Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կամերային սիմֆոնիաների արարիչը…

Հունիսի 17, 2022
Մշակույթ
Կամերային սիմֆոնիաների արարիչը…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
101
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չարենցը աղաղակում է ցավից, Սեւակը՝ նվվում, ներս գցում՝ դառնալով առավել ողբերգական ու մենակ… Չարենցին ինչպես փրկում, այնպես էլ կործանում է նրա հեղափոխականությունը, հեղափոխական ոգին, Սեւակը հեղափոխական չէ. նա մտածող է ու արձանագրող… Չարենցը բուռն է, հախուռն՝ նման լեռնային գետի, սրընթաց ու աղմկոտ, անհանգիստ ու չհանդուրժող: Սեւակը՝ որպես վարարուն գետը, կարող է ելնել ափերից ու տարածվել ամենուր, գրավել, իր մեջ առնել ամենքին ու ամեն բան…

Սեւակը բնույթով կամերային է, հախուռն տեմպերամենտը՝ ինքնազսպման տիրույթում, բանաստեղծություններից լսվում է ջութակի ձայնը, պոեմներում դառնում բազում ջութակների հեկեկոց… Կամերայնությամբ հանդերձ՝ նույնքան ժողովրդական է, որքան Թումանյանն ու Շիրազը. նրան անգիր գիտեն. «Մարդը ափի մեջ» ժողովածուն դարձավ ժողովրդի սրտի ճանապարհը, զրույց ընթերցողի հետ. այստեղ բանաստեղծը «մերկանում» է, դառնում խոցելի ու դրանով էլ գրավում ընթերցողին, քանզի ընթերցողը այդ մերկության առջեւ ոչ միայն տեսնում է զինաթափված մարդուն, ինչը բարձրացնում է սեփական նիշը, այլեւ տեսնում է ինքն իրեն, գտնում, բացահայտում իր ես-ը, հավասարվում հեղինակին.

Մարդկանց առաջ եւ քո առաջ

Ահավասիկ ինքս եմ բացում

Ինչ որ ունեմ – ինչ որ չունեմ

Իմ հոգո՛ւ մեջ.

Մարդկանց առաջ եւ քո առաջ

Ահավասիկ ինքս եմ բացվում,

Ինչպես մանուկն օրորոցում`

Երբ շոգում է…

Սեւակի յուրաքանչյուր պատկեր ուսումնասիրման առանձին թեմա է, որքան էլ շուտասելուկի պես թեթեւ ընթերցվի, ինչպես հիշյալ օրինակում վերջին երեք տողը՝ բոլորիս ծանոթ, բայց չիմաստավորած պատկեր. սա է, որ Սեւակը մատուցում է ընթերցողին՝ իմաստավորելով, նրա ուշադրությունը կենտրոնացնելով ինքն իր վրա, սեփական ես-ի… Թվում է՝ ամոթալի պատկեր, անկախ նրանից՝ մարմի՞նն է մերկ, թե՞ հոգին՝ որպես մարմինը, սակայն, տվյալ դեպքում մերկությունն ամոթալի չէ, քանզի մանուկն է օրորոցում, որ մեղք չի գործել, այլ սոսկ բացվել է անգիտակցորեն, ըստ պահանջի… Եվ, ինչպես մանուկն անմեղ ու անօգնական՝ գրավում է դիտողին, այնպես էլ «մերկացած» բանաստեղծն է գրավում ընթերցողին. նրանք հավասարապես հասկացվելու ու գուրգուրանքի կարիքն ունեն… Եթե «Անմահները հրամայում են» առաջին ժողովածուով Սեւակը գրականություն մտավ որպես բանաստեղծ, «Մարդը ափի մեջ» ժողովածուով մտավ որպես մարդ, եւ հենց մարդն է գրավում ընթերցողին, ավելի ստույգ՝ զանգվածներին, նրանց, ովքեր սիրում են կարդալ մարդուն եւ ոչ նրա ստեղծագործությունը, ու Սեւակը հենց այս գիտակցությամբ էլ՝ ինչ-որ չափով վիրավորված եւ որպես մարտահրավեր ձեռնոց է նետում թե՛ սիրածին, թե՛ հասարակությանը.

Ինքըդ գիտես, որ մի ափը

Մինչեւ անգամ ծա՛փ չի տալիս:

Ախար ի՞նչ կա այդ ափի մեջ:

Կուզե՞ս դառնամ մարդ՝ ափի մեջ…

«Անմահները հրամայում են» ժողովածուն զուտ բանաստեղծական է, կամերային, թվում է՝ հեղինակը գրել է ինքն իր համար, թեեւ խնդիրը համամարդկային է, սակայն ձեւը կաղապարում է բովանդակությունը, ընթերցողին պահում հեղինակ-ընթերցող սահմանի վրա, եւ ընթերցողը զգուշանում է խախտել սահմանը. այն, ինչ ծանոթ ու ապրված է, ընթերցողի համար դրված է անհասանելի տիրույթում՝ չափածոյի մեջ, որ չի երգվում, չի գրավում թեթեւությամբ, չի մերձենում նրան, այլ ստիպում է ծանրանալ իրականության վրա, պատասխան տալ դրա համար… Այստեղ տառապողը բանաստեղծն է, միայնակ՝ ցավի տակ կքած, քանզի անմահները, ասես, հենց իր հասցեն գիտեն.

Նրանք ներս են գալիս առանց բախմա՛ն, անձա՛յն,

Երբ հյուրընկալ, ծանոթ իմ սենյակում

Լռությունը, իբրեւ անձեռակերտ արձան,

Կիսաբաց գրքերի նիրհն է հսկում:

Բայց եւ միայնակ պայքարելն է անհեռանկար, ու բանաստեղծը փնտրում է ընթերցողի հասցեն, գտնում նրա սրտի բանալին, փորձում ցավակից դարձնել նրան՝ մերկանալով ու մերկացնելով՝ սեփական ամոթի գնով, ցավակից, ինչպես Թումանյանը՝ «Անուշի» դեպքում, ինչպես Շիրազը՝ Մասիսների… Մեծ ցավը, սակայն, նաեւ մեծ դիմադրություն է բերում հետը, ու թեեւ զանգվածները ըմբռնեցին Սեւակի մեծությունը, նրա մեծ խոհերը չապրվեցին ու դաս չեղան նրանց համար… Սեւակը պիտի «հագնվեր» ի վերջո, օրորոցից դուրս գար, որպես բնությունն է պահանջում, պոկվեր ես-ից ու նաեւ ընթերցողին պոկեր ես-ից, հաղորդակից լիներ ու հաղորդակից դարձներ, բարձրացներ նրան մինչեւ բանաստեղծական գրականության գագաթ՝ կամերայինից անցում կատարելով սիմֆոնիայի, սակայն նրա մեծ կտավի գործերը, որպիսին են  «Անլռելի զանգակատուն», «Այր մի Մաշտոց անուն», «Եռաձայն պատարագ» եւ այլն, ընթերցողական տեսանկյունից մնացին սիմֆոնիայի՝ կամերային ընկալման սահմաններում… Գրականությունը, ցավոք, մեծ հաշվով՝ վատ ուսուցիչ է. այն կրթում, բայց չի ազդում անհատի բնույթի վրա՝ ինչ կա՝ կա… Ու ինչպես Նարեկացու, Չարենցի, այնպես էլ Սեւակի դեպքում հասարակությունն ըմբռնեց նրանց մեծությունը, սակայն չհասավ այն բարձունքին, որից բանաստեղծները ձեռք մեկնեցին իրեն… Սա այն ողբերգությունն է, որ բանաստեղծն ապրում է ողջ կյանքի ընթացքում՝ անկախ սեփական վախճանից…

Ըւ, այնուամենայնիվ, ժողովուրդը երբեք չի մոռանում իր մեծություններին, հիշում ու խնկարկում է նրանց հիշատակը, ովքեր սիրելի ու անհասանելի են, ինչպես զույգ Մասիսները, որ վկայում են նրա փառքի ու հավերժության մասին…

Թեգեր: Պարույր Սեւակ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023
Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Հաջորդ Հոդվածը
Հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist