Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Սեն Դընիից վատը չէ»

Հոկտեմբերի 4, 2022
Մշակույթ
«Սեն Դընիից վատը չէ»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
358
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փարիզի Սեն Դընի տաճարը հայտնի է որպես արքայական տոհմերի ու երեւելի եկեղեցական սպասավորների վերջին հանգրվան. այստեղ է եւ Կիլիկիայի թագավոր Լեւոն Զ Լուսինյանի տապանաքարը։ Գեւորգ Բաշինջաղյանը մահվանից մեկ օր առաջ՝ 1925 թ. հոկտեմբերի 3-ին, մեկ անգամ եւս հարազատներին հիշեցնում է Սուրբ Գեւորգ եկեղեցու գավթում՝ Սայաթ-Նովայի կողքը հանգչելու փափագի մասին…

Պատահական չէ Սայաթ-Նովայի կողքը հանգչելու նկարչի ցանկությունը. երեսուն տարիների ընթացքում նա հավաքել ու հրատարակել է Սայաթ-Նովայի տաղերը, զբաղվել նրա մահարձանի կառուցման խնդրով… Բանաստեղծական աշխարհի հետ շփումը նրա վրձնին առավել լույս ու խաղաղություն է պարգեւել, բնությունը դարձրել հոգեպարար ու ակնահաճո. այդպես էլ ոչ միայն նկարում, այլեւ նկարագրում է այն, ասես աշխարհում միայնակ է նրա հետ, ընդ որում՝ ինքն այնտեղ չի էլ երեւում՝ անաղարտ ու անապակ բնությունն է՝ իր սքանչելի գույներով ու լույսով, իսկ նկարիչը սոսկ դիտորդ է՝ կադրից դուրս…

Թիֆլիսաբնակ նկարիչը լավ էր ճանաչում աշխարհը. ապրել, սովորել, ստեղծագործել ու ցուցադրվել էր թե՛ Ռուսաստանում, թե՛ եվրոպական երկրներում, սակայն այլ բան է ուսումնասիրել աշխարհը, այլ բան՝ ապրել ծննդավայրում, զգալ հայրենի բնության, բառուբանի հարազատությունը, կիսել հայրենիքի շնչառությունը՝ արեւագալի ու արեւամուտի, լույս ու ստվերի հոգեպարար, խաղաղ գույներով… «Դաշտավայրն ընկղմված է խոր քնի մեջ, ծածկված մոխրագույն թանձր մառախուղով: Դա հիշեցնում է ինձ ծովը եւ, իրավ, այնքան նման է ծովին, որ անծանոթը հեշտությամբ կսխալվի: Երկինքը պարզ է եւ խաղաղ: Բնության մեջ լռություն է տիրում: Կուսական սրբություն ու վսեմություն է տիրում ամեն տեղ: Արեգակը շարունակում է բարձրանալ, աստիճանաբար տաքացնելով ծառերից ընկած ստվերները»,- այսպիսի բանաստեղծական արձակով է շնչում Բաշինջաղյանի խոսքը, երբ նա զմայլված նկարագրում է Ալազանի հովիտը։ Նրա վրձինն էլ, ասես, պոետական վերարտադրությունը լինի բնության, որպես էլ ընկալել է քննադատ Սոլովյովը ռուս նկարիչների հետ համատեղ ցուցահանդեսում Բաշինջաղյանի ներկայացրած կտավները («Լուսնյակ գիշերը Թիֆլիսի շրջակայքում», «Դեբեդ գետակը գիշերը»). «Վաղուց է, ինչ չէր պատահում տեսնել հարավային տաք, սեւ գիշերվա այդպիսի պոետական եւ ճշմարիտ վերարտադրում, լուսնյակի այդպիսի ոսկեզօծ լույսը բարձր երկնակամարի վրա»: Բաշինջաղյանի ստեղծագործական ներշնչանքը, սակայն, հայկական թեմաներն են ու հայկական բնաշխարհը, որոնց նվիրել է իր գործերի մեծ մասը. դրանցից են Սեւանը պատկերող կտավները («Սեւան», «Առավոտը Սեւանում», «Սեւան, անձրեւոտ օր», «Գիշերային Սեւանը», «Կապույտ Սեւանը»), որտեղ լիճը ներկայանում է իր երանելի ժամանակներում, երբ Սեւանի կղզին դեռեւս չէր վերածվել մեզ ծանոթ թերակղզու, «Արարատ», «Արարատը եւ երիցուկների դաշտը», «Արարատը հերկած դաշտով», «Արագած», «Վաղ գարուն», «Դիլիջանի ճանապարհը», «Անին մայրամուտին», «Զանգեզուրի լեռներ», «Հայ փախստականների ուղին 1915 թվականին», «Սանահինի կիրճը», «Էջմիածնի լճակը», «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում» եւ այլ գործեր։

Գեւորգ Բաշինջաղյանի կտավների մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Բացի նկարչությունից, Բաշինջաղյանն զբաղվել է նաեւ գրականությամբ. գրել պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, մասնակցել հայ ճարտարապետական կոթողների վերականգնման աշխատանքներին։ Հայ գեղանկարչության մեջ Բաշինջաղյանը համարվում է ռեալիստական բնանկարի հիմնադիրը, եւ շատ մեծություններ, ինչպես Մարտիրոս Սարյանը, իրենց համարում են նրա հետնորդներ։ Բաշինջաղյանի մասին առանձնահատուկ ջերմությամբ է արտահայտվում Ավետիք Իսահակյանը՝ նրան համարելով իսկական հայրենասեր։ «Մեր սերունդը զմայլված էր Բաշինջաղյանի գործերով, եւ մենք նրա ոչ մի ցուցահանդես բաց չէինք թողնում,- գրում է բանաստեղծը։- Ես հետաքրքրությամբ էի լսում նշանավոր նկարչի պատմությունները: Ուր ասես, որ նա չի եղել` Եվրոպայում, Ռուսաստանում… հատկապես լավ գիտեր Իտալիան եւ Փարիզը: Հռոմի, Ֆլորենցիայի, Վենետիկի, Լուվրի գանձերը նրան լավ հայտնի էին: Նա պատմելու հատուկ տաղանդ ուներ: Հիշում եմ` ինչպես էր նկարագրում Զանգեզուրը, Ղարաբաղը եւ Անին. իսկական հայրենասեր էր»: Նույնպիսի մեծարանքով է նկարչի մասին հիշում եւ Ստեփան Զորյանը. «Մեծ բազմության մեջ նա աչքի էր ընկնում իր կիրթ շարժուձեւով եւ փոքր-ինչ երազուն նայվածքով, ուստի եւ նրան տեսնողը ուրիշ բան չէր կարող ենթադրել, եթե ոչ միայն այն, որ այդ մարդը արվեստագետ է»:

Գեւորգ Զաքարի Բաշինջաղյանը ծնվել է 1857 թ. սեպտեմբերի 28-ին՝ Վրաստանի գեղատեսիլ Սիղնաղ (Սղնախ) քաղաքում։ 1876-1878 թթ. սովորել է Թբիլիսիի գեղանկարչության եւ քանդակագործության դպրոցում, 1879-1883 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել նշանավոր գեղանկարիչ Մ. Պ. Կլոդտին։ Ակադեմիան ավարտել է արծաթե մեդալով, որը նրան տրվել է «Կեչիների պուրակ» նկարի համար, ինչն էլ կրթաթոշակ ստանալու եւ Եվրոպայում ճանապարհորդելու հնարավորություն է ընձեռել նրան։ 1884 թ. մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի եւ հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում։ 1883 թ. եղել է Հայաստանում, իսկ ընդհանրապես ողջ կյանքում ապրել է Թիֆլիսում։ Ցուցահանդեսներ է կազմակերպել Պետերբուրգում, Մոսկվայում, Ռուսաստանի հայաբնակ վայրերում, Փարիզում, որտեղ ապրել է 1899-1901 թթ.։ Կյանքի ընթացքում ստեղծել է մոտ երկու հազար կտավ։

Հոկտեմբերի 4-ը նշանավոր բնանկարչի հիշատակի օրն է. նա վախճանվել է 1925 թ.։ Գեւորգ Բաշինջաղյանի հուղարկավորության ականատես Կոնստանտին Սերեբրյակովը գրում է. «Թափորի ճամփին, փայտե մի խարխուլ պատշգամբում մեկը Բաշինջաղյանի մի բնանկար էր կախել: Շրջանակի մի անկյունը սգո ժապավենով էր երիզված: Նկարը դեպի վերջին հանգրվան էր ուղեկցում իր արարչին, իսկ ինքը մնում էր, որ ապրի ու ապրի…»:

Թեգեր: Գեւորգ Բաշինջաղյաննկարիչ
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայ հանճարի մոլորակագնաց արարումները

Հայ հանճարի մոլորակագնաց արարումները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist