Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արամ Խաչատրյանը ներկայացնում է մեր պատմությունը, ներկան ու, վստահաբար, նաեւ ապագան

Հունիսի 13, 2022
Մշակույթ
Արամ Խաչատրյանը ներկայացնում է մեր պատմությունը, ներկան ու, վստահաբար, նաեւ ապագան
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
272
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հյուրասրահում այսօր Արամ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն ՍՄԲԱՏՅԱՆՆ է:


-Պարո՛ն Սմբատյան, կխնդրեինք ներկայացնել մրցույթի, մրցանակաբաշխության պատմությունը եւ կազմակերպչական աշխատանքները:

-Նախեւառաջ, շնորհակալությունս եմ հայտնում ձեզ հրավերի համար: Ես շատ հարգում եմ ձեր աշխատանքը եւ միշտ հիացմունքով հետեւում եմ պաշտոնաթերթի գործունեությանը: Մշակութային արժեքներին դուք շատ հաճախ եք անդրադառնում, որը, իմ կարծիքով, շատ կարեւոր է:

Մրցանակաբաշխությունը հիմնադրել ենք Ա. Խաչատրյանի 100-ամյակի առթիվ՝ 2003 թ.: Սկզբնական շրջանում մեր մտահոգությունները շատ էին, թե ինչպես աշխարհը կվերաբերվի մրցանակաբաշխության գաղափարին, նոր էինք քայլեր անում, արդյոք կլինեն շատ մասնակիցներ: Սակայն անսպասելիորեն շատ արագ հաջողեցինք ու մտանք երաժշտության այդ մեծ աշխարհը: Համոզված եմ, որ Ա. Խաչատրյանի անունն առանցքային դեր ունեցավ: Մրցանակաբաշխության հիմնադրումից մի քանի տարի անց դարձանք միջազգային մրցանակաբաշխությունների մեծ ընտանիքի լիիրավ անդամ:

Կորոնովիրուսի համավարակով պայմանավորված ունեցանք որոշ դժվարություններ, քանի որ միջազգային ավիաուղիները փակ էին: Ուստի, մրցանակաբաշխությունը կազմակերպեցինք առցանց տարբերակով: Բացարձակ չէի պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է նման ձեւաչափով անցկացնել մրցույթը, եթե կա մենակատար, նվագախումբ: Բարեբախտաբար, մեր հմուտ ծրագրավորողների շնորհիվ դա իրականություն դարձավ: Մրցանակաբաշխության շրջանակներում կան դաշնակահարներ, ջութակահարներ, թավջութակահարներ եւ դիրիժորներ: Ամեն տարի երաժշտական տարբեր մասնագիտություններ են ներկայանում: Այս տարի թավջութակահարների հերթն է, եւ մոտ 25 երկրից 50-ից ավելի երաժիշտ է դիմել մասնակցելու համար: Դիմելու գործընթացին հաջորդում է հանձնաժողովի որոշումը, թե ով կմասնակցի մրցանակաբաշխությանը: Ընտրվեց 19 թեկնածու, որոնք ժամանեցին Երեւան: Մասնակիցներ ունենք Հարավային Կորեայից, Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բելառուսից, Իսպանիայից, Իտալիայից եւ այլ երկրներից:

Հատկանշական է, որ ժյուրիի անդամներն էլ շատ հանրաճանաչ մարդիկ են: Սովորաբար, ժյուրին ղեկավարում էր Հայաստանի ներկայացուցիչը, իսկ այս անգամ որոշեցինք, որ արտասահմանցի լինի ղեկավարը: Այս տարի ժյուրին ղեկավարում է հայտնի ջութակահար, մշակութային գործիչ Էդուարդ Ուլսոնը: Կարծում եմ՝ այս տարի հրաշալի մեկնարկեցինք մրցանակաբաշխությունը: Բացման արարողության ժամանակ հունգարացի մի հայտնի ջութակահար յուրովի կատարեց Ա. Խաչատրյանի «Կոնցերտ»-ը:

-Արամ Խաչատրյան անունն ամբողջ աշխարհում հանրահայտ է եւ հուրախություն մեզ՝ քարոզում է հայ մշակույթը: Ինչպե՞ս կգնահատեք դա:

-Մրցանակաբաշխության շրջանակներում մեր նպատակներից մեկն այն է, որ Արամ Խաչատրյանի գործերը կատարեն աշխարհի տարբեր ծայրերում: Այս 18-20 տարիների ընթացքում ավելի քան 5000 երաժիշտ կատարել է Խաչատրյանի նվագախմբային գործերը: Աշխարհում շատերը Խաչատրյանով են ճանաչում հայ ժողովրդին, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրով: Երաժշտության բնագավառում Արամ Խաչատրյանը յուրօրինակ դեսպան է, ով իր մեղեդիներով մեր երկիրն է ներկայացնում աշխարհին: Օրինակ՝ Ճապոնիայում Ա. Խաչատրյանը դասվում է մեծանուն մարդկանց շարքին, քանի որ ունեցել է ճապոնացի ուսանող, ով մինչ օրս կատարում է իր ուսուցչի գործերը: «Սպարտակ» բալետը, ջութակի կոնցերտը լավագույններից են աշխարհում: Արամ Խաչատրյանը ներկայացնում է մեր պատմությունը, ներկան ու, վստահաբար, նաեւ ապագան:

Աշխարհահռչակ դաշնակահար Բերեզովսկին Մոսկվայում կատարեց Ա. Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը: Մի առիթով նրան հարցրի՝ շա՞տ է կատարել այդ կոնցերտը: Պատախասնեց, որ տարվա մեջ մոտ 30 անգամ կատարում է դաշնամուրի կոնցերտը: Ապշել էի: Հարցրի՝ ինչո՞ւ այդքան շատ: Պատասխանեց՝ որովհետեւ ամենաբուռն ծափահարություններն է բերում Ա. Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը: Հետաքրքրականն այն է, որ մեր խնդրանքով չի կատարում այդ ստեղծագործությունը, այլ իր կամքով, քանի որ շատ է արժեւորում այն:

-Մենք սովոր ենք, որ մշակույթը պետք է մաքրամաքուր ու զուլալ լինի: Սակայն սյսօր, կարծես, մշակույթն ու քաղաքականությունը միախառնվել են իրար, ինչի հետեւանքով ռուս հայտնի կոմպոզիտորների գործերն արգելվում են որոշ երկրներում կատարել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը:

-Կարծում եմ, որ դա սարսափելի ու անմարդկային երեւույթ է: Երբեք չի կարելի մշակույթը խառնել քաղաքականության հետ, քանի որ վերջինս պարբերաբար փոփոխվում է, ի վերջո, աշխարհակարգ է փոխվում: Իսկ մշակույթը հարամնա կատեգորիա է: Հավանաբար, Դուք նկատի ունեք Չայկովսկուն, ում ստեղծագործություններն արգելվել են ԱՄՆ-ում: Դա ես չեմ հասկանում ու ընդունում: Այսինքն՝ հասկանում եմ այնքանով, որ դա քաղաքականության հետեւանքով է արվում: Աշխարհում առաջինը բացված մեծ դահլիճներից մեկը «Կարնեգի Հոլն» է, բացվել է 1880-ականներին, որի բացմանը հրավիրել են նաեւ Պյոտր Չայկովսկուն: Նա է բացել դահլիճը, անգամ ֆինանսավորել է կառուցումը: Ամերիկացի հայտնի դաշնակահար Վան Կլիբերն էլ ստացել է Չայկովսկու անվան մրցանակ:

Ինչո՞ւ են այդպես անմարդկային վարվում… Գիտեք, կան հավիտենական արժեքներ, որոնք պետք է պահպանել, փայփայել ու ոչ մի դեպքում քաղաքականության զոհ չդարձնել: Արվեստագետների ազգությունը նշանակություն չունի: Նրանք ամեն ինչից բարձր են: Նրանք միշտ կան, գոյություն ունեն՝ անկախ աշխարհում տիրող իրավիճակից ու մշտապես մեզ համար պետք է մնան մեծագույն արժեքներ: Դա կրթում է երիտասարդությանը, ժողովրդին: Նրանք էտալոն են, որոնց պետք է ձգտել:

Քաղաքական այս անարդար խաղերը ժամանակավոր են, շուտով կանցնեն-կգնան: Մի օրինակ բերեմ. ամենահայտնի օպերաներից «Կարմեն»-ի պրեմիերայի ժամանակ հեղինակին՝ Ջ. Բիզեին, կրկին քաղաքական նկատառումներով պայմանավորված՝ ծաղրել են, ոտքերով դոփել են՝ ի նշան դժգոհության: Կարճ ժամանակ անց Բիզեն մահացել է՝ չկարողանալով հաղթահարել այդ վերաբերմունքը: Բայց արի ու տես, որ այսօր «Կարմեն»-ն աշխարհի ամենահայտնի ու հաջողված օպերաներից մեկն է:

-Մշակութային քաղաքականության վաղվա հեռանկարները, ապագան ինչպե՞ս եք տեսնում:

-Նման հարցերին ես փորձում եմ միշտ իրատեսական նայել: Մեզ մոտ մշակութային քաղաքականության վիճակը վատ չէ, չնայած քննադատողների ու դժգոհողների պակաս չունենք: Հայաստանում ունենք երեք սիմֆոնիկ նվագախումբ, օպերային թատրոն, տարբեր երգչախմբեր, երաժշտական դպրոցներ: Պարզապես պետք է այնպես անենք, որ հետաքրքիր լինի ժողովրդի համար, որ հաճախեն տարատեսակ դասական համերգների, վայելեն, ընկալեն ու գնահատեն: Ժողովրդի մեջ պետք է արմատանա այն գաղափարը, որ մշակույթն ու քաղաքականությունը առանձին են, ու ոչ մի դեպքում չպետք է հանդուրժել դրանց միախառնումը: Սակայն միշտ պետք է հիշել, որ յուրաքանչյուրն ունի իրավունք լսելու իրեն հոգեհարազատ երաժշտությունը:

-Սերնդափոխությունը երաժշտական դպրոցներում կամ հենց նվագախմբերում ինչպե՞ս է կատարվում:

-Ցավոք սրտի կամ գուցե, բարեբխտաբար, մեր տաղանդավոր երիտասարդ երաժիշտների մեծամասնությունը գնում է արտասահման, մասնավորապես՝ Եվրոպա: Շատերն ասում են՝ վա՜յ, ի՜նչ վատ է, որ գնում են: Ո՛չ, վատ չէ, քանի որ ստացվում է, որ մեզ մոտ երաժիշտը հասնում է որոշակի մակարդակի ու պատրաստ լինում գրավելու Եվրոպայի հանրահայտ բեմերը կամ երաժշտական ինստիտուտները: Իսկ արդեն Եվրոպայում նրանք ստանում են իրենց երաժշտական կերպարի ամբողջացումը: Նրանք գնում, կատարելագործվում են, շատերը վերադառնում են հայրենիք, փորձի փոխանակում են անում: Այդ երեւույթին պետք է շատ դրական տեսանկյունից մոտենալ:

Ի դեպ, վերջերս զրուցում էի Չայկովսկու անվան դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ասաց, որ դիմորդների քանակը երկու անգամ գերազանցել է սովորականում դիմած մարդկանց քանակին: Այսինքն՝ ի՞նչ է կատարվում. պատերազմից հետո ծանր վիճակ, բազմաթիվ խնդիրներ, բայց ծնողները մտածում են, որ երեխան պետք է, անկախ ամեն ինչից, զբաղվի երաժշտությամբ: Մենք այն ազգն ենք, որ անգամ հին ժամանակներում, երբ գնում էին աթոռ ու սեղան, հետո անպայման երեխայի համար գնում էին դաշնամուր: Ես դա առանձնահատուկ կերպով ուսումնասիրել եմ: Շատ քիչ ընտանիք կգտնեք, որի տանը չլինի դաշնամուր կամ որեւէ երաժշտական գործիք: Դաշնամուրի պահանջարկն այնքան մեծ էր, որ Հայաստանում նույնիսկ դաշնամուրի գործարան ունեինք:

-Ճիշտ եք նկատում: Դաշնամուրից զատ՝ նաեւ գրքերն ու գրադարաններն էին անպակաս հայի տնից: Հետո բոլորը սկսեցին դուրս հանել իրենց տներից գիրն ու գրականությունը: Ինչո՞ւ, ի՞նչ կատարվեց մեր ժողովրդի հետ:

-Ինձ թվում է՝ ամեն ժամանակ իր ուրույն մոտեցումն ունի արվեստի, գրականության հանդեպ: Ժամանակակից կյանքում մարդիկ կարդում են համացանքի միջոցով: Ինքս շատ եմ սիրում, երբ գիրքը վերցնում եմ ձեռքս, շոշափում, զգում, էջը հետ ու առաջ թերթում: Սա գործընթաց է, որը մեզ հետ միասին մեծացել է ու դարձել մեր արժեքը: Երբ ֆիզիկապես ես շփվում գրքի հետ, ստացվում է, որ հաղորդակցվում ես նաեւ տվյալ իրականության հետ, դառնում դրա մի մասը: Հիմա երիտասարդներն այլ ձեւով են մոտենում նման երեւույթներին: Այսօր գրքի հետ շփման ձգտում քիչ կա: Անկեղծ ասած, չգիտեմ՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Պարզապես մենք սովոր ենք, որ մեր ապրածը, այն, ինչ արժեքավորել ենք ժամանակին, միշտ լինի: Իսկ գուցե անհրաժեշտ է, որ ինքներս էլ որոշ չափով ժամանակակից մոտեցում ցուցաբերենք: Վաղը, գուցե, սա է արժեք լինելու ու կարեւորվելու: Չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է կամ անձնազոհություն: Պարզապես, մենք ուզում ենք տեսնել այն, ինչն ընդունում ենք ու հասկանում: Պահպանողական ենք:

-Կցանկանա՞ք ավելացնել մի բան, որը չնշվեց:

-Կրկին շնորհակալ եմ ինձ ձեր խմբագրություն հրավիրելու համար: Արվեստի մասին մտքեր փոխանակեցինք, որը, իսկապես, շատ կարեւոր է: Արվեստի վերաբերյալ պետք է խոսել, արտահայտվել, ներկայացնել, գաղափարներ փոխանակել: Դրա արդյունքում մեր կյանքի որակն ավելի կբարելավվի: Կարեւոր է գիտակցել, որ մշակույթը բարձրագույն արժեք է, որը պետք է ամեն գնով պահպանել: Երաժշտական դպրոցի ավելի շատ դիմորդներ ունենալու փաստը նշանակում է, որ ընտանիքներում կարեւորում են երաժշտությունը, արվեստը, իսկ երեխան տեսնում, հասկանում ու ընդօրինակում է: Դա արվում է ոչ թե նրա համար, որ երեխան վերջում երաժիշտ դառնա, այլ բազմակողմանի կրթվի: Երաժշտության աշխարհի հետ շփվելով՝ մարդու կերպարը հասնում է որակական բարձր մակարդակի: Պատահական չէ, որ այսպիսի մի խոսք կա՝ «Մոցարտ նվագողը հանցագործ չի դառնա»: ԽՍՀՄ-ի ժամանակներում Հայաստանում գործել է մոտ 370 երաժշտական դպրոց: Անգամ Ֆրանսիայում այդքան երաժշտական դպրոցներ չկան: Մեր երկրում ամեն երրորդ մարդը սովորում էր որեւէ երաժշտական ինստիտուտում կրթվելու ու զարգանալու նպատակով:

-Եզրափակենք զրույցն այն թեմայով, որով սկսել ենք՝ Արամ Խաչատրյանի անվան մրցանակաբաշխությամբ: Հաջորդ տարվա համար ի՞նչ նորարարություն ունեք մրցանակաբաշխության հետ կապված: 

-Ունենք մրցանակաբաշխության պաշտոնական կայք, որտեղ կարելի է գտնել ցանկացած տեղեկատվություն ու նորություններ մասնակիցների, թեկնածուների, ժյուրիի մասին: Վստահ եմ, որ դեռ երկար տարիներ պետք է անցկացնենք մրցանակաբաշխությունը, քանի որ սա ոչ միայն Ա. Խաչատրյանի երաժշտությունը ներկայացնելու հարցն է, այլ նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի: Ներկայումս աշխարհում շատ միջազգային մրցանակաբաշխություններ դադարեցված են, իսկ Հայաստանում կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը: Դա նշանակում է, որ մենք, իսկապես, երաժշտական երկիր ենք:

Թեգեր: Արամ ԽաչատրյանԱրմեն ՍՄԲԱՏՅԱՆթավջութակՀյուրասրահմրցանակաբաշխություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist