Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

Սեպտեմբերի 24, 2022
Մշակույթ
Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
563
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Նկարչի բարձրագույն արժեքը նրա կոլորիտն է»։

Եղիշե Թադեւոսյան

Կոլորիտը, կարելի է ասել, արվեստագետի ձեռագիրն է՝ ինչպեսը, նրա ինքնատիպության վկայականը, ասելիքի ձեւը, որն այնքան կարեւորում էր Պարույր Սեւակը. այդպես է գրականության, մասնավորապես՝ բանաստեղծության մեջ, երաժշտության, արվեստի այլ ոլորտներում, իսկ թե ինչ է արտահայտում այդ կոլորիտը, պակաս կարեւոր չէ. այն ոչ միայն գույների, բառ-հնչյունների ներդաշնակություն է, այլեւ այդ ներդաշնակության ներդաշնակությունը՝ ասելիքի հետ. միայն այդ դեպքում է ստեղծվում բարձրագույն արվեստ, միայն այդ դեպքում է ասելիքը ազդեցիկ։ Կարելի է նույն թեմայի մասին արտահայտվել հազար ձեւերով, կարող են արտահայտվել բոլորը, սակայն ազդեցիկության չափանիշը տաղանդավոր արտահայտությունն է։ Չկա այս աշխարհում մի բան, որ չիմանան բոլորը կամ շատերը, սակայն քչերին է տրված ուշադրություն հրավիրել, ընդգծել, առանձնակի կարեւորություն տալ թեմային։ Կոլորիտի՝ գույների ու երանգների համահնչունությունը՝ ինչպես-ի եւ ինչ-ի համատեքստում, լրջորեն զբաղեցրել է Եղիշե Թադեւոսյանի միտքը, եւ նա բազմաթիվ էտյուդներ է ստեղծել թեմայի մոտիվներով, ինչը գրավել է Մարտիրոս Սարյանի ուշադրությունը. «Թադեւոսյանն ստեղծեց իր հրաշալի էտյուդները, որոնց մեջ արվեստի իսկական գոհարներ կան։ Գույնի նուրբ զգացողություն ուներ ու կարողացավ մերձենալ իմպրեսիոնիզմի սկզբունքներին, կարողացավ լուսային, գունային մաքուր թրթռումներով փոքր չափի էտյուդների մեջ արտացոլել հայրենի բնության գողտրիկ անկյունները՝ այնքան վճիտ ու հայկական…»:

Ժամանակի սուր զգացողությունը տրված է անհատներին, ովքեր կարողանում են նրանից դուրս բերել կյանքի դրամատիզմն ու ողբերգականությունը, ովքեր կարողանում են ընկնել ժամանակից առաջ, կռահել այն, դարձնել կիրառելի ու օգտակար, սակայն կույր ամբոխը միշտ պատրաստ է իր տգիտությամբ ու ստրկամտությամբ հոշոտելու ցանկացած մեկին, ով կհանդգնի իրեն ցույց տալ կյանքի ճշմարիտ ուղին՝ երջանկությամբ ու անուրջներով լեցուն կյանքի խաղաղ իդիլիան… Եղիշե Թադեւոսյանի ստեղծագործություններում բնության խաղաղ, անրջային աշխարհին հակադրվում է տառապանքներով լեցուն մարդկային աշխարհը, աշխարհ, որ մարդն ինքն է ստեղծում եւ ինքն է դրա տերը։ Այդ աշխարհի կերպարները վառ են, ընդգծուն՝ միմյանց ժխտող, ոչնչացնող… մտահոգիչ… Թեմայի առումով ազդեցիկ են հատկապես «Հանճարը եւ ամբոխը» (1909), «Քրիստոսը եւ փարիսեցիները» (1919), «Կարմիր խաչելություն» (1918) գործերը, որոնք տարիների ընթացքում մշակել է նկարիչը՝ մի շարք էսքիզներ ու տարբերակներ անելով։ Հանճարը կարող էր առաջնորդել ամբոխին, եթե նա կրնկակոխ չհետապնդեր նրան՝ ծաղրելով ու աղմկելով, սպառնալով ու սուլելով։ «Հանճարը եւ ամբոխը» կտավում հանճարը պատկերված է մուգ, միատոն գույնով՝ բացահայտորեն հակադրվելով խայտաբղետ ու խանիճաղանջ ամբոխին։ Ասես լսվում է ամբոխի ականջ ծակող անտանելի աղմուկը, որ ստիպում է նրանից փախչող հանճարին մի ձեռքով փակել ականջը, մյուս ձեռքով ջանալ կասեցնել ամբոխի վազքը, ամբոխ, որ կրկեսային ծաղրածուների պես զարդարվել է դահճի կերպարով ու իրականում էլ փոխակերպվել արյունախում դահճի՝ հավատալով իր «առաքելությանը». հանճարի հայտնությունը հանկարծ ոգեւորել ու թեւ է տվել նրան. հանճարին չհասկանալը թույլ է տվել կարծելու, թե ինքը խելոք է նրանից եւ տիրապետում է բարձրագույն, անառարկելի, միակ ճշմարտությանը եւ որեւէ մեկի թույլ չի տա կասկածել դրանում։ Նույն մոտիվն է, ինչ «Քրիստոսը եւ փարիսեցիները» կտավում։ Երկու դեպքում էլ նկարիչը առանձնակի աշխատել է հանճարի ու Քրիստոսի գլուխների վրա. երկու դեպքում էլ անհատներն ապշած են ամբոխի վերաբերմունքից իրենց հանդեպ. նրանց լայն բացված աչքերում կարելի է խելագարության նշաններ հանդիպել, այնքան որ ցնցված են անսպասելի վայրենությունից, քանզի իրենք մեղք չեն գործել եւ իրե՛նք չեն մեղք գործողը, այլ ձեռք են մեկնել տգետներին ու տառապյալներին, սակայն հանդիպել են վայրենաբարո, անհամարժեք արձագանքի, ու եթե հանճարն իր գույնով տարբերվում, առանձնանում է ամբոխից, Քրիստոս իր գույներով նրանցից մեկն է ու նրանց մեջ. նա չի փախչում, սակայն նույն ճակատագրին է արժանանում, ինչ-որ հանճարը… Եվ քանի դար ու դարեր խաչել են Քրիստոսին՝ իրենց խիղճն ու բանականությունը գամելով խաչափայտին… «Կարմիր խաչելություն» կտավը ուղղակիորեն հղում է հայկական կոտորածներին, որտեղ արնաներկի ու հրի մեջ երեւում է զինյալ թուրքի կերպարանքը, իսկ խաչված Քրիստոսի առջեւ ծնկաչոք ողբում են սեւազգեստ կանայք ու խոնարհվում այրեր՝ խորհրդանշելով քրիստոնյա ժողովրդի ողբերգությունը։

Նույնքան ազդեցիկ ու հուզիչ են «Դեպի պանդխտություն», «Կեսօրյա ճաշ», «Երկրպագություն խաչին» գործերը։ Առաջին երկու գործերն արված են համիդյան ջարդերի ժամանակ՝ 1895 թվականին։ «Պանդխտություն» կտավում հայրենիքը լքող մարդու ողբերգությունն է. ամայության մեջ միայն գերեզմաններն են մնացել որպես արմատների վկայություն, որոնց գլխահակ հրաժեշտ է տալիս պանդխտության ճանապարհը բռնած ու հրաշքով փրկվածը… Կոտորածների ողբերգությունն ապրում են կենդանի մնացածները. «Կեսօրյա ճաշ» կտավը որբերի կյանքից է. նրանց մի աման ճաշ հասցնող աղջիկը սայթաքել է, ճաշը թափվել, հույսը խեղճացել պատի տակ… Ու, այնուամենայնիվ, ամեն ինչ կորցրած մարդու հույսը դեռ ապրում է խաչի զորության մեջ՝ «Երկրպագություն խաչին» (1901). մարդն իր գույներով ձուլված է խաչին…

Եղիշե Մարտիրոսի Թադեւոսյանը ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 24-ին, Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում։ 1894–1895 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում, ստեղծել  գրաֆիկական, կիրառական արվեստի, բեմանկարչական գործեր, խճանկարներ, մանրաքանդակներ։ Եղել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից եւ առաջին պրոֆեսորներից։ Թադեւոսյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի, Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների արվեստի պետական եւ այլ թանգարաններում։

Թեգեր: Եղիշե Թադեւոսյանմշակույթնկարիչ
Կիսվել2Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
30 տարում՝ 500 խմբերգ

30 տարում՝ 500 խմբերգ

IPSE DIXIT․ Եվգենի ԴՅՈՒՐԻՆԳ

IPSE DIXIT․ Եվգենի ԴՅՈՒՐԻՆԳ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist