Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

…Եվ նա խաղաց Համլետ

Հունիսի 10, 2022
Մշակույթ
…Եվ նա խաղաց Համլետ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
398
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Տաղանդներ կան, որոնց համար երեւակայությունը շոշափելի իրականություն է… Այդպես էր Սիրանույշը: …Սիրանույշին գիտեն, ովքեր տեսան: Տեսա նրան եւ ես: Եվ միակ հնարավոր բացատրությունը նրա արվեստի մասին, ըստ իս, մի երկյուղած լռություն է…»:

Վահրամ Փափազյան

Մեր սերունդը, իհարկե, չի տեսել Սիրանույշին, ու եթե Փափազյանի պես մեծության համար նա «մի երկյուղած լռություն է», ապա մեզ համար որքան բարդ պիտի լինի այդ լռությունը խոսեցնելը եւ խոսել մի արվեստի մասին, որ այլեւս տեսանելի չէ, երբ ինչպեսը ամփոփվում է մեծարանքի ժլատ նոտաներում՝ գեղեցիկ, զգացմունքային, երգեցիկ ձայնով, վաղ շրջանում՝ որպես քնարական հերոսուհիների դերակատար, կնքվել Սիրանույշ (սիրունիկ, անուշիկ) բեմական անունով, այնուհետեւ դարձել «բեմի իսկական իշխանուհի», «հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը»… Խոր հուզականությամբ, վառ խառնվածքով, կերպարների յուրօրինակ մեկնաբանությամբ Սիրանույշը բարձր գնահատանքի է արժանացել կայսերական թատրոնների վաստակավոր արտիստուհի Մարիա Երմոլովայի, ռուսական եւ խորհրդային դրամատուրգ ու դերասան Ալեքսանդր Յուժինի եւ նրա խաղի ականատես շատ-շատերի կողմից։ Մեզ՝ նրա խաղը չտեսածների համար, թերեւս, առավել քննելի են ինչն ու ինչուն, քան ինչպեսը. ինչ է խաղացել դերասանուհին եւ ինչու…

Սիրանույշի խաղացանկը բազմազան էր ոչ միայն հերոսների տիպով, այլեւ աշխարհագրությամբ՝ կատակերգականից՝ դրամատիկ ու ողբերգական, հայկականից՝ ռուսական ու միջազգային, ավելի քան 300 դեր, որոնց թվում՝ Ռուզան (Մուրացան, «Ռուզան»), Կեկել, Անանի (Սունդուկյան, «Պեպո», «Էլի մեկ զոհ»), Նաստասիա Ֆիլիպովնա (Դոստոեւսկի, «Ապուշը), Ամալյա (Շիլլեր, «Ավազակները»), Ժաննա դը Արկ, Իոաննա, Մարիա Ստյուարտ (Շիլլեր, «Օռլեանի կույսը»), Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա կրտսեր, «Կամելիազարդ տիկինը»), շեքսպիրյան մի շարք գլխավոր դերեր՝ Օֆելյա, Համլետ («Համլետ»), Կատարինա («Անսանձ կնոջ սանձահարումը»), Լեդի Մակբեթ («Մակբեթ»), Դեզդեմոնա («Օթելլո), Գոներիլիա («Լիր արքա), Պորցիա («Վենետիկի վաճառականը») եւ շատ այլ խարակտերային կերպարներ։

Սիրանույշին համարում են շեքսպիրյան դերասան. կարծում եմ, նրան այդպես կարելի է համարել ոչ միայն շեքսպիրյան պիեսներում առատ դերակատարությամբ, այլեւ առհասարակ կերպարների՝ կատակերգականի, դրամատիկի ու ողբերգականի խոր մատուցմամբ։ Առանձնակի ուշադրության է արժանացել Համլետի դերակատարումը. խնդիրը այն չէ, որ կինը ներկայացնում է տղամարդու, թեեւ այն եզակի երեւույթներից է. թատրոնում սովորաբար հակառակն է եղել. հիշենք հենց «Համլետում» շրջիկ դերասաններին, երբ կնոջ դերում տղամարդ է, քանզի շատ դեպքերում կնոջ համար բեմ բարձրանալը ոչ միայն ամոթալի էր, այլեւ արգելված։ Համլետի դերի ստանձնումը, իհարկե, կարծրատիպ կոտրելը չէր, ոչ էլ նախորդների հետ մրցակցելը. Անգլիայում Համլետի դերում խաղացել է Մարի Գլովերը, Գերմանիայում՝ դերասանուհիներ Ֆելիցիտա Աբտն ու Ֆելիչիտա Վեստֆալին, ով Եվրոպայում հյուրախաղերով կերտել է նաեւ տղամարդկանց այլ դերեր՝ Ռոմեո, Պետրուչիո եւ այլն։ Շեքսպիրն առավել ուշ է մուտք գործել Ֆրանսիա. նրա հանդեպ Ֆրանսիայում առանձնապես համակրանք չկար, սակայն այստեղ էլ գտնվեց Համլետի կին դերակատար՝ Սառա Բեռնարը, ավելի ուշ՝ 1913 թ., Անտուանի թատրոնում Համլետ է կերտում Սյուզանա Դեպրեն։ Հատկանշական է, որ Համլետի կին դերակատարները հիմնականում, ինչպես եւ Սիրանույշը, նախ խաղացել են Օֆելյա։ Հարց է ծագում՝ շեքսպիրյան այդ քնքուշ էակին մարմնավորած կանայք ինչո՞ւ են ձգտել Համլետի դերին, որն առավել բարդ պիտի լիներ ոչ միայն կերտելու, այլեւ հանդիսատեսի կողմից ընդունվելու տեսանկյունից, ինչը իրական սպառնալիք էր լքելու բեմը, գուցե եւ ընդմիշտ կորցնելու, ցավոտ՝ ողջ կյանքի համար, մանավանդ ժամանակները խիստ պահանջկոտ էին արվեստի, հատկապես՝ ասպարեզի կանանց հարցերում… Իսկ մտածել հակառակը, թե ժամանակին պակասում էին Համլետի տղամարդ դերակատարները, կամ նրանց խաղը համապատասխան չէր արվեստի չափանիշներին, թյուրիմացություն կլինի, քանզի ոչ միայն աշխարհում, այլեւ հայ բեմում կային շեքսպիրյան բեմի մեծ վարպետներ, ովքեր մանրազնին քննում էին յուրաքանչյուր դեր, ուսումնասիրում եւ մատուցում բարձրագույն մակարդակով։ Այդ դեպքում ինչո՞ւ խաղալ Համլետ, ինչո՞ւ մտնել տղամարդու դերի մեջ, երբ մեծ հաջողությամբ հիշյալ կանայք կերտում էին խարակտերային կանանց դերեր…

Հազիվ թե մեկնումեկը հիշի Օթելլոյի կին դերակատար, մինչդեռ Համլետի դերակատար տղամարդիկ նույն հաջողությամբ կերտել են նաեւ Օթելլոյի կերպարը, ինչպես Ռիչարդ Բյորբեջը,  Դեւիդ Գարիկը, Էդմունդ Քինը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը եւ այլն… Խնդիրը, թերեւս, Համլետի ոչ այնքան տղամարդ, որքան գաղափարական  լինելու հանգամանքն է, այն, ինչ բացակայում է Օֆելյայի ու շատ կանանց, ինչպես նաեւ Օթելլոյի կերպարների դեպքում… Բազմաթիվ ու բազմազան դերեր կերտած տաղանդավոր դերասանուհիները իրենց խաղացանկում պիտի երազեին այնպիսի խոր, գաղափարական հենքի վրա կառուցված, հետաքրքիր լուծումներով կերպարի մասին, որպիսին Համլետն է՝ բոլոր ժամանակների հարցականների մասին մտորողը, լինել-չլինելու երկվության առջեւ կանգնած փիլիսոփան… Սիրանույշը կարծում է, որ «Համլետը փոխանակ կեղծավոր, ունայն եւ շողոքորթ աշխարհի` ուզում էր մի նոր աշխարհ ստեղծել»։ Նա իր երազած Համլետի կերպարի վրա աշխատել է շուրջ տասը տարի, ուսումնասիրել, լիովին պատրաստել եւ նոր միայն համարձակվել հանձնել հանդիսատեսի խստագույն դատին, ով ոչ միայն պիտի մոռանար, որ բեմի վրա կին է տղամարդ մարմնավորողը, այլեւ թափանցեր կերպարի խորքը, իսկ Համլետի դերը դառնար դերակատարի դերերի դատաստանն ու հանրագումարը, ինչը Սիրանույշի համար հուսադրող հիմքեր ուներ. «Իմ առաջին խաղը պարգեւում էր ինձ այն հույսը, որ ապագային Շեքսպիրի այս թանկագին գործը իմ ամենահաջող եւ ուժեղ դերերեն մին պիտի համարվեր»։ Այդպես էլ եղավ. Սիրանույշին ընդունեցին ոչ միայն շեքսպիրյան մակարդակի դերասանուհի, այլեւ Համլետի կերպարի լավագույն կերտողներից մեկը, եւ սա ամենեւին զիջում չէր կին տեսակի հանդեպ, քանզի Համլետի «դերակատարութեան մէջ Սիրանոյշ կարողացած է բոլոր երանգները ներկայացնել», ինչն արդեն հայտնի է դարձնում նաեւ ինչպեսը…

Կին լինելու հանգամանքը առավել զարմանք պիտի պատճառեր առհասարակ Սիրանույշի բեմ բարձրանալուն Օսմանյան կայսրության մեջ, որտեղ կանանց հադեպ նախապաշարմունքներն իշխում են մինչ օրս էլ, սակայն հազարամյակների քաղաքակրթություն ունեցող էթնիկ ժողովուրդների, այդ թվում եւ հայերի համար նորություն չէին կանանց կրթվածությունն ու դաստիարակվածությունը, հասարակության լիիրավ անդամ լինելը, այնպես որ Սիրանույշը այն հայուհիներից էր, ով ապրում ու ստեղծագործում էր հոգու ու մտքի թելադրանքով…  Սիրանույշը ծնվել է Պոլսում՝ 1857 թվականի մայիսի 25-ին, Վանից գաղթած՝ թատրոնի նվիրյալների ընտանիքում։ Նա համարձակվեց բեմ բարձրանալ եւ խաղալ ոչ միայն թուրքերեն, այլեւ հայերեն ներկայացումներում։ Սիրանույշը բծախնդիր էր մայրենիի հարցում եւ համոզված էր, որ թատրոնը լեզուն պահպանելու մեծ առաքելություն ունի։ Նա շրջագայեց ողջ Եվրոպայով, խաղաց Մոսկվայում, Պետերբուրգում, Բաքվում, Թիֆլիսում, Երեւանում, Ալեքսանդրապոլում, Նոր Նախիջեւանում, Շուշիում, այլուր։ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո էր, երբ օսմանյան իշխանությունների հայահալած քաղաքականության պատճառով քրոջ՝ Աստղիկի ու Պետրոս Ադամյանի հետ Սիրանույշը եկավ Թիֆլիս, ու սկսվեցին տարածաշրջանային հյուրախաղերը։ 1881 թ. քրոջ հետ ծննդավայր՝ Պոլիս վերադառնալով, թուրքական իշխանությունների կողմից հայկական բոլոր թատրոնները փակված է գտնում եւ կրկին շրջագայություն՝ Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Եգիպտոս, ուր եւ Կահիրեում հաստատվում է վերջնականապես… Մարգարիտ Գոթիեն եղավ վերջին դերը՝  Ալեքսանդրիայում։  Մեծն դերասանուհին ու մտածողը, մայրենիի նվիրյալը մահկանացուն կնքել է 1932 թ. հունիսի 10-ին՝ տունդարձի ճանապարհին. հուղարկավորվել Կահիրեի հայկական գերեզմանատանը։

Թեգեր: բեմդերակատարՀամլետՍիրանույշ
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Մեր արմատը հայրենիքն է…»

«Մեր արմատը հայրենիքն է…»

Հակոբավանքի հոգեւոր վերածնունդը

Հակոբավանքի հոգեւոր վերածնունդը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist