Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 18, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Եւ ամենից կատուիք իմ անունի համար, բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի»

Մայիսի 4, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
14
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստվածաշունչը երբեմն արդարի կյանքը նկարագրում է այնպես, որ «նա քայլում է Աստծո առաջ»։ Ո՛չ միայն հիշում է Նրա մասին եւ աղոթում Նրան, այլեւ իր յուրաքանչյուր քայլ անում է Նրա անմիջական ներկայությամբ։

Իսկ այդ քայլերը կարող են լինել բազմաթիվ եւ ամենատարբեր ձեւի, եւ միշտ չէ, որ կարող են լինել անվիճելի։ Արդարը նույնպիսի մարդ է, ինչպես եւ մենք, միայն նրա համար անվիճելի բարձրագույն արժեք է Աստված, եւ Նա՛ էլ բարձրագույն պարգեւն է, որ խոստացված է նրան։

Մենք տեսնում ենք, որ պատրիարքների կյանքը միօրինակորեն հեռու է երկու իրողություններից, ինչի հետ հաճախ շփոթում են քրիստոնեությունը. պասիվ պարտվողականությունից (քանի որ ամեն ինչում Աստծո կամքն է, ապա ես պետք է դիմանամ տանջանքներին ու ողբերին եւ ոչ մի բան չձեռնարկեմ), եւ նմանատիպ սպառողականությունից (քանի որ Տերը խոստացել է բարգավաճում, կսպասեմ, մինչեւ այն ինքն իրեն հայտնվի իմ ձեռքերում)։

Հավատացյալի կյանքը ռիսկեր է պարունակում, ու շատ լուրջ ռիսկեր. դա, առաջին հերթին, ակտիվորեն ինքնուրույն որոշումների ընդունումն է։ Դրանք շատ հաճախ նաեւ տառապանքներ են։ Նույն Հոբի գրքում տառապանքներն ավելի շուտ ընկալվում են որպես փորձություն. մարդը, որի մոտ ամեն բան կարգին է, դեռեւս ինքն էլ լիարժեքորեն չգիտի իր հավատքի մասին։ Հատկապես ծայրահեղ իրավիճակը, երբ ամեն ինչ, որ դիմացել էր փորձությունների, անկում է ապրում, թույլ է տալիս հասկանալու, թե ինչն է կյանքում իրապես արժեքավոր։ Գրքի վերջում Հոբը հանդիպում է Աստծո հետ դեմ առ դեմ, եւ այդ հանդիպումը, հավանաբար, չէր կայանա, եթե արդար Հոբի կյանքի ողջ դրվածքը չբեկվեր։

Այսպես՝ քրիստոնյաներին չի խոստացվել կուշտ ու հարուստ կյանք։ Նրանց խոստացվել է այլ բան. վերջնական եւ աներկբա հաղթանակ։ Եվ հալածանքները, որոնք պետք է կրեն նրանք, բոլորովին էլ անիմաստ չեն. դրանք կբացեն հնարավորություններ՝ արարելու Հոր կամքը, վկայելու Որդու մասին, լցվելու Հոգով։

«Եւ կուսակալների, եւ թագաւորների առաջը կտարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։ Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ինչպե՞ս կամ ի՞նչ պիտի խօսիք, որովհետեւ նոյն ժամումը կտրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։ Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։ Եւ եղբայր եղբօրը մահի կմատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կկենան իրանց ծնողների վերայ, եւ կսպաննեն նորանց։ Եւ ամենից կատուիք իմ անունի համար, բայց ով որ կհամբերէ մինչեւ վերջը, նա կապրի։ Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը, որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները, մինչեւ որ մարդի Որդին կգայ»։ Մատթեոս 10։18-23

Եվ սա չի նշանակում, թե իրենց համար լավ է լինելու հետագայում, անդրշիրիմյան կյանքում։ Ո՛չ, երանության վիճակը պարուրում է մարդուն այստեղ եւ այս պահին, ինչը նրան դարձնում է անկախ արտաքին հանգամանքներից՝ թույլ տալով լիովին վստահել ամենասեր Հորը։ Նշանակում է՝ հարկավոր է գործել այնպես, որ համապատասխանի Նրա կամքին։ Հենց այս վիճակն էլ վերջնարդյունքում Աստվածաշունչն անվանում է երանություն։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը»

Մայիսի 17, 2022
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը»

Մայիսի 14, 2022

«Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»

«Եւ կջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը, եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ…»

Ի՞նչ է Նոր Երուսաղեմը

Ինչո՞վ է կարեւոր հակաքրիստոսի մասին մարգարեությունը

Աստվածաշնչի ամենահանելուկային մարգարեությունները

Եվ որտե՞ղ է արդարի պարգեւը

Հաջորդ Հոդվածը
Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի պատվին

Կողբի երաժշտական դպրոցն անվանակոչվել է Տիգրան Մանսուրյանի պատվին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    Դեպի Արեւմուտք՝ Թուրքիայի միջոցով

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Գյուղը երկիր է կերակրում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Լոռեցի քաջարի զինվորը

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ լինել մարդ…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Դասընթացներ տեղահանված արցախցիների համար

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist