Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Առաջին, բայց հաջողված փորձը

Հունիսի 8, 2022
Մշակույթ
Առաջին, բայց հաջողված փորձը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
116
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը նախօրեին համալսարանի 2-րդ հարկի ցուցասրահում բացված «Մեր ձեռագործները» խորագիրը կրող ցուցահանդեսի առթիվ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։ Իսկ ցուցահանդեսը կազմակերպել են համալսարանի ուսանողական խորհուրդն ու կրթության որակի ապահովման եւ զարգացման կենտրոնը՝ նվիրված ՃՇՀԱՀ-ի 100-ամյակին։

Ցուցասրահում ներկայացված են համալսարանի դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները՝ արծաթե զարդեր, տիկնիկներ, կերամիկական անոթներ, ասեղնագործ իրեր, նկարներ եւ այլն։ Ընթացքում համերգային մասով ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ երաժշտական բենդը։ Ցուցադրության հանդիսավոր մասի վերջում կայացավ հեղինակային ինտերիերային տիկնիկների վիճակահանություն, որի ընթացքում մասնակիցները, այդ թվում նաեւ ռեկտորը, ստացան իրենց շահումները։ Ցուցահանդեսի համակազմակերպիչ, համալսարանի  տեղեկատվության եւ տեխնիկական հաղորդակցության վարչության ղեկավար Տաթեւ Բարխոյանը նշեց, որ այս ձեռնարկն իրականացրել են՝ նպատակ ունենալով բացահայտել իրենց դասախոսների եւ ուսանողների հնարավորություններն արվեստի այս ճյուղում։ Ուսխորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը, ով ուսանում է քաղաքային տնտեսության եւ էկոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, ողջունելի համարեց նման ցուցահանդես կազմակերպելու միտքը եւ ասաց. «Մենք ուսանում ենք այնպիսի բուհում, որ նման միջոցառումներ հաճախակի պետք է կազմակերպենք. սա նաեւ լավ առիթ էր՝ բացահայտելու մեր բուհի շնորհաշատ դասախոսներին, ուսանողներին, տարբեր բաժինների աշխատակիցներին, ովքեր իրենց հիմնական մասնագիտությունից բացի ունեն այլ նախասիրություններ»։ Որախալի համարեց, որ շատերը ցանկություն հայտնեցին ու մեծ սիրով մասնակից եղան։ Ս. Հակոբյանն ստացված է համարում ցուցահանդեսը, որն առաջին փորձն է, բայց հաջողված։ Հավելեց նաեւ, որ այս ձեռնարկը լինելու է շարունակական, կցուցադրվեն գեղանկարներ, գունանկարներ, գծանկարներ, եւ նախկինում մշակած նման ձեռնարկները պարբերական են լինելու։

Ներկայացնելով ՃՇՀԱՀ երաժշտական բենդը, որի ղեկավարն ինքն է, ասաց, որ համալսարանում նորաստեղծ խումբ է՝ հիմնականում ուսանողների կազմով։ Ցուցահանդեսում խմբի ելույթը նույնպես առաջին քայլերից է, բայց սիրով ու ծափողջյուններով ընդունվեց ներկաների կողմից։ Ս. Հակոբյանը, ով ունի նաեւ երաժշտական կրթություն, երգում է, հավատում է, որ երաժշտական այս խումբն ապագայում էլ շատ ելույթներ կունենա տարբեր առիթներով։ Համալսարանի ռեկտորի խոսքով՝ հաճելի է ցուցահանդեսի կայացման փաստը. «Մեր կողքին են մարդիկ, որոնց հետ շփվում ենք, ճանաչում ենք իրար, սակայն չգիտեինք, որ նրանք ունեն նաեւ նման գեղեցիկ գործեր ստեղծելու շնորհք ու ընդունակություն։ Այսօր բավականին հետաքրքիր բացահայտումներ ունեցանք թե մեր գործընկերների եւ թե ուսանողների շրջանակներում»։ Ե. Վարդանյանը եւս նշեց, որ նման ձեռնարկները լինելու են պարբերական, եւ նոր ու անսպասելի բացահայտումներ կլինեն։ Ցուցադրության ընթացքում համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ճարտարապետական նախագծման եւ ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դոցենտ Գագիկ Փխրիկյան-Սարգսյանը ներկայացրեց իր ստեղծած՝ երկրի ձվաձեւ մանրակերտը, որի վրա «տարբեր կերպարներ քաշում են մի պարան, որը պոչն էր։ Եթե չքաշեն պարան-պոչը եւ չզսպեն վիշապին, ապա վերջինս բոլորին կուլ է տալու»։ Ըստ հեղինակի, ով նաեւ «Հայոց դիցուհիներ» վերնագրով գեղանկար էր ներկայացրել, երկիրն ու երկինքն առաջացել են մեծ ձվի պայթյունից։ Ասաց նաեւ, որ 12-հատորյա գիրք է գրում, որից 4 հատորը մի ամբողջական աշխատություն է՝ «Հայոց հեթանոսական դիցարանը» վերնագրով։ Առայժմ այս աշխատության 1-ին հատորն է տպագրվել։ Համալսարանի գեոէկոլոգիայի եւ կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահ, ճարտարապետության դոկտոր, երկրաբնապահպանության դոցենտ Սամվել Շահինյանը ներկայացրել էր արծաթե զարդեր, որոնք ստեղծել է 1978-1990 թթ.։ Ասաց, որ որոշեց զբաղվել նաեւ այդ արհեստով եւ ստացավ արվեստի գործեր։

ԿիսվելTweetԿիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ես մի վատ սովորություն ունեի…»

«Ես մի վատ սովորություն ունեի…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ, թէ ինչ պիտի լինենք, բայց գիտենք թէ, երբոր նա կյայտնուի, նորան նման կլինենք, որովհետեւ կտեսնենք նորան ինչպէս որ է»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Յոթերորդը՝ Եղեգնաձորում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist