպայում, բայց եւ ամեն տարի լինում էր Թիֆլիսում եւ մնում ամիսներով, սակայն իր ներկայությունը զգացնել չէր տալիս բնավ: Եվ ամենից զարմանալին այն էր, որ չէր գնում սեփական պիեսի ներկայացումը տեսնելու…»:

Ստեփան ԶՈՐՅԱՆ

Միշտ պարկեշտ ու զվարթ գրողը թեեւ չէր գնում իր գլուխգործոցի բեմականացումը տեսնելու, այդուհանդերձ, «Հին աստվածներով» շքեղանալու էին Թիֆլիսի հայկական ու ռուսական թատրոնների բեմերը, նույն դերը խաղալու համար մրցակցելու էին անվանի դերասան-դերասանուհիներն ու ձեռքից ձեռք խլելու Վանահորն ու Իշխանուհուն, Սեդային ու Աբեղային: Իսկ արվեստի մարդիկ մեծարելու էին, խավարամիտ դիլետանտները՝ քննադատելու անողոքաբար: Հեղինակին, սակայն, չէր էլ հետաքրքրելու ներկայացման լավ կամ վատ լինելը. «Ես կգրեմ գեղարվեստական գործ՝ դրամա. կուզեն բեմադրեն, կուզեն՝ ոչ»: Բայց նա գերազանց գիտեր իր ստեղծագործության արժեքը, որն այսօր էլ չի իջնում բեմերից:

Մեծավաստակ դրամատուրգ, մանկավարժ ու պետական-հասարակական գործիչ Լեւոն Շանթը (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան), ծնվել է Պոլսում՝ մեծն Թումանյանի հետ նույն տարում՝ 1869-ին, գորգավաճառի ընտանիքում: Շատ մեծերի ճակատագրերի հանգույն՝ որբացել է շատ վաղ հասակում: Սովորել է Սկյուտարի, ապա Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, իսկ բարձրակարգ ուսումն ստացել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում. «Գրվեցա ուսանող մանկավարժություն, կենդանաբանություն, բնագիտություն եւ տարրագիտություն սորվելու, որոնց մեջ հետզհետե խորանալով՝ ամբողջ աշխարհայացքս կզգայի, որ նոր ձեւ կառներ»: Նոր աշխարհընկալումներով ու նորոգ գիտելիքներով հարստացած գրողը 30 տարեկանում վերադառնում է Անդրկովկաս, երկար տարներ դասավանդում Թիֆլիսի Գայանյան օրիորդաց, Երեւանի թեմական դպրոցներում: Թիֆլիսյան տարիներին մտերմանում է ժամանակի գրական դեմքերի՝ Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի, Դեմիրճյանի, երեւելի այլ մարդկանց հետ, մասնակցում «Վերնատան» հանդիպումներին. «Մինչեւ հիմա սիրով ու կարոտով կհիշեմ իմ գրական ընկերներուս հետ անցուցած տաք իրիկունները…»: Թումանյանի, Ս. Լիսիցյանի հետ համատեղ կազմում ու հրատարակում է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը…: 1911-ին գրողը կրկին զբաղվում է մանկավարժությամբ՝ դասավանդելով Պոլսի Կեդրոնական եւ Եսայան վարժարաններում: «Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր». իր մտորումներն են, մարդկային կյանքի իմաստավորման իր կենսափիլիսոփայությունը:

Չանդրադառնալով Շանթի հասարակական-քաղաքական գործունեությանը՝ փաստենք, որ գրողն անցել է ստեղծագործական շուրջ վաթսունամյա ճանապարհ: Այն սկսելով բանաստեղծությամբ՝ 1890-ականներին հրատարակել է չափածո գործեր եւ «Լեռան աղջիկը» պոեմը, գրել վիպակների մի ամբողջ շարք՝ «Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»՝ արծարծելով սիրո եւ աշխատանքի, հասարակական պարտքի եւ անձնական ձգտումների տարաբնույթ հարցեր: Այս գործերը հագեցած են հոգեբանական նրբերանգներով, քնարականությամբ, մանավանդ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ : Այսուհանդերձ, հայ գրականության մնայուն արժեքների շարքին էին դասվելու նրա դրամատուրգիական արարումները՝ անհատի եւ հասարակության փոխհարաբերություններ ու ազգային-ազատագրական հարցեր շոշափող «Եսի մարդը», «Ուրիշի համար», «Ճամբուն վրա», այլ գործեր: Իսկ «Հին աստվածներ», «Կայսր», «Շղթայվածը», «Ինկած բերդի իշխանուհին», «Օշին Պայլ» պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ: Այս գործերում պատմական դեպքերն ու անունները պայմանական են, որոնց միջոցով արծարծվում են ժամանակակից սոցիալ-հոգեբանական հարցեր ու խնդիրներ:

Մարդկային հոգեբանության քննախույզ գրողը, որ կատարելության ջատագով էր, բոլոր ժամանակներում ապրողաց է իր կոչը պատգամում. «Եթե կուզեք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, ընկճեցեք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկին կուրծքին տակ. մեռցուցեք ձեր միջի բռնակալը…»: Մեռցրեք, քանզի «կյանքը օր մըն է միայն, օր մը»:

Շանթը, որ քաջագիտակ է իր ազգի վաղնջական պատմությանը, գրչությանն ու մշակույթին՝ հայ էության փառավորումն է շեփորում՝ անդրադառնալով տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացուն. «Եվրոպական վերածնության դարերեն դարեր առաջ գրված մեր Նարեկացիի աղոթք երգերուն մեջ կը հնչե նոր դարերուն կարոտը, նոր դարերու նախերգանքը եղող վերածնության ձայնն ու ոգին: Եվ ասիկա մեր հայ հոգիի խորության եւ ստեղծագործ հոգիի խորության եւ ստեղծագործ ուժերի տեսակետեն շատ բարձր վկայական մըն է…»:

Այդ ոգու բարձր վկայություններից է նաեւ իր՝ մեծատաղանդ գրողի անսակարկելի վաստակը: Հեղինակ, որի անունը՝ Նիկոլ Աղբալյանի հավաստմամբ՝ «ամենքի բերանում էր, նրա գրքի եղած օրինակները՝ մի օրում սպառած. այս ամենը երեւույթներ են, որ չէր տեսած ոչ հայ բեմը, ոչ հայ գրականությունը»:

Այսօր նրա ծննդյան օրն է. արդյո՞ք ծաղիկներ կխոնարհվեն 1951-ից օտար հողում՝ Բեյրութում հանգչող ազգընծա գրողի շիրմին…

Թեգեր: գրողԼեւոն ՇանթՍտեփան Զորյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Եղբայրություն

«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված…»

«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնված…»

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist