Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Սայլը տեղից կարծես շարժվում է»…

Շուտով կմեկնարկեն Ստեփանակերտի թատրոնի շենքի վերականգնման աշխատանքները

Սեպտեմբերի 17, 2022
Մշակույթ
«Սայլը տեղից կարծես շարժվում է»…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
79
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրեր առաջ Արցախի մայր թատրոնի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ թերթում տպագրված հարցազրույցում, ի թիվս մի շարք հարցերի, մտահոգություն էր հայտնվում մշակութային ժառանգության պահպանման, շենքային պայմանների բարելավման վերաբերյալ: Մասնավորապես՝ մատնանշվում էր թատրոնի՝ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող շենքի տխուր ճակատագիրը: Ահա արդեն 15 տարի է, ինչ այն վտանգված է, գտնվում է փականքի տակ՝ եւ ներկայացումներ չեն բեմադրվում: Շենքի հիմնանորոգման եւ վերականգնողական աշխատանքների անհրաժեշտությունը բազմիցս է քննարկման առարկա դարձել կառավարությունում: Խնդիրն արծարծվել է ընդհուպ նախագահի մակարդակով: Մինչեւիսկ վերակառուցման նպատակով «առաջ են քաշվել» մի շարք տարբերակներ (խոսքը մշակված նախագծերի մասին է): Ցավոք, այդ խոստումներն ու խոսակցությունները, առիթից առիթ շրջանառվելուց բացի, կյանքի չեն կոչվել: Եվ տարիների ընթացքում լքված եւ անտեսված շինության վիճակը վատթարացել է: Հարցազրույցի հրապարակումից հետո կարծես ԱՀ իշխանությունների ուշադրությունը նորից սեւեռվել է հոգսաշատ թատրոնի խնդիրների, հատկապես շենքի վերանորոգման չարչրկված հարցի վրա: Պետնախարար Արտակ Բեգլարյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին ներկա էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու մի շարք այլ գերատեսչությունների պատասխանատուներ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցիչներ, շահագրգիռ քննարկումներ են ծավալվել պետական թատրոնի հին շենքի վերակառուցման նոր նախագծի շուրջ, որտեղ մասնագետների կողմից արվել են խելամիտ առաջարկություններ:

Պետնախարարը, որպես պատմամշակութային ժառանգություն, որպես ճարտարապետական կոթող, կարեւորելով շենքի վերականգնումը եւ թատրոնի դերը մշակութային (թատերական) կյանքի աշխուժացման, լավագույն ավանդույթների պահպանման ու զարգացման գործում, հանձնաժողովի անդամներին հորդորեց քննարկումների ժամանակ ավելի ակտիվ եւ անաչառ գտնվել ու հավանության արժանացնել «առավել համոզիչ եւ հիմնավորված նախագիծը»: ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից ներկայացվող նախագիծը թատրոնի վերակառուցման-վերականգնողական աշխատանքների վերաբերյալ՝ քննարկումների մի քանի փուլ է անցել, եւ այն «լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո», հավանաբար, շինաշխատանքները գործնական բնույթ կստանան: Նրա խոսքով՝ գերատեսչական խորհրդի անդամները ոչ բոլոր հարցերում են միակարծիք եղել, սակայն քննարկումների ընթացքում այդ շեշտադրումները հստակեցվել, ամբողջացվել են, եւ արդյունքում սկզբունքային հարցերի շուրջ գրեթե միասնական կարծիք է ձեւավորվել:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է Լ. Հովհաննիսյանը, վերակառուցման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվի «վիճարկման յուրաքանչյուր մանրուք», որպեսզի չխաթարվի շենքի պատմաճարտարապետական տեսքը, եւ նորոգումներն ընթանան պատշաճ որակով: Փոխնախարարն այն համոզմունքն ունի, թե թատրոնի շենքի վերականգնումը կնպաստի մշակութային միջավայրի պահպանմանը եւ թատերական արվեստի զարգացմանը, «հանդիսատեսը նորից հայացքով կշրջվի դեպի նորոգ օջախ եւ կվերականգնի իր հիշողությունները»:

Այդ հանգամանքն իր խոսքում կարեւորեց ճարտարապետ Սերգեյ Գալստյանը, որի հեղինակած նախագիծն այսօր հիմք է ծրագրին ձեռնամուխ լինելու համար: Ասել է թե՝ քննարկումներն ավարտական փուլ են թեւակոխել, ու «սայլը տեղից կարծես շարժվում է» արդեն:

Վերջում Լեռնիկ Հովհաննիսյանը հավաստիացրեց, թե այլեւս հապաղելու ժամանակ չկա, եւ «շուտով կմեկնարկեն վերակառուցման աշխատանքները»: Ի պատասխան այն հարցի, թե որտեղից կհայթայթվեն ենթադրվող գումարները, նա նշեց, որ շինարարությունը կիրականացվի ինչպես պետական, այնպես էլ՝ բարեգործական միջոցների հաշվին:

Թեգեր: Արցախթատրոն
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Մոլորությունն այն է, երբ մարդը շարունակում է փնտրել, երբ արդեն գտել է

Արցախի երկու շրջանում

Արցախի երկու շրջանում

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist