Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երբ ազատ է արարման ոգին

«Ամեն մի կտավ ստեղծելը տառապանք է, արարումն ինքը՝ տառապանք…»

Սեպտեմբերի 24, 2022
Մշակույթ
Երբ ազատ է արարման ոգին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
142
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ամենակարեւորը ինձ համար եղել եւ մնում է ազատ ստեղծագործելու հնարավորությունը, այսինքն՝ ստեղծագործել այնպես, ինչպես ես եմ զգում եւ հասկանում՝ անկախ պատվիրատուների ճաշակից եւ որեւիցե կարծիքից: Իմ արվեստի վրա առավել ազդեցություն ունի այն ինտելեկտուալ պաշարը, որը ստացել եմ ամբողջ կյանքիս ընթացքում կարդացածս գրքերից, տեսածս ֆիլմերից, լսածս երաժշտությունից, տաղանդավոր մարդկանց հետ շփումներից, իմ կյանքում եղած տարբեր իրադրություններից, ինչն իր հետքն է թողել իմ արվեստում: Ես եղել եմ շատ զգայուն այն ամենի նկատմամբ, որը տեղի է ունեցել իմ շրջապատում եւ աշխարհում: Ե՛վ լավը, եւ՛ վատը, եւ՛ ուրախությունը, եւ՛ տխրությունը, եւ՛ դեպրեսիվ վիճակները չէին կարող ինձ անտարբեր թողնել: Կարծում եմ՝ նաեւ դա է պատճառը, որ իմ տարբեր շրջանների աշխատանքներն իրենց ոճային արտահայտմամբ տարբերվում են իրարից: Սակայն կարելի է ասել` վերացական եւ սյուռեալիստական զգացողությունները միշտ էլ ներկա են եղել իմ արվեստում…»:

Արամ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Նկարիչների միությունում ցուցահանդեսները հաջորդում են միմյանց: Եվ դա լավ է, քանզի, անկախ ժամանակների մղձավանջից, մարդ արարածը ծարավի է գեղեցկության՝ թոթափելու համար օրերի ծանր փոշին:

Եվ ահա հերթականը՝ ժողովրդական նկարիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր ծննդյան 70-ամյա հոբելյանը նշանավորեց անհատական ցուցահանդեսով: Բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Շնորհավորանքի խոսքում, դիմելով երբեմնի իր գեղանկարիչ ուսուցչին, նա ասաց. «Սիրելի վարպետ, դժվար է պատկերացնել արդի հայ կերպարվեստն առանց իր հաստատուն տեղն զբաղեցրած Ձեր ուրույն եւ բազմաշերտ գեղանկարչության, որն արժեւորվում եւ ճանաչելիություն է վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ ողջ աշխարհում: Նվիրական է Ձեր աշխատանքը եւ անձնուրաց ներդրումը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայացման եւ զարգացման գործում: Ձեր բազմաթիվ ստեղծագործությունները զարդարում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններ եւ մասնավոր հավաքածուներ՝ պատիվ բերելով մեր ժողովրդին…»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Դիմելով հոբելյարին` նա այսպես բնութագրեց գեղանկարչին. «Պարոն Իսաբեկյան, մենք, ի դեմս Ձեզ, գործ ունենք շատ ինքնատիպ արվեստագետի եւ անհատի հետ: Ես չէ, որ պիտի գնահատեմ գեղարվեստական Ձեր ժառանգությունը, բայց Ձեր վաստակը անգնահատելի է նաեւ երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության, նրա ճաշակի ձեւավորման մեջ»:

Նաեւ նախարարի անունից շնորհավորելով նկարչին` Ա. Խզմալյանը նրան հանձնեց ԿԳՄՍ Ոսկե մեդալը, որից հետո խոսեց օրվա հերոսը. «Այս ամենը չէր լինի, եթե չունենայինք պետություն ու պետականություն: Մենք բոլորս պարտական ենք այս իրողությանը: Համամիտ չեմ այն արվեստագետների հետ, ովքեր համաձայն չեն ճգնաժամային օրերին նման միջոցառումներ կազմակերպելուն: Ճիշտ հակառակը՝ դրանք անհրաժեշտ են, որովհետեւ եթե մեր ոխերիմ թշնամին մտածի, որ մենք թույլ ենք այնքան, որ նույնիսկ մեր արվեստն է անկում ապրում, եւ որ մենք ամեն վայրկյան զբաղված ենք միայն իրենցով, ապա նրանք ավելի ուժեղ կզգան ու կդառնան առավել սանձարձակ: Այդպես չի կարելի. ստեղծագործողը ցանկացած պարագայում պիտի արարի, եւ ժողովուդն իմանա այդ մասին: Ինքս առանց ստեղծագործելու չեմ պատկերացնում կյանքի իմաստը… Հավատացեք, ամեն մի կտավ ստեղծելը տառապանք է, արարումն ինքը՝ տառապանք…»:

Արամ Իսաբեկյանը երախտագիտություն հայտնեց վերոնշյալ նախարարությանը մեծարման ու գնահատանքի համար, որից հետո արվեստասերների առջեւ բացվեցին «Արա Սարգսյան» ընդարձակ ցուցասրահի դռները:

Ասենք, որ գեղանկարիչը ներկայացրել է տարաշերտ, թեմատիկ բազմազանությամբ հարուստ, գունեղ հրավառությամբ ստեղծագործությունների ուշագրավ մի ողջ աշխարհ, որտեղ յուրաքանչյուր այցելու կգտնի ու կհմայվի իրեն հոգեհարազատ վրձնումներով՝ դիմանկարներ, կոմպոզիցիաներ, սյուրռեալիստական շեշտադրումներով պատկերումներ՝ «աշխարհի սեփական տեսողության ընդհանրացված ու վերացարկված նյութականացմամբ»:  

-Գեղեցիկ է Արամ Իսաբեկյանի աշխարհը,- ասաց գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը,- այն աշխարհը, որում ամեն ոք կարող է տեսնել իրեն, եւ որը միտված է դեպի ապագան, դեպի լույսը: Դեպի ապրեցնող ու կենսատու լույսը, որին ծարավ է մարդկային հոգին… Շնորհավորում եմ նրան ու մաղթում նոր ցուցահանդեսներ հայրենիքում ու նրա սահմաններից դուրս:

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին՝ ակնկալելով նորոգ արարումներ:

Թեգեր: Արամ ԻՍԱԲԵԿՅԱՆմշակույթնկարիչ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Արածդ չեղավ, սիրելի եղբայր…

Արածդ չեղավ, սիրելի եղբայր…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist