Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նրա երգերն իր անունը դեռ երկար պիտի փողհարեն

«Ես ասում եմ՝ հայը ոչ միայն ազգ է, այլ նաեւ՝ կոչում…»

Ապրիլի 8, 2022
Մշակույթ
Նրա երգերն իր անունը դեռ երկար պիտի փողհարեն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
276
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ահա եւ չկամ:

Իմ փոխարեն

Մնացին երգերն իմ թերահատ,

Եվ հիմա պիտի լոկ երգերն այդ

Մոռացվող անունն իմ փողհարեն…

Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

Ժամանակին, երբ մեր ապրած միջավայրն ավելի արեւոտ էր դառնում շռայլորեն առատ մեր մեծերի ներկայությամբ՝ ստեղծագործող շատ սկսնակներ էին արժանանում նրանց գորովալից վերաբերմունքին, թեւավորվում ասված ոգեւորիչ թեկուզ մեն մի խոսքով: Իսկ ակնհայտորեն օժտվածներին դրվատում, գնահատում էին մեծավարի՝ հավատալով, որ մի օր ճառագելու է նաեւ նրանց աստղը:  Նրանց ողջության օրոք էր գրական աշխարհ մուտք գործելու տաղանդավոր բանաստեղծ, թարգմանիչ  Հրաչյա Սարուխանը՝ արժանանալով Հովհաննես Շիրազի, Գեւորգ Էմինի, Վահագն Դավթյանի, այլ երեւելիների անսեթեւեթ գնահատանքին:

Այսօր վեց տարի առաջ կյանքին հրաժեշտ տված համզաչիմանցի (այժմ՝ Մարգահովիտ) բանաստեղծի հիշատակի օրն է: Սակայն այս հրապարակումով չենք անդրադառնալու նրա ինքնատիպ, խոր ու պատկերավոր, քնարաշունչ ու բազմաշերտ պոեզիային՝ ամփոփված հինգ ժողովածուներում: Խոսքը տալու ենք իրեն՝ տարիներ առաջ պոեզիայի, գրականության շուրջ մտորած, հայրենիքն իր եզակի ճակատագիրն համարած, յուրօրինակ կենսափիլիսոփայությամբ ապրած ու երազանքներ փայփայած մտավորականին.

«Ես ընդհանրապես ոչ միայն մեր իրականության, այլեւ հայ մարդու կերպարի ու էության մեջ փոփոխություններ կցանկանայի անել: Ես ծնվել եմ Հայաստանի Համզաչիման գյուղում. գյուղը, քաղաքը, ավանը լավ գիտեմ, որովհետեւ չկա մի շրջան, որտեղ ընկեր կամ բարեկամ չունենամ: Կուզենայի, որ ամեն մի հայ մտածեր, որ էն հեռավոր մի մարզի մյուս հայը իր հոգեւոր ընտանիքի անդամն է: Ամեն հայ եթե այդպես մտածի, լավ կլինի, ամեն ինչ միայն իր գերդաստանով չի պարփակվում՝ իր ուղեղի ու սրտի մեջ: Պիտի ինքն իրեն վեհացնի հայը, շռայլ, պայծառ մարդ դառնա, կուտակելու մարմաջով չապրի, գռփելու, լափելու. չգիտես՝ ինչի համար էդ չտեսությունը, աչքածակությունը կա… Բոլոր այն մարդկանց, ովքեր հայի պես չեն ապրում, ես ավելին եմ ատում, քան թուրքին կատեի: Անտանելի բան է, ինձ համար մեծ դարդ է էսօրվա հայի կերպարը: Ես ասում եմ՝ հայը ոչ միայն ազգ է, այլ նաեւ կոչում… Եթե որեւէ մեկն այն ունի, պիտի դա իսկապես բարձր պահի, այն աստճանի, ինչպես այն հայերը, որոնց անունները մենք սիրում ենք հաճախ թվել՝ Նժդեհ, Անդրանիկ եւ այլն, որոնց ասույթներն անընդհատ ասում են, կրկնում, բայց այնպիսի մարդիկ, որոնք մի բջիջով անգամ Նժդեհին չեն գցել, ոչնչով չեն ուզում նմանվել…

Ես կողքի քաշված չեմ հայոց վիճակից, իմ կարծիքն ու համոզմունքներն արտահայտել եմ, բայց պոետիկ ձեւով՝ բանաստեղծության միջոցով: Ես հավատում եմ, որ կա մթնոլորտային ինչ-որ մի բան, որտեղ աղբ ու աղտ է հավաքվում, էդ երկրի գլխին շատ վատ բաներ են գալիս, չի կարելի անընդհատ մթնոլորտն աղտոտել: Եթե մի բան ասում ես, պիտի նաեւ թելադրես, չես կարող ասել ու կողքի կանգնել: Արժեցող-չարժեցող կանգնում, դիսպուտներ են անում, չգիտես ինչեր են խոսում: Գիտես, որ կյանքում հանգավոր չորս տող չի գրել ու ոչ էլ կգրի, ու կանչում են, լուրջ-լուրջ հարցեր տալիս. էդ պարապ վախտի խաղալիքները հիմա մեզ օգտակար չեն…

…Մի հարց, որ կարելի է լուծել կես ժամում, մարդուն ամիսներով դես ու դեն են ուղարկում: Էդ չինովնիկությունը, էդ մեծամտությունը, ոչ եղբայրական պահվածքը զզվացնում են մարդուն, մղում արտագաղթի: Մտածում են՝ եթե նորից նմանները պիտի կառավարեն, ինչ պիտի անեն իրենց երեխաները, թոռները: Սակայն տեսակներ կան, որ եթե ոսկու մեջ էլ լողացնեն, դուրս չի գնա, ինքն իր նվազ, թեթեւ չափով կապրի, մեծ՝ իր մեջ, քան դրսում. «Ավելի լավ է էստեղ մատաղացու լինել, քան դրսում՝ եսիր…»:

…Բանաստեղծը պիտի իր գրելիքն ապրած լինի, թեկուզ գրելիս ապրի: Բանաստեղծը, ուզի թե ոչ, միշտ իր բանաստեղծությունների մեջ քաղաքական երանգներ կան, հասարակական հնչեղություն: Գրականության այսօրվա պահանջը չի փոխվել՝ դա բարձր գրականությունն է, զուտ, մաքուր գրականությունը, այլ ոչ թե շարաբանությունը…

Միշտ էլ եղել են տարբեր ընթերցողներ: Ամենավատթար ընթերցողը նա է, ով սիրում է գռեհիկ արտահայտություններով ստեղծագործոթյուններ կամ զվարճալի ճռճռան բաներ: Լավագույն, բարձր մակարդակով ընթերցողը միշտ եղել է եւ այսօր էլ կա: Դասական, կարգին գրականությունը, նաեւ ժամանակակից իմաստով, ունի ընթերցողներ, ովքեր միշտ սպասում են լավ ստեղծագործողների».

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ

Եվ իմ եզակի ճակատագիրը,

Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,

Իմ հիշատակաց միակ երկիրը…

Այդ լավ ստեղծագործողներից լավերի մեջ էր Հրաչյա Սարուխանը՝ իր հիշատակաց միակ երկրի հայրենաշունչ, ընտիր բանաստեղծներից մեկը, որի երգերն իր անունը դեռ երկար ու երկար պիտի փողհարեն…

Թեգեր: բանաստեղծՀրաչյա ՍԱՐՈՒԽԱՆմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist