Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ըմբոստ, հալածյալ գրողը

«Ստրուկ մեծացածը առանց վախի հարգանք չգիտե…»

Ապրիլի 12, 2022
Մշակույթ
Ըմբոստ, հալածյալ գրողը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
314
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Փափազյանը ամենաթափառող կյանք վարող գրողն էր. դա նրա անհատական հակո՞ւմն էր, թե՞ կյանքի ձախորդ պայմաններն էին մղում նրան այդ բանին-պարզել չեմ կարող, սակայն ոմանք, երեւի նկատի ունենալով նրա այդ թափառումները, պնդում էին, թե նա «բոշայական ծագում» ունի: Այդ եւս պարզել դժվար է, բայց փաստ է, որ նա ոչ մի տեղ երկար չէր մնում. մի երկու տարի ուսուցչություն էր անում, ասենք, Պարսկաստանում, ապա Ռումինիայում, մի տարի հետո նրա ձայնը գալիս էր կամ Պարիզից, կամ Պոլսից: Մերթ դասավանդում էր Երեւանի գիմնազիայում, մերթ Շուշու թեմականում, եւ այսպես անվերջ…»:

Ստեփան ԶՈՐՅԱՆ

Այնուամենայնիվ, լավ օրից չէին բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների ու զրույցների հեղինակ, իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկն համարվող, 14 լեզուների իմացությամբ առանձնացող Վրթանես Փափազյանի թափառումները: Նրա, ով հաճախակի է հեռացվել աշխատանքից իր հեղափոխական գաղափարների ու գործունեության պատճառով, ով հետապնդվել է ցարական կառավարության կողմից, անցել զրկանքների միջով, բանտարկության դատապարտվել երեք անգամ, ով գաղտնի հսկողության տակ է եղել, իսկ նրա որոշ երկեր հանվել են հրատարակչությունից, ոչնչացվել, բռնագրավվել ձեռագրերն ու գրքերը: Իսկ թուրք կառավարությունը այս ըմբոստ գրողի նկատմամբ անգամ մահվան վճիռ է արձակել: Այս ամենով հանդերձ՝ նա վայր չէր դնելու իր բեղմնավոր գրիչը եւ իր տեղն էր ապահովելու հայ դասականների շարքում:

1864-ին հայոց դրախտային Վան քաղաքում հայտնի մանկավարժ, եկեղեցական գործիչ Մեսրոպ Փափազյանի ընտանիքում է ծնվել անհանգիստ այս մտավորականը, որի այսուայնտեղ հայտնվելն սկսվելու էր դեռ վաղ հասակից. նախնական կրթությունն ստանում է հայաշեն Ագուլիսում, ապա սովորում Թավրիզի Արամյան դպրոցում, հետո հասնում Էջմիածնի Գեւորգյան ճեմարան եւ երեք տասնամյակը բոլորած տարիքում ավարտում Ժնեւի համալսարանի գրականության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը: Իսկ մինչ այդ՝ սկսած 15 տարեկանից, ապրուստ հայթայթելու համար կատարելու էր ցանկացած աշխատանք՝ սեւագործ բանվոր, լուսանկարիչ, հեռագրիչ… Երկար տարիներ ուսուցչություն էր անելու ծննդավայր Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում, Նուխիում, Էջմիածնում, այլուր: Հետո խմբագրելու էր «Կռիվ», «Շավիղ», «Ղարաբաղ» պարբերականները՝ հանդես գալու օրախնդիր հրապարակումներով, Կարինում ուսուցչության տարիներին կապեր էր հաստատելու ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակների հետ, ճանապարհորդելու էր Արեւմտահայաստանով մեկ եւ Ապրո կեղծանունով «Մշակում» հրապարակելու «Նամակներ թուրքաց Հայաստանից» ակնարկաշարը:

1889-ից  մամուլում սկսում են տպագրվել Փափազյանի գեղարվեստական գործերը՝ պատմվածք-պատկերների շարքը, որոնք հետագայում լույս են տեսնում երկու գրքով՝ «Պատկերներ թուրքահայոց կյանքից» եւ «Պատմվածքներ թուրքահայոց կյանքից»: Դրանցում թուրքերի եւ քրդերի դեմ արեւմտահայության պայքարի դրվագներ են, ազգանվեր հայորդիների կերպարներ, ազգային անպտուղ կուսակցությունների ձաղկումներ՝ «Խերան», «Կայծակ», «Մեռնողները բարեւում են ձեզ», «Հաջի բեկ» «Էմմա»: Մարդկանց աշխատանքային, նյութական, իրավական հավասարության գաղափարները ցոլանում են «Մարդագայլը», «Լուր դա լուր», գործերում: Բռնակալության դեմ ըմբոստացած ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը, դասակարգային պայքարի արծարծումները հրապարակախոսական, գեղագիտական ստեղծագործություններում՝ «Վիշապը», «Անտառը շարժվում է», «Զարթնել է առյուծը» : Գործեր, որոնք գրողի վրա էին սեւեռելու իշխողների չարակամ հայացքներ եւ առիթ դառնալու հալածանքների:

Անուրանալի է Վրթանես Փափազյանի ներդրումը հայ դրամատուրգիայում. գրել է 9 դրամա, որոնցում պատմական եւ արդիական հիմքի վրա առաջ է քաշում ազգային-ազատագրական եւ հեղափոխական խնդիրներ՝ «Արշալույս», «Հոսանք», «Ժայռը», «Այծեմնիկ»: Բազմաթիվ վեպեր, վիպակներ, պատմվածքներ ու զրույցներ՝ տարբեր ժողովուրդների (ռուս, պարսիկ, թուրք, ադրբեջանցի, քուրդ, վրացի, արաբ, հրեա, չին) բանահյուսական, պատմական հենքով՝ այդ կերպ նպաստելով հայ իրականության մեջ ինտերնացիոնալ մտայնության տարածմանը: Առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը՝ «Պատմություն հայոց գրականության՝ սկզբից մինչեւ մեր օրերը»: Զբաղվել է թարգմանությամբ՝ Շառլ Մերե, Լեւ Տոլստոյ, Նիցշե, Էրկման Շատրիան, այլ հեղինակներ: Գրել է ընդհանուր քաղաքակրթության, արվեստների, գրական ուղղությունների պատմություններ, տրամաբանությանը, հայոց պատմության առանձին հատվածներին, լեզվաբանությանը, երաժշտությանը նվիրված աշխատություններ, բեմադրել իր դրամաներից մի քանիսը, գրել դրանց երաժշտությունը, հեղինակել հանրահայտ «Զեյթունցիների քայլերգի» տեքստը… Բազմատաղանդ մի անհատականություն՝ ապրած իր ժողովրդի հոգս ու ցավերով, ապրած չարքաշ կյանքով, բայց շռայլ իր հունձքը թողած մեր գրչության անդաստանում… Նրա խորիմաստ մի մտորումով էլ ամփոփենք ասվածը. «Այդպես է. ստրուկ մեծացածը առանց վախի հարգանք չգիտե. եթե մեկին հարգանք է ցույց տալիս-դա վախենալուցն է: Չէ՞ որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետեւ վախենում են նրանից, կենդանիների, որովհետեւ սոսկում են նրանց հարձակումներից…»:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: գրողմշակույթՍտեփան ԶորյանՎրթանես Փափազյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Իսկական բարեկամությունից ծնվում են ակադեմիկոսներ

Իսկական բարեկամությունից ծնվում են ակադեմիկոսներ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist