Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայ պատմագրության երախտավորը՝ Քարինտակից…

Ապրիլի 26, 2023
Մշակույթ
Հայ պատմագրության երախտավորը՝ Քարինտակից…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Որպես գեղարվեստական գրող՝ Լեոյին, անշուշտ, չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիր կլասիկների շարքին՝ Րաֆֆիի, Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի…, սակայն իր պատվավոր տեղն ունի: Նրա վիպակները, օրինակի համար՝ «Կորածները», «Պանդուխտը», «Այծարած Եղոն», «Թաթախման գիշերը» գեղեցիկ իրականացումներ են, միշտ հաճույքով կկարդացվեն: Այստեղ նրա ոճը կտրուկ է, աշխույժ եւ պատկերավոր, ժողովրդական դարձվածքներով հարուստ…»:

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Արցախ աշխարհի մեծանուն զավակներից մեկն է վաստակաշատ պատմաբան, արձակագիր, գրականագետ, հրապարակախոս Առաքել Բաբախանյանը, ով հայտնի է Լեո կեղծանունով: Ծնվել է Քարինտակ գյուղում, ավարտել հայրենաշունչ ու շենշող Շուշիի քաղաքային դպրոցը: Շուշիում եւ Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ: Պատանեկան տարիներից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ» «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր», «Աղբյուր» եւ այլ պարբերականների, թողել է պատմագիտական, գրական եւ հրապարակախոսական պատկառելի ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր աշխատություններ: Գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական-հրապարակախոսական աշխատանքներով, գրել վեպեր, վիպակներ, պատմվածքներ, նաեւ պիես՝ «Վարդանանք»: 1906-1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել Թիֆլիս եւ նվիրվել գիտական աշխատանքի:

Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1924-ին հայրենի կառավարության հրավերով բազմաթիվ մեծանուն հայորդիների նման Լեոն նույնպես հանգրվանում է Երեւանում, դասախոսում մայր բուհում: Հայոց պատմության նրա դասախոսությունները տպագրվում են ձեռագրի իրավունքով եւ Հակոբ Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դառնում մեր պատմության համալսարանական առաջին դասագրքերը: ԵՊՀ-ում հայագիտական առարկաները գիտական մակարդակի վրա դնելու գործում Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, այլ երեւելիների հետ միասին մեծ երախտիք ունի նաեւ Լեոն: Նա առաջին պատմաբաններից էր, որ ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի նոր եւ նորագույն շրջանների պատմության ուսումնասիրությանը՝ հայ ազատագրական շարժումների, հայկական հարցի, առաջին աշխարհամարտի եւ մեր ժողովրդի մեծ ողբերգության հետ կապված հարցերին:

Լեոն գրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, պատմագիտական եւ գրականագիտական ուսումնասիրություններ, նորովի է լուսաբանել հայոց պատմության հանգուցային շատ խնդիրներ: Մեծարժեք են հատկապես «Հայկական տպագրություն», «Գրիգոր Արծրունի», «Սուրբ Մեսրոպ», «Հայոց հարցը», «Հայ գրքի տոնը», «Վանի թագավորությունը», «Հայոց հարցի վավերագրերը», «Անի» աշխատությունները: Նրա գիտական ժառանգության մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը, որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը՝ բացի 12-15-րդ դարերից: Նրա աշխատությունները պարունակում են հայ եւ օտար պատմիչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանասիրական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր…

Խորագիտակ պատմաբանը գրել է նաեւ գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ արձակագիր Լեոն արտացոլել է «Վահան Մամիկոնյան», «Սպանված հայրը», «Վերջին վերքեր», «Թաթախման գիշերը», «Լեռնցիները» պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» ավանդավեպում, «Վարդանանք» դրամայում: Նման գաղափարներ են արտահայտված նաեւ «Ուխտավորի հիշատակարանը», «Իմ հիշատակարանը» գործերում:

Լեոն անդրադարձել է Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Մատթեոս Մամուրյանի, Ստեփան Ոսկանի, Սրբուհի Տյուսաբի, Մկրտիչ Խրիմյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի, այլ հայտնիների դիմանկարներին: Հայ, ռուս եւ համաշխարհային գեղարվեստական երեւույթներին վերաբերող տեսական հոդվածներում, «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչեւ մեր օրերը» եւ նմանատիպ այլ ուսունասիրություններում մեկնաբանել է գրական արժեքները հնագույն շրջանից մինչեւ քսաներորդ դարասկիզբ:

Մեծանուն պատմաբանը, ապրելով վրաց մայրաքաղաքում, հաճախակի է եղել հանճարեղ Լոռեցու «Վերնատանը», մտերիմ հարաբերություններ ունեցել Ամենայն հայոց բանաստեղծի, «Վերնատան» մյուս երեւելիների հետ: Եվ անմոռանալի հուշեր է թողել գալիք սերունդներին: «Հիշողություններ Հովհաննես Թումանյանի մասին»  հոդվածում ներկայացնում է բանաստեղծի հետ հանդիպումների շարքը, գորովանքով ընդգծում իրենց երկարամյա բարեկամությունը: «Թումանյանը ինձ շատ ու շատ է կրկնել, թե իր փափագն է գեթ մի անգամ տեսնել Ղարաբաղը: Բայց այդ փափագը, ուրիշ շատերի հետ, նա տարավ գերեզման…»:

Իսկ ի՞նչ տարավ իր հետ անվանի պատմաբանը՝ Արցախի Քարինտակից: Արդյոք այս օրերի հանդեպ տագնա՞պը՝ անցյալ ժամանակների հեռուներից…

Թեգեր: ԼԵՈ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Հուշակոթող՝ հայոց վրիժառության ասպետներին

Հուշակոթող՝ հայոց վրիժառության ասպետներին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    434 Կիսվել են
    Կիսվել 174 Tweet 109
  • Հատիս լեռն ու ամրոցը

    26 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 7
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    130 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 33
  • «Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    304 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist