Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ճանաչում էին որպես բժիշկ

Ճանաչեցին նաեւ Քարամյան արվեստագետին

Հունիսի 23, 2022
Մշակույթ
Ճանաչում էին որպես բժիշկ
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հանրույթը հերթական հետաքրքիր նախաձեռնության հեղինակը դարձավ. արվեստասեր հասարակայնության դատին հանձնվեցին Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Գեւորգ Քարամյանի ձեռքի աշխատանքները՝ գեղարվեստական ձեւավորումով փայտե  ծաղկամանները: Մոտ 50 ծաղկամանները գեղեցիկ են, փորագրանկարներով զարդարուն, որ իրարից տարբերվում են արտաքին տեսքով, մեծությամբ, գեղարվեստական հնարանքով: Եթե որեւէ նմանություն էլ ունեն, իհարկե, արվեստագետ բժշկի ստեղծագործական ուրույն ձեռագրի կնիքն է:

Մինչ այդ վանաձորցիները նրան ճանաչում էին որպես բազմափորձ բժիշկ, այդ օրը ճանաչեցին նաեւ Քարամյան արվեստագետին: 

Իր նոր «մասնագիտական» հափշտակվածության մասին Գեւորգ Քարամյանն ինքն է խոստովանում. «Աշխատանքը հիվանդանոցում նյարդային է, հոգնեցուցիչ, անշունչ փայտի հետ խոսակցելով` շունչ եմ տալիս՝ հոգեկան բավարարվածություն ստանում»: Նրա եղբայր Համլետը զարմանքը չթաքցրեց. «Որքան էլ մտածեի, չէի հավատա, թե մեր Գեւորգն այսպիսի գործեր կարարի, բայց Լոռի այցելելով՝ հասկացա, որ անկրկնելի, չքնաղ Լոռին է նրա մեջ նման հույզեր արթնացրել, այդ գործին մղել»:

Բժիշկ եւ արվեստագետ Քարամյանի մասին ջերմ ու սրտառուչ խոսքեր ասացին Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը, թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը, Լոռու նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Փափագ Ալոյանը, գեղանկարիչ Ալա Գրիգորյանը, բանաստեղծուհի Ռոզա Վարդանյանը, Վանաձորի համայնքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Անահիտ Կարապետյանը,  «Թռիչք» կրթամշակութային ՀԿ նախագահ Հովհաննես Նիկողոսյանը, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանաստեղծ Կարինե Սիրադեղյանը, գրող, լրագրող Գագիկ Անտոնյանը:

Լուսանկարը՝ Էդգար ՕՀԱՆՅԱՆԻ

Թեգեր: արվեստԳեւորգ ՔարամյանՎանաձոր
Կիսվել4Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստուածանից վախեցիր եւ Նորա պատուիրանքները պահիր, որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար

Երբ ժամացույցն էլ է «ճառագում» սարյանական արվեստով

Երբ ժամացույցն էլ է «ճառագում» սարյանական արվեստով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Երկրորդ համաշխարհային… Ավարտը…

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist