Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հոգին «ձուլելով» քյամանչայի լարերին…

Այսօր նա կդառնար 80 տարեկան

Մայիսի 4, 2022
Մշակույթ
Հոգին «ձուլելով» քյամանչայի լարերին…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
329
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Խախտելով» դահլիճում տիրող լռությունը աշխարհից վերացած նվագում է` հոգին ձուլած քյամանչայի լարերին… Տխուր լարի հնչյուններին են միահյուսվում ոգու թախիծն ու հույզը, մտահոգություններն ու տագնապները: Ու հանդիսատեսը, որ գերված սրտաբուխ մեղեդու քնքշությամբ` ունկնդրում է կատարումները, մի անբացատրելի զգացում է ապրում եւ հիացմունքը չթաքցնելով ծափահարում է` փորձելով հաստատել անմահ գուսանի ստեղծագործությունների հավերժությունը. «Ասին` ապրի քու ածողը…»:

Երաժիշտ Հենրիկ Առստամյանի մուտքն արվեստի աշխարհ 1965-ին էր, երբ ավարտելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, հրավիրվեց աշ-խատելու երգահան Տելեմաք Տեր-Ավետիսյանի նոր հիմնադրած Արցախի երգի-պարի պետական համույթում: Հենց այստեղ էլ երիտասարդ քյամանչահարը գեղարվեստական ղեկավարի եւ ժողովրդական երաժշտության գիտակ, փորձառու մանկավարժ Լեւոն Սարգսյանի աջակցությամբ խորացավ արվեստի գաղտնիքների մեջ, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացավ. նվիրվեց սիրած գործին ու հաստատուն քայլերով հարթեց իր դժվարին ճանապարհը` հղկելով կատարողական վարպետությունը:

Ու եղավ մի պահ, որ կոլեկտիվի վարպետ երաժիշտների մեջ Հենրիկը ունեցավ իր «ձե-ռագիրը»: Նրա քնքուշ, հոգեպարար նվագը նվաճեց դահլիճը: Եվ նրա սքանչելի կատա-րումների շնորհիվ համույթի համերգային ծրագրում տեղ գրավեցին Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

-Արվեստը խորհրդավոր է ու անզուգական: Չեք պատկերացնի, թե գերբնական ինչ ուժ ու-նի ու մագնիսի պես ոնց է անվերջ իր գիրկը ձգում,- մի առիթով խոստովանել է Հենրիկը: – Ոտքից գլուխ սիրահար եմ երգին, երաժշտությանը…

Իրավացի է Հ. Առստամյանը: Իր եւ կնոջ` Անահիտի ստեղծագործական կյանքն անխզելիորեն կապված է Արցախի երգի-պարի պետական համույթի հետ: Սկզբնական շր-ջանում Հենրիկը հանդես էր գալիս որպես նվագակցող, ապա հայ գուսանների եւ ժողովր-դական ստեղծագործությունների հրաշալի կատարումները նրան վարպետի ճանաչում բերեցին: Շուտով նրան վստահվեցին երաժշտական մասի ղեկավարի պարտականու-թյունները: Անահիտը մենապարուհի էր համույթում ու բազում «կերպարներ» էր մարմնա-վորել` հարստացնելով հայկական պարարվեստի ավանդույթները:

Երաժիշտ Հենրիկ Առստամյանի կատարումները բարձր են գնահատել ճանաչված ար-վեստագետները եւ գուսանները, նրան համարելով նուրբ գեղագետ: Գուսան Աշոտը, որի հետ անձնական մտերմություն ուներ Հենրիկը, Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի առ-թիվ Երեւանում կազմակերպված փառատոնի ժամանակ նրա ելույթն ունկնդրելուց հետո հուզված ասել է. «Քեզ մատաղ, սիրտս տակնուվրա արեցիր, լացս զսպել չկարողացա…»:

Փառատոնի ծրագրում 150-ից ավելի ստեղծագործություն էր տեղ գտել: Մրցույթին մաս-նակցում էին շուրջ 100 քյամանչահարներ` Անդրկովկասից, Միջին Ասիայից եւ սփյուռքից: Իսկ փառատոնի մասնակիցների թիվն անցնում էր 500-ից: Այստեղ էին Սայաթ-Նովայի ստեղծագործությունների անզուգական կատարողները, հայտնի երգիչներ, դուդուկահար-ներ, ասմունքողներ, քանոնահարներ ու քյամանչահարներ, մինչ իսկ բամբիռահարներ… Շատ շատերը ցուցադրեցին իրենց վարպետությունը: Եվ Հենրիկ Առստամյանի համար մեծ պատիվ էր կատարողական բարձր վարպետության շնորհիվ գրավել խստապահանջ հանձնաժողովի ուշադրությունն ու արժանանալ առաջին կարգի դիպլոմի: Երգահան Գրի-գոր Հախինյանը նրան նվիրեց մեծանուն գուսանին նվիրված հուշամեդալը, որն այսօր որ-պես թանկագին մասունք Հենրիկի կինը՝ պարուհի Անահիտը պահում է երջանկահիշատակ ամուսնու բազում պարգեւների եւ հուշանվերների հետ:

Քյամանչահար Հ. Առստամյանի նվագն ունկնդրել են աշխարհի տարբեր երկրներում: «Բնական է, որ արտիստը տանը քիչ է լինում, շարունակ ուղեւորությունների, հյուրախա-ղերի մեջ է,- խոստովանել է «Մենք ենք, մեր սարերը» պետական համույթի մենակատար Հենրիկ Առստամյանը:- Անմոռաց պահեր քիչ չեմ ունեցել, սակայն իմ հիշողության մեջ առանձնապես անջնջելի է մնում Ֆրանսիա կատարած առաջին ուղեւորությունը, որտեղ Վանաձորի «Հորովել» պետական ազգագրական համույթի կազմում որպես մենակատար մեկնել էի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության կառույցի հրավերով»:

Քյամանչահար, արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Առստամյանի կյանքի ավելի քան 50 տարիները կապված են Արցախի գեղարվեստական կոլեկտիվների, երգի-պարի պետական համույթի հետ, որին դեռ տակավին պատանի, նա անդամագրվել էր, կատարել իր առաջին քայլերը, հաղթահարել դժվարությունները. վարպետացել, ըմբոշխնել Սայաթ-Նովայի եւ մյուս մեծանուն գուսանների սքանչելի արվեստի հմայքը` հավերժ սիրահար մնալով իր լեռնաշխարհին, իր օջախին, հոգին «ձուլելով» քյամանչայի լարերին…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Թեգեր: Հենրիկ Առստամյանքյամանչա
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Թիֆլիսահայ մեծ բարերարը

Թիֆլիսահայ մեծ բարերարը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ ամենից կատուիք իմ անունի համար, բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist