Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ ներկրված մեքենաները երկրից պետք է դուրս բերվեն

Վերջնաժամկետը մինչեւ սեպտեմբերի 30-ն է

Հուլիսի 22, 2021
Հանրապետություն
ՀՀ ներկրված մեքենաները երկրից պետք է դուրս բերվեն
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
574
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. մայիսի 28-ից ուժի մեջ է մտել ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշումը, ըստ որի՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:

Ասել է թե՝ եթե մեքենաները չունեն հայկական համարանիշեր, Հայաստան են ներկրվել «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, ապա անպայման պետք է արտահանվեն, եւ դրա համար ընդամենը 2 ամիս ու մի քանի օր ժամանակ կա։ Իսկ եթե այս ընթացքում ժամանակավոր ներմուծողները չհասցնեն կամ չարտահանեն, ապա ինչի՞ կհանգեցնի դա։

Հասկանալու համար դիմեցինք ՊԵԿ-ին։ Պետական այս գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը պատասխանեց. «Անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները մինչեւ 2021 թ. սեպտեմբերի 30-ը ՀՀ տարածքից չարտահանելու դեպքում պարտավորություններ կծագեն»։

Այդ պարտավորություն ասվածը ենթադրում է տուգանքների վճարում։ Ինչ վերաբերում է տուգանքի չափին, ապա, ըստ Լ. Մկրտչյանի, ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ի կետի համաձայն՝ հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելն առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով:

Համավարակի պատճառով հնարավո՞ր է այդ ժամկետում տեղավորվել։ Ի պատասխան ՊԵԿ-ից պարզաբանեցին, որ վիրուսի պատճառով արդեն երկարացվել էր այդ ժամկետը, որը եւ ավարտվում է սեպտեմբերի վերջին։ Բացի այդ, կորոնավիրուսի սահմանափակումները մեղմացել են արդեն, օրինակ՝ ո՛չ Վրաստանը, ո՛չ Իրանը մարդկանց եւ ավտոմեքենաների ելումուտը չեն արգելում։ Իսկ ռուսական համարանիշներով ավտոմեքենաների պարագան այլ է. դրանք, հասկանալի է, ԵԱՏՄ տարածքում են։

Թեգեր: ԵԱՏՄեքենաներՏնտեսություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԱՐՑԱԽԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՑԱԽԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Համաշխարհային ինֆլյացիան կհարվածի զարգացող երկրներին

Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի փաստահավաք այցը Երասխ՝ տեսանյութով (Video)

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • «Ես այն ցեղին մեկ բեկորն եմ, որ դու խաչեցիր, գազա՜ն…»

    27 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist