Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Երեւելի մանկավարժն ու պոետը, գողթան երգիչն ու շնորհազարդ մատենագիրը…

Ռափայել Պատկանյանի երախտավոր հայրը

Ապրիլի 13, 2023
Մշակույթ
Երեւելի մանկավարժն ու պոետը, գողթան երգիչն ու շնորհազարդ մատենագիրը…
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
582
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

« Ի պատիվ հորս, այսքանը միայն կասեմ, որ նա Նախիջեւանի համար ամբողջ 30 տարի մի տեսակ բարոյական արեգակ էր, որ յուր շուրջը սփռում էր լույս եւ ճշմարտություն: Այն ընդհանուր հարգանքը եւ զարմանքը, որ շրջապատել էր հորս, կարծես թե պիտի դարձներ նորան անձնապաստան, ինքնահավան, եսամոլ, բայց իրոք այդպես չեղավ. հայրս միշտ մնաց համեստ…»:

Ռաֆայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

Ինչպես գրականագիտության խորագիտակ դեսպաններն են փաստում՝ ավելի քան մի ամբողջ դար Պատկանյանների տոհմը բացառիկ դեր է խաղացել հայ հասարակական մտքի առաջընթաց պատմության մեջ: Այդ տոհմի տաղանդավոր ներկայացուցիչներ Սերոբե, Գաբրիել, Միքայել, Ռաֆայել եւ Քերոբե Պատկանյանները անգնահատելի ծառայություն են մատուցել հայ ազգային նոր լեզվի եւ գրականության, դպրոցի, մանկավարժության, թատրոնի եւ  հայ պատմագիտության զարգացման բնագավառում: Մեր սույն հրապարակումը այդ երախտավորներից մեկի՝ Գաբրիել Պատկանյանի մասին է, նրա, ում անվանում էին «երեւելի մանկավարժ եւ պոետ», «գողթան երգիչ», «քաջ հայկաբան», «շնորհազարդ մատենագիր», «հազվագյուտ ճարտասան»: Կենսագիրները, թվելով նրա կրած անլուր տառապանքները, հայրենաշունչ գործչին համարել են «կենդանի նահատակ», մի նավավար, որ բազմիցս պատերազմել էր ազգային փոթորիկների հետ…

Երեք տարեկան էր Թիֆլիսում ծնված փոքրիկը, երբ ընտանիքը տեղափոխվում է Աստրախան: Սովորում է հոր՝ Սերովբե Պատկանյանի հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա ռուսական հոգեւոր սեմինարիայում: Ուսումնառության ընթացքում տիրապետում է ռուսերենին, անգլերենին, գերմաներենին: 1827-ին նշանակվում է Աստրախանի հոգեւոր կոնսիստորիայի ատենադպիր եւ հոգեւոր դպրոցի ուսուցիչ, ձեռնադրվում քահանա: Մինչ այդ նշանակումը նա արդեն թարգմանել էր Դիոդորոս Սկիլացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը եւ գրել «Վարդապետութիւն ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» աշխատությունը: 1826-ին տեղափոխվել էր Նոր Նախիջեւան, քաղաքային վարժարանում դասավանդել հայերեն, ռուսերեն, պատմություն, աշխարհագրություն, աչքի ընկել հասարակական ակտիվ գործունեությամբ: Լինելով ազգային հոգեկերտվածքով օժտված ու կարեկից անձնավորություն, եկեղեցական գումարներով գնված հացահատիկով օգնել է ընչազուրկ գյուղացիներին, առաջ քաշել եկեղեցական գումարների համար հաշվետու լինելու հարցը, ինչը պատճառ էր դառնալու վարժարանից հեռացման:

1836-ին, քաջ գիտակցելով լուսավորության դերը, բացում է մասնավոր վարժարան, որտեղ նրան աշակերտում են ազատության երգիչ Միքայել Նալբանդյանը, իր որդին՝ Ռաֆայել Պատկանյանը, այլ նշանավորներ: 1847-ին «երեւելի մանկավարժը» Ներսես Աշտարակեցու հրավերով տեղափոխվում է Թիֆլիս, նշանակվում Նորաշեն եկեղեցու վանահայր, երկու տարի հետո կարգվում Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնակատար, միաժամանակ հրատարակում «Արարատ» աշխարհաբար շաբաթաթերթը:

1852 թվական. Նոր Նախիջեւանում Հ. Խալիբյանի դեմ կազմակերված մահափորձին մասնակցելու ամբաստանությամբ 7 տարի բանտարկվում է Ռոստովի բանտում: Ու թեեւ 1860-ին ազատվում է, բայց կայսերական հրամանով կարգազուրկ է արվում, իսկ 1861-ին Գ. Այվազովսկու հրամանով ցմահ աքսորվում Վյատկա: Հայ հասարակության եւ մասնավորապես որդիների՝ Ռաֆայել Պատկանյանի եւ եղբայրների ջանքերով 1862-ին փոխադրվում է Կոստրոմա, ապա՝ Պետերբուրգ, որտեղ զբաղվում է ուսուցչությամբ եւ գրական գործերով:

Ընդգրկուն է «քաջ հայկաբանի» գրական գործունեության շրջանակը. կազմել է դասագրքեր, բառարաններ, օրացույցներ, գրել տոմարագիտական ու կրոնագիտական աշխատություններ: Թողել է գրական հարուստ ժառանգություն: Ժամանակի սիրված երգերից են դարձել նրա «Գողթան երգեր» շարքի «Հարսանիք Արտաշեսի եւ Սաթենկայ», «Յուլունսն Շամիրամայ», «Արի արքայն արքային», «Վահագն» բանաստեղծությունները: Ժամանակի ոգին արտահայտել եւ պայքարի կոչ է արել տասնյակ գործերում՝ «Օրորոցի երգ գյուղական այրի կնոջ», «Գեղեցիկ Նախիջեւան», «Քրտնաջան այգեպան», «Իշխան անխելք եւ հիմար», «Առ Հայրենիս», «Փունջ հայոց պատմության»: Իսկ «Վարդնամակ կամ արկածք Վարդանա», «Դյուցազն մեր ժամանակի» ստեղծագործությունները հայ արկածային վեպի առաջին փորձերից են:

Գաբրիել Պատկանյանի գրական ժառանգության մեջ ծանրակշիռ տեղ է գրավում դյուցազներգությունը. «Շավարշ Երկրորդ կամ նորոգյալ Հայաստան», «Անուշավան», «Հռիփսիմե կամ փրկություն Հայաստանի», «Զավան եւ Փառնակ Ա», «Պարույր կամ առումն Նինվեի»՝ գործեր, որոնցում հեղինակը ջանացել է պատմական հերոսների անունների տակ ներկայացնել ժամանակի մարդկանց եւ դեպքեր, անցյալի հերոսական կերպարներով ոգեշնչել հայ երիտասարդ սերնդին, արթնացնել ազգային ինքնագիտակցությունը: Ճիշտ այնպես, ինչպես նրա տաղանդավոր զավակը՝ Ռաֆայել Պատկանյան հանրահայտ անունով:

Ազգային գործի նվիրյալը թողել է նաեւ պատմական ուսումնասիրություններ՝ «Հայոց ազգի պատմությունը», «Միջնավեպք Հայոց ազգի պատմութենից»: Մեծարժեք ժառանգություն է նրա «Հիշատակարան» աշխատությունը, որն իր ընդգրկումով, փաստերի առատությամբ եւ գրելաձեւի վարպետությամբ դասվում է մեր նոր գրականության նշանակալից երեւույթների շարքը: Մի կողմ չի թողել լեզվիմացությունը՝ թարրգմանել է Շեքսպիրի գլուխգործոցը՝ «Համլետ»-ը…

Այսպիսին է ազգային փոթորիկների միջով անցած «նավավարի», «քաջ հայկաբանի», «շնորհազարդ մատենագրի» վաստակն ու ոգեղեն հունձքը, որով սերունդներ են սնվել…

Կիսվել2Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը կձգտի վերահաստատել գերտերության կարգավիճակը ծանրամարտում

Հայաստանը կձգտի վերահաստատել գերտերության կարգավիճակը ծանրամարտում

Գնահատանք

«Մեծագույն հաղթանակները դեռ առջեւում են»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist