Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայաստանի առաջին հանրապետության մամուլը

Արտացոլում էր ժամանակաշրջանի դժվարությունները

Մայիսի 28, 2022
Մշակույթ
Հայաստանի առաջին հանրապետության մամուլը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
809
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1918 թ. մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին հանրապետությունը: Հայ ժողովրդին բախտ վիճակվեց 543 տարի անց վերականգնել պետականությունը, որը, ցավոք, երկար չտեւեց:

Առաջին հանրապետության հռչակումով ոչ միայն ծաղկունք ապրեց հասարակական կյանքը, այլ նաեւ մշակութային կյանքի անբաժանելի մասը կազմող մամուլը: Լրատվական մամուլը մեծամասամբ կենտրոնացած էր մայրաքաղաք Երեւանում: Ներկայիս մամուլի հետ համեմատելիս տեսնում ենք, որ անփոփոխ է մնացել մի բան` մամուլը ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, եղել է պաշտոնական (պետական), կուսակցական ու անկախ (անկուսակցական): Խմբաքանակով առաջին տեղում էր կուսակցական պարբերական մամուլը:

Պաշտոնական մամուլն ավելի շատ տեղեկատվական բնույթ էր կրում. հիմնականում տպագրվում էին կառավարության ընդունած որոշումներն ու օրենքները: Գոյություն ունեին մի քանի պաշտոնական ու կիսապաշտոնական լրատվականներ, որոնցից ամենաշատ ընթերցվողը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր: Այն նաեւ կառավարության գլխավոր գործիքակազմերից մեկն էր: Առանձնահատուկ հարկ է նշել, որ պետական պաշտոնաթերթեր գործում էին նաեւ Արցախում, որոնք հիմնականում իրացվում էին Շուշիում («Ղարաբաղի սուրհանդակ», «Արցախ»):

Համաձայն առաջին հանրապետության կառավարության որոշման` կուսակցություններին թույլատրվեց ունենալ իրենց առանձին մամուլը: Որոշման հիմքում պայման էր, որ կուսակցությունները, անկախ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքից ու քաղաքական մրցակցությունից, պետք է օգտագործեին իրենց լրատվականները Հայաստանի անկախության գաղափարախոսությանը նպաստելու եւ ժողովրդի սոցիալական վիճակը կայունացնելու նպատակով: Այսպիսով՝ Հայ ժողովրդական կուսակցության «Ժողովուրդ» լրագիրն ահռելի գործունեություն իրականացրեց հասարակության շրջանում ազգային ու անկախական գաղափարները սերմանելու ուղղությամբ: Իշխող կուսակցության` ՀՅ Դաշնակցության լրատվականը եւս պատկառելի տեղ ուներ հայաստանյան մամուլի շարքերում: Ավելին՝ ՀՅԴ-ն ուներ մոտ 13 պարբերական միայն ՀՀ-ի տարածքում: Դրանցից ամենաշատ տպաքանակ ունեցողներից էին «Զանգը», «Աշխատանքը», «Հայաստանի աշխատավորը» եւ այլն: Որոշ քանակ էլ լույս էր տեսնում Հայաստանի այլ խոշոր քաղաքներում` Ալեքսանդրապոլում, Էջմիածնում եւ այլուր:

Հայկական կուսակցությունների շարքերում եղել են նաեւ բոլշեւիկների ներկայացուցիչներ կամ, ինչպես նրանց էին կոչում, «էսէռներ»: Նրանց պատկանող պարբերականները հաճախ են ենթարկվել քաղաքական հետապնդումների. սկզբնական շրջանում կրճատվեց այդ պարբերականների տպաքանակը, որոշ ժամանակ անց առհասարակ արգելվեց դրանց թողարկումը: Սակայն սա չխանգարեց սոցիալ-դեմոկրատներին իրենց քաղաքական գործունեության կենտրոնն այլեւս տեղափոխել Երեւան: Այսպիսով՝ հայ հասարակության քաղաքական կյանք մտավ «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյա թերթը: Երեւանից հետո նրանք տարածվեցին նաեւ Ալեքսանդրապոլում, որտեղ հիմնվեց «Մարդկություն» եռօրյան` հասնելով անգամ Շուշի: Այստեղ էլ հիմնվեց «Նոր կյանք» շաբաթաթերթը: Քաղաքական պատճառներով եւ սուր քննադատություններով ամենամեծ աղմուկ հանած լրատվականը բոլշեւիկյան «Սպարտակ» թերթն էր, որը կարճ ժամանակ անց փակվեց: Վերջինիս ճակատագրին արժանացավ նաեւ «Կոմունիստ» թերթը, քանի որ այն համարվեց հակապետական:

Քաղաքական կյանքի կիսատությունը բացասաբար էր ազդում անկուսակցական մամուլի գործունեության վրա: Դեռեւս չէր ձեւավորվել հասարակական-քաղաքական համապատասխան իրավագիտակցություն, որպեսզի անկախ մամուլը կոռեկտ ու անաչառ գործեր: Շատ պարբերականներ պարզապես փակվում էին ֆինանսական առումով հովանավոր չունենալու պատճառով: Իսկ եթե հովանավոր էր գտնվում, ապա տվյալ պարբերականն սկսում էր սպասարկել նրա շահերը` այդպիսով, ընդամենը դե ֆակտո մնալով որպես անկախ մամուլ: Նման պարբերականներից էին «Նոր ուղին», «Իդեալը», ռուսալեզու «Դպրոցի դրոշակը»:

Անկուսակցական մամուլի առավելություններից գլխավորն այն էր, որ գիտաուսումնական կենտրոններն ու գիմնազիաները եւս սկսեցին հրատարակել շաբաթաթերթեր ու ամսագրեր, որտեղ ներառվում էին հասարակական ու մշակութային գործունեություն սկսող ուսանողների աշխատանքները: Դա նրանց համար մեծ հնարավորություններ էր ստեղծում մասնակցելու հասարակական-քաղաքական կյանքին:

Մամուլի շնորհիվ 1918-ից Երեւանը դարձավ հասարակական, քաղաքական, մշակութային, հոգեւոր ու գիտական կենտրոն: Այսպիսով՝ Հայաստանի առաջին հանրապետության մամուլը արտացոլում էր այդ խճճված ժամանակաշրջանի, իրականության ու հասարակական-քաղաքական կյանքի դժվարությունները:

Թեգեր: թերթմշակույթ
Կիսվել3Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Երբ արթնանում է ցեղի ոգին…

Երբ արթնանում է ցեղի ոգին…

Հույսն ու հավատն ամուր պահելով

Հույսն ու հավատն ամուր պահելով

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Երեխաները կարող են աշխատել

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist