Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունվարի 30, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նրանց ներկայությունը հարատեւ ու գոտեպնդող է

Արցախյան պատերազմների հերոսների հիշատակի լսարան ԲՊՀ-ում

Հունիսի 9, 2022
Մշակույթ
Նրանց ներկայությունը հարատեւ ու գոտեպնդող է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նախօրեին տեղի ունեցավ «Արցախյան պատերազմների հերոսների հիշատակի լսարան»-ի բացման արարողությունը: Համալսարանի ուսանողներից հինգը զոհվել են՝ պաշտպանելով մեր հայրենիքն ու ժողովրդին:

Արարողությանը ներկա էին նահատակված հերոսների ընտանիքների անդամներ, ընկերներ, համակուրսեցիներ, բուհի ղեկավար կազմը` ռեկտոր Կ. Հարությունյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական եւ վարչական կազմերի ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում Կ. Հարությունյանը մասնավորապես նշեց.

«Հարգելի՛ ծնողներ, դասախոսներ, ուսանողներ, ներկաներ,

Այսօր ԲՊՀ-ում հիշատակի եւ մեծարման օր է: Մենք բացում ենք Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած մեր ուսանողների անվան լսարան: Պատերազմից անցել է գրեթե երկու տարի, սակայն մեր սրտերում եւ հոգիներում չի հնացել ո՛չ ցավը, ո՛չ կսկիծը: Հայրենիքի պաշտպանության գործում մեր համալսարանն անմասն չէր կարող մնալ եւ չի մնացել: Նահատակված հերոսների թվում են մեր հինգ ուսանողները: Հիշենք նրանց անուն առ անուն՝ Արամյան Անանիա, Ավետիսյան Հրաչիկ, Ավետյան Վարդան, Բրսոյան Գագիկ, Մովսիսյան Հովհաննես: Այս քաջ տղաներից յուրաքանչյուրը հերոսապատում կերտած մարտիկ է: Նրանք տարբեր էին իրենց էությամբ, բնավորությամբ, բայց նույնն էր նրանց ապրելու բանաձեւը, նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ եւ պետություն: Սերունդներ են մտնելու մեր համալսարան եւ դուրս գալու այս լսարանից, եւ նրանք լինելու են ոգեշնչված: Որպես իրենց հայրենիքին նվիրյալ զավակներ՝ մեր հերոս տղաներն այս լսարանից հայրենասիրության եւ խիզախության դասեր պիտի ավանդեն մեր սերունդներին, որոնք հաջորդելու են միմյանց՝ մշտապես զգալով սրբալույս տղաների գոտեպնդող հայացքները: Ցավի, ափսոսանքի եւ հպարտության զգացումով կրկին իմ զորակցությունն ու վշտակցությունն եմ հայտնում պատերազմում զոհված մեր ուսանողների ծնողներին եւ հարազատներին:

Սիրելի՛ մայրեր եւ հայրեր, առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ՝ ձեր որդիների մեջ հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում սերմանելու համար: Հիշատակ եւ խոնարհում մեր հերոս ուսանողներին, նրանք հավերժածին են եւ ներկա են լինելու մեր համալսարանում միշտ՝ որպես խիզախության եւ սխրանքի ուղենիշ գալիք սերունդների համար»:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին հերոս տղաներից յուրաքանչյուրի մասին պատմող տեսանյութեր, ուսանողներն էլ հայրենասիրական կատարումներ հնչեցրին:

Հերոս Վարդան Ավետյանի համակուրսեցին` Մարիամը, ներկաների հետ կիսվեց իր ջերմ հուշերով, Վարդանի հետ ունեցած ուսանողական կյանքի հիշարժան դրվագներով: Նա հատկապես շեշտեց, որ ցավոք, իրենց ընկերական խումբը մեկով պակասել է, բայց շարունակում են ներկա ժամանակով խոսել Վարդանի մասին` զգալով նրա ներկայությունը: Համակուրսեցու խոսքին հաջորդեց անգլերենի ամբիոնի դասախոս Գայանե Բարսեղյանի ելույթը, ով իր սրտակցման խոսքերը հղեց ներկաներին: Նա դասավանդել է Վարդան Ավետյանին, ուստի որոշ մանրամասներով կիսվեց ներկաների հետ:

«Արցախյան պատերազմների հերոսների հիշատակի լսարան»-ում կան առանձնացված ցուցատախտակներ՝ հերոսների լուսանկարներով, նրանց պատկանող եւ նկարագրող իրերով:

Թեգեր: բացման արարողությունՀայրենիքպատերազմՎ. Բրյուսովի անվան պետական համալսարան
ԿիսվելTweetԿիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը

Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը

Հունվարի 27, 2023
Հայկական Ամիդում ծնված բազմաշնորհ հայուհին

Հայկական Ամիդում ծնված բազմաշնորհ հայուհին

Հունվարի 26, 2023

…Երբ բանաստեղծն առավել է մտերմանում ընթերցողին

Քարավանատունը՝ Վարդենյաց լեռնանցքում

Որսորդ Բաբեն, կապույտ ջուրն ու վագրերը…

Մեր մեծերի արժանի հետնորդը

«Սամվել, երանի այս մարդու նման, դու մատյանեիր մտքերս անսահման…»

«…Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին

Թուրքիան պարտավոր է համապատասխանել եվրոպական հիմնարար ժողովրդավարական չափանիշներին

«Ես Վան եմ գնում, բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի…»

«Ես Վան եմ գնում, բանաստեղծ եմ՝ Սերգեյ Գորոդեցկի…»

Ամենաընթերցվածը

  • Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

    Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Վարդանն այսօր կդառնար 25 տարեկան

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Արիության դաս

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist