Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 25, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Նա ի ծնե երաժիշտ է…»

Եվ գիտեր, թե ինչ է դրախտը

Մայիսի 12, 2022
Մշակույթ
«Նա ի ծնե երաժիշտ է…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
198
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով… Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»:

Սոս ՍԱՐԳՍՅԱՆ

Իսկ ինքը՝ մեծանուն կոմպոզիտորը, իր տված հարցազրույցներից մեկում  վերհիշելու էր. «Հայրս՝ Միքայել Միրզոյանը, մտերիմ էր Ռոմանոս Մելիքյանի հետ: Նա հաճախ էր գալիս մեզ հյուր, հատկապես որսից հետո. որսը նրա տարերքն էր: Առաջին անգամ նվագել եմ հենց նրա համար: Նա խորհուրդ տվեց շարունակել: 1935-ին քննություն տվեցի եւ կարծես բաց դուռ ունեցա դեպի երաժշտական մեծ աշխարհ: Տարի անց խոսակցություններ եղան, որ առաջընթաց չունեմ: Զգացողությունս նորից արթնացավ, ու զգացի, որ ոչինչ ինձնից չեմ ներկայացնում: Հիշում եմ՝ ծնողներս որոշեցին, որ քեռուս պես բժշկության ոլորտում ուժերս փորձեմ: Այդ ամռանը տատիկիս տանն էի, երբ նամակ ստացա կոմպոզիտոր Վազգեն Տալյանից: Նամակում ասվում էր, որ ես պետք է ջութակի համար սոնետ գրեմ: Երբ լսեց իմ շուրջ պտտվող խոսակցությունները, սաստիկ վրդովվեց՝ ասելով՝ նա ի ծնե երաժիշտ է… Պարզապես գնահատեց իմ աշխատանքը, եւ ես գերազանց ավարտեցի: Տալյանը մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում…»:

Վրաստանի Գորի քաղաքում է ծնվել ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, ընտանյոք տեղափոխվելով հայրենիք՝ ուսանել Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որտեղ էլ ձեւավորվելու էր որպես ստեղծագործող անհատականություն: Մայր երաժշտանոցում սովորելու էր հարմոնիա, գործիքավորում, պոլիֆոնիա, ծանոթանալու հայ ժողովրդական եւ գուսանական երաժշտությանը, հայ եւ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններին: Այդ տարիներին էլ հեղինակելու էր ինքնուրույն գործեր՝ դաշնամուրի, կլառնետի, ֆլեյտայի պիեսներ: Դրանցից առանձնանալու էին Վազգեն Տալյանի հորդորով գրված ջութակի սոնատը եւ «Հայրենիքն է կանչում» խմբերգը՝ ըստ Ազատ Վշտունու: Երկրորդ աշխարհամարտի տարիներն էին, եւ այս ստեղծագործությունը հայկական ռադիոյով հնչելու էր յուրաքանչյուր լրատվությունից հետո անընդմեջ: Այդ տարիների կամերային գործերից առանձնապես մեծ ժողովրդականություն էին վայելելու Ավ. Իսահակյանի եւ Ե. Չարենցի խոսքերով գրված երկու՝ «Ասում են թե…» եւ «Երազ» ռոմանսները: Այսօր էլ են դրանք նույնքան սիրված ու ախորժալուր:

Էդվարդ Միրզոյանի ուսման երկրորդ շրջանը Մոսկվայում էր՝ հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում, որտեղ սովորում էին հինգ ընկերներով՝ Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան եւ ինքը: Կոմպոզիտորների այս խումբն Արամ Խաչատրյանին հաջորդող սերունդն էր՝ «Հայկական հնգյակ» հնչեղ անունով, արվեստագետներ, որոնց վերապահված էր  հայ երաժշտական արվեստում նոր չափանիշներ սահմանել:

1946-1948 թթ. մոսկովյան ուսումնառության տարիները չափազանց արդյունավետ էին կոմպոզիտորի համար՝ նոր գործեր, կերպարների ու գաղափարական շրջանակների ընդլայնում, երաժշտաստեղծ արվեստի կատարելագործում: Այստեղ է ավարտում իր «Սիմֆոնիկ պարեր» սյուիտը, գրում պոլիֆոնիկ սոնատը դաշնամուրի համար, «Տոնական նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, լարային կվարտետը, «Հայաստան» կանտատը: Այս ստեղծագործության լավագույն կատարողն ու մասսայականացնողը Կոմիտասի անվան լարային քառյակն էր լինելու՝ այն  առաջին անգամ 1947-ին հնչեցնելով Մոսկվայում:

Ավարտելով մոսկովյան ուսումնառությունը՝ արդեն իսկ ճանաչում ձեռք բերած կոմպոզիտորը վերադառնում է հայրենիք եւ պրոֆեսոր Սարաջեւի հանձնարարությամբ հրավիրվում մայրաքաղաքի կոնսերվատորիա՝ ղեկավարելու կոմպոզիցիայի դասարաններից մեկը՝ որպես երաժշտության տեսության, պատմության եւ կոմպոզիցիայի ամբիոնի դոցենտ: 1965-ից պրոֆեսորի կոչման արժանացած դասախոսի սաներն էին լինելու հետագայում այնպիսի հանրահայտ, վաստակած դեմքեր, ինչպես Ջիվան Տեր-Թադեւոսյանը, Կոնստանդին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Վաչե Շարաֆյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, ուրիշներ:

Մեծ է Էդվարդ Միրզոյանի վաստակը հայ երաժշտարվեստում. հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի եւ դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար: Առանձնանալի է կոմպոզիտորի նաեւ կինոերաժշտությունը շուրջ մեկ տասնյակի հասնող հայկական ֆիլմերում՝«Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Աքսորական 011», «Խաչմերուկի դեղատունը», «Այսօր արեւոտ օր է», գեղարվեստական ու վավերագրական այլ ժապավեններ:

Նաեւ հավելենք, որ անվանի արվեստագետը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, ղեկավարել Հայաստանի խաղաղության հիմնադրամը, զբաղվել հասարակական ազգաշահ գործունեությամբ եւ ըստ պատշաճի գնահատվել իր ծանրակշիռ վաստակի համար:

Ամփոփենք անվանի կոմպոզիտորի՝ մահվանից տասը օր առաջ կայացած զրույցի մի պատառիկով. «Ես չգիտեմ, թե ինչ է դժոխքը, բայց գիտեմ, թե ինչ է դրախտը: Ես մտածում եմ այն մարդու մասին, որ ծնվում է այս երկրագնդում: Նա ծնվում է պայքարի միջոցով: Պայքարում է՝ ծնվում է, որովհետեւ հաղթում է: Եթե չպայքարեր, չհաղթեր, չէր ծնվի: Ես մտածում եմ, որ եթե ծնվել ենք այս հողագնդի վրա, ուրեմն տիեզերքում հաղթել ենք եւ արդեն իսկ դրախտում ենք…»:

Այսպես մտածող մարդու հոգին եւս պիտի որ դրախտում լինի. երկնային դրախտում…

Թեգեր: երաժշտությունԷդվարդ ՄիրզոյանկոմպոզիտորՍոս Սարգսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist