Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Մեր անպաշտպան… հայոց լեզուն

Հունվարի 7, 2023
Մշակույթ
Մեր անպաշտպան…  հայոց լեզուն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
141
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Անթաթ ինձ կպնում են, հա՞, թե հայերեն ճիշտ չեմ խոսում… Ամեն մեկը, հա՞, թող իր գործով զբաղվի: Իմ խնդիրն է, հա՞, ոնց կխոսամ… Թող չլսեն, ես կոմպլեքսավորված անձնավորություն չեմ…».- չկոմպլեքսավորված սույն անձնավորությունը, որին «անթաթ» (հասկացիր՝ անընդհատ) «կպնում» են հայոց լեզուն ու «ընդդիմախոսներին» բացահայտ արհամարհելու պատճառով, ով անթարթ աչքերը հաղորդավարին պարզած՝ անկաշկանդ ճամարտակումով քարկոծում էր քննադատողներին եւ մեր ոսկեղենիկ հայոց լեզուն, հավատացեք, ոչ թե շուկայում վարունգ վաճառող սովորական մի առեւտրական է, այլ հանրահայտ «աստղաբույլի» երգչուհի, շատերի կողմից ընդունված ու սիրված դերասանուհի: Հաղորդավարը վերջին ճիգն արեց, փորձեց համոզել, որ մանավանդ եթերից չի կարելի, համենայն դեպս, բարեկիրթ չէ անփույթ, անկանոն խոսելը, դրանով մայրենի լեզուն եւ հեռուստադիտողներին արհամարհելը, ի պատասխան հետեւյալը հնչեց. «Ես հայկական մենթալիտետով եմ շարժվում, ես ունեմ իմ ճիշտը, հա՞…»:

Նրա խոսքից հասկացվում է, որ հայկական մենթալիտետով շարժվողն անպայման պիտի խոսի, ինչպես ուզում է, չափ ու կշիռ չդնի արտահայտություններում, պիտի խեղաթյուրի, արատավորի իր եւ իր ժողովրդի լեզուն, որոնց համար եւս, ինչպես երգելուց հետո, պարտավոր ենք ծափահարել ու մի «պաչ» դրոշմել համառ ճակատին: Իսկ օտարահունչ, շինծու «հա»-ե՞րը, որ բույն են դրել ոչ միայն այս երգչուհու բառապաշարում, որ սովորական են դարձել շատ շատերի համար եւ ամեն անգամ «ծեփվում» են հերթական նախադասության որեւէ մասում ու մեր լեզվի ճակատին, հայկական մենթալիտետի սահմանագծում եղե՞լ են երբեւէ…: Իրոք, հոգնեցուցիչ են անգլիախոս ժողովուրդներին հատուկ արհեստական շեշտադրումներով նմանատիպ խոսքը, նրանցից անհեթեթորեն թխված, անտեղի, ոչինչ չասող, ապա եւ՝ սեթեւեթանքի, պարզունակության խարանը վրան նման «հա»-երի անմիտ ռմբակոծումը հատկապես եթերից, հատկապես գրագետ մարդկանցից:

Անթաթի մասին էլ ասենք ու անցնենք՝ թաթ չունեցողի մասին ենք ասում՝ անթաթ է: Երգչուհուն հարցնենք՝ մի՞թե ճշգրիտ արտահայտվելը, բառերի արտասանության քերականական-ուղղախոսական կանոնները պահպանելը բոլորի համար պարտադիր չեն: Հա՞…

Շրջապատի կարծիքն անտեսելու, մարդկանց արհամարհելու, անսքող զոռբայության ու մեծամտության հոտ է գալիս նման աստղ-աստղիկների խոսքերից: Իսկ նման խոսքերը ծնվում են տվյալ մարդու վարվելակերպից, մտածողությունից, կյանքի մասին ունեցած վերաբերմունքից, որոնք դրսեւորվում եւ իրենց գործնական կիրառումն են գտնում հենց առօրյա խոսքում: Ոճը՝ ինքը մարդն է:

Մայրենի լեզվի նկատմամբ անհոգատարությունը, արհամարհանքը ամեն օր, ամեն առիթով, գրեթե ամեն քայլափոխի զգում ենք: Ասված խոսք է՝ լեզուն վարքագիծ է: Ո՞ւմ կարող է դուր գալ անճաշակ հագնված, իր անձին կարեւորություն տալու նպատակով գոռոզ-գոռոզ, ավելորդ ճոճվելով, մի խոսքով՝ անճոռնի շարժուձեւերով քայլող մարդը: Այնպես էլ որեւէ մեկին չի կարող դուր գալ անճաշակ, անճոռնի խոսելաձեւը: Արի հասկացիր, թե ի՞նչ է ուզում ասել կլորիկ, դուրս ընկած փորով, հանրությանը հայտնի մարդն իր խառնափնթոր խոսքերով. «Հիվանդությունս չծանրաբեռնցնեք, մեկ ա, երեսուն տարի ապրելու եմ…»:

Իսկ թե ի՞նչ է ուզում ասել ֆուտբոլի հաղորդավարը՝ «Թիմերը մեկական գնդակներով փոխանակվեցին»: Կամ՝ «կզանգվենք, կհանդիպվենք, կխոսվենք»-ների  հեղինակները: Հասկանալ կարելի է մեծ ճիգով. թիմերը մեկական գնդակ խփեցին միմյանց դարպասը, մյուսները պայմանավորվում են իրար զանգել, հանդիպել, խոսել, զրուցել: Միայն թե այդ ամենը՝ մայրենի լեզվի «հերն անիծելու» գնով՝ հիմնովին ավերելով քերականական ու խոսակցական ամեն մի կարգ ու կանոն: Լսենք շարունակությունը. ընկերը հարցնում է. «Հաստատ կհանդիպվե՞նք»: Պատասխանը. «Բա ո՞նց, տատուս արեւ, կհանդիպվենք»: Մի՞թե զարհուրելի ու գռեհիկ չեն ինչ-որ տեղ, չգիտես ինչպես ծլած եւ, լավ է, դեռ մարզերում չծլարձակած այս «տատուս, պապուս արեւները»: Իսկ եթե փորձեն երդվել հոր, մոր արեւո՞վ, նմանաբանության նույն օրենքով ինչպե՞ս կհաջողեն: «Հորուս» արեւն անհեթեթություն է, «մորուս» արեւն առավել քան անհեթեթություն է…մորուսը, դե, հայտնի է, բեղ-մորուքն է, որ եղել է ու կա այսօր, վաղը եւ հավիտենս հավիտենից:

Սխալ, անիմաստ, տգեղ խոսքերի, նախադասությունների օրինակներ հազարներով կարելի է բերել: Ինչո՞ւ ենք այսպես ու այսքան անտարբեր մեր լեզվի նկատմամբ, ինչո՞ւ ենք գռեհկացնում, այլանդակում, գանահարում ամեն ժամ, ամեն րոպե, ինչո՞ւ է մեզանում վերացել լեզվի նկատմամբ պաշտամունքը, այն պաշտամունքը, որ եղել է դարեր շարունակ, որ եղել է լեզվի ծագման օրվանից, երբ այն միանշանակ պատվեցինք «ՄԱՅՐԵՆԻ» անվամբ: Մի՞թե մեր մայրերն այսպես են խոսել, մի՞թե մեր մայրերը սրբորեն չեն փոխանցել մեզ մեր նախնիներից ժառանգած ու դարերի մաքառումներում մաքրված-թրծված, ազնվացած  ու լուսավոր մեր լեզուն:

Մի իմաստուն է ասել. «Եթե ինձ հարցնեն՝ ո՞րն է կյանքում ավելի անպաշտպան, ես կասեմ՝ մայրենի լեզուն»: Բավական չէ՞ ամեն օր, ամեն րոպե ծանր քարեր նետենք մեր լեզվի վրա, արդյոք բավ չէ՞ նորից ու նորից վիրավորել, գունատել ոսկեղենիկ մեր լեզուն: Սթափվելու, խորհելու, մեր վերաբերմունքը հիմնովին փոխելու ժամանակը չէ՞:

Այո, մեր լեզուն պաշտպանության տակ առնելու, նրա հանդեպ խնամք ու հոգատարություն ցուցաբերելու ճիշտ եւ ճիշտ ժամանակն է: Արժե եւ շատ էլ դժվար բան չէ իմաստունների խոսքերին հետամուտ լինելը եւ հետայսու հիշելը ՝«Լեզուն մեր պետականության, ինքնության, գոյի ամենաողնաշարային արժեքներից ամենագլխավորն է»:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Թեգեր: հայոց լեզու
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE  DIXIT․ «Ինքն է ասել». հանգրվանային անդրադարձ

IPSE DIXIT․ «Ինքն է ասել». հանգրվանային անդրադարձ

«Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի հետ միասին»

«Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի հետ միասին»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist